Նկարագիր
Պատմվածքը սուզորդի մասին է. ով սուզվում և հայտնվում է մի գյուղում, որպես ջրահեղձ։ Գյուղացիները տանում են նրան ամենուր, որպեսզի կարողանան նրան տեղավորել մինչ նրա հոգեհանգիստը, բայց հանգում են մի մեծ խնդրի՝ ջրասույզը այնքան հաղթանդամ և ծանր է լինում, որ չի կարողանում առանց ջարդելու պառկել ոչ մի աթոռի,մահճակալի կամ սեղանի վրա։ Վերջին հաշվով նա միայն տեղ է գտնում հատակին։ Գեղեցիկ և բարձրահասակ տղամարդը նրանց կյանքում վստահաբար ամենաառնականն էր։ Իսկ նրա հանգիստ և բարի դեմքը նրանց պարզ հուշում էր տալիս, որ ջրահեղձի միակ հնարավորին անունը դա Էստեբանն էր։ Գյուղի ամենանուրբ և ամենահամարձակ կանայք նայելով Էստեբանին մտածում էին, թե Էստեբանն իր ուժով մեկ գիշերում կարող էր անել այնքանը, որքան իրենց ամուսինները չեն կարողանա անել ամբողջ կյանքի ընթացքում։ Իսկ հաջորդ օրը նրանք մտածում էին, թե ինչպես է ապրել Էստեբանը և արդյոք ի՞նչ պիտի հագներ նա հոգեհանգստի ժամանակ։ Նրան խղճում էին կանայք՝ մտածելով, թե ինչ էին խոսում նրա հետևից, երբ Էստեբանը դուրս էր գալիս հերթական տնից ջարդելով ամենը, իսկ շորերի հարցով չէին կարողանում նրան հագցնել նույնիսկ ամենագերերի կիրակնօրյա վերնաշապիկները, դրա համար որոշեցին նրան թաղել առագաստներից կարված շորերով, որոնք նույնպես փոքր եղան նրան։ Վերջին օրը բոլոր կանայք լալիս էին, իսկ տղամարդիկ մտածում խարիսխներ կապել ոտքերին, որպեսզի դուրս չգա ջրի խորքերից, որտեղ խեղդվում էին միայնությունից։ Իսկ մի խումբ կանայք գնացել էին հարևան գյուղ և ծաղիկներ էին խնդրում այդ գյուղի կանանցից, վերջիններս չհավատալով՝ այցելում են Էստեբանին և վերադառնում իրենց գյուղ՝ բերելու, թե ծաղիկները և թե այն մարդկանց ովքեր պետք է դա տեսնեին։ Այնքան մարդ գոյացավ, որ անցնել չէր լինի։ Իսկ վերջում Էստեբանին ուսերի վրա տանելուց ամենաճոխ հոգեհանգստի ժամանակ նրանք զգացին, թե ինչքան նեղ են իրենց փողոցները իրենց համար և ինչքան անշուք են իրենց այգիները Էստեբանի համեմատ։ Էստեբանին գցեցին առանց խարիսխների, որպեսզի չքանդվեր գյուղամեջի կամուրջը։ Մարդիկ հանկարծ մտերմացան և այս ամենից հետո բոլորը իրար համար հարազատ դարձան և նրանց կյանքը այլևս առաջվանը չէր։Իսկ վերջը գեղեցիկ է ներկայացնում Մարկեսն այնքան, որ չեմ համարձակվում նույնությամբ չվերարտադրել։ Նա ասում է՝ Սակայն նրանք գիտեին նաև, որ այսուհետ ամեն բան այլ է լինելու. իրենց տների դռներն ավելի լայն են դառնալու, առաստաղները՝ բարձր, հատակները՝ ամրակուռ, որպեսզի Էստեբանի մասին հիշողությունները կարողանան բարավորներին չզարկվելով մտնել ամենուր, և որպեսզի հետայսու ոչ ոք չհամարձակվի մռթմռթալ՝ հիմար լողլողը մեռավ, ինչ մեղք է, սիրունիկ ապուշը մեռավ. որովհետև նրանք Էստեբանի հիշատակը հավերժացնելու համար իրենց տների ճակատները ներկելու են զվարթ գույներով և կմեռնեն, բայց կհասնեն այն բանին, որ լերկ քարերից աղբյուրներ բխեն, և ծաղիկներ կսերմանեն առափնյա ժայռերի գահավեժ լանջերին, և գալիք տարիների լուսաբացներին վիթխարի նավերի ուղևորները կարթնանան՝ բաց ծովում շնչահեղձ լինելով այգիների բույրերից, և նավապետը հրամանատարական կամրջակից կիջնի մարտական մեդալներն ու շքանշանները կրծքին իր շքազգեստով, իր աստրոլյաբիայով և Բևեռային աստղով, և մատնացույց անելով Կարիբյան ծովի հորիզոնում ծաղիկների լեռամբ բարձրացող հրվանդանը՝ կասի տասնչորս լեզվով՝ տեսեք, ահա այնտեղ, ուր հողմն հիմա այնքան հեզ է, որ ննջում է մահճակալի տակ, ուր արևն այնքան վառ է, որ արևածաղիկները չգիտեն ուր թեքել գլուխները, այնտեղ, ահա այնտեղ է գտնվում Էստեբանի գյուղը:
Վերլուծություն
Էստեբանը մեր կյանքի ամենամեծ փոփոխություններն են, որոնք մեծացնում են մեզ, որոնք արբեցնում և գժվեցնում են մեզ։ Փոփոխություններ, որոնք ամենակարևորներն ու ամենաանսպասելիներն են մեր կյանքում։ Դրանք ինչ-որ տեղ մահացած, բայց մեր կյանքում վերաբնակեցված հուշեր են։Դրանք մեր կյանքի սիրո հույզերն են․․․