Փակագծում դրված բաոերը գրի՛ր համապատասխան ձևով։
Օրինակ՝ Դեպքի վայրում հավաքված ամբոխն (աղմկել): — Դեպքի վայրում հավաքված ամբոխն աղմկում էր:
Կռունկների երամը (թռչել): — Կռունկների երամը թռչում է։
Զորքը (տեղավորվել) դաշտում: — Զորքը տեղավորվեց դաշտում։
Ժողովուրդը (լսել) հռետորին: — Ժողովուրդը լսում է հռետորին։
Հրապարակում հավաքված բազմությունը ինչ-որ բանի (սպասել): — Հրապարակում հավաքված բազմությունը ինչ-որ բանի էր սպասում։
Ավագանին (ողջունել) օտարականին: — Ավագանին ողջունեց օտարականին։
Հոտն (իջնել) սարից: — Հոտն իջավ սարից։
Ժողովուրդը գոհ (լինել) այդ որոշումից: — Ժողովուրդը գոհ է այդ որոշումից։