Հայոց լեզու- Առաջադրանք

Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված այնպիսի հոմանիշով, որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա: 

Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին հրապուրում (ձգում, հրապուրում, քաշում) ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի զարմանահրաշ (զարմանալի, զարմանահրաշ, սքանչելի, հիանալի) պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ: Սակայն ճամփորդներին ամենից ավելի գրավում (գրավում, դյութում, ձգում, հրապուրում) էր Նաբուգոդոնոսոր թագավորի չքնաղ (հիասքանչ, չքնաղ, հրաշազեղ, չքնաղագեղ) պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում (բարձրանում էր, վեր էր խոյանում) ապշեցուցիչ մի կառուցվածք (կառույց, կառուցվածք, կերտվսւծք, շինվածք)՝ կախովի այգիները: Թագավորը դրանք գոյության էր կոչել (ստեղծել էր, շինել էր, գոյության էր կոչել) իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր՝ իր հայրենիքի կանաչ (կանաչ, զմրուխտ, անտառոտ) լեռներին ու անտառներին սովոր: Տոթակեզ (շոգ, տոթ, տոթակեզ) ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում Էր Մեդիայի լեռնային անտառների քամուն (զեփյուռին, հովին, քամուն) ու ստվերին: Կնոջ թախիծը (տխրությունը, թախիծը, վիշտը) նվազեցնելու (պակասեցնելու, նվազեցնելու, փարատելու) համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս պարգևել (պարգևել, ընծայել, նվիրել): Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին աշխարհահռչակ (հայտնի, աշխարհահռչակ, ծանոթ) կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների (մահկանացուների, հողածինների, մարդկանց) համար պարտեզներն անմատչելի էին. չէ՞որ դրանք թագավորական (թագավորական, արքայական) պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր սարսափազդու (ահարկու, սարսափելի, ահավոր, սարսափազդու) պահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հրաշալի (շատ լավ, հիանալի, հրաշալի) էին մտածված և հեքիաթային գեղեցություն (սիրունություն, գեղեցկություն) ունեին, իզուր չէ, որ աշխարհի յոթ հրաշալիքների շարքում էին:

Գրաբարից-Աշխարհաբար

Գրաբար

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Աշխարհաբար

Ձմեռը անցավ, անձրևները անցան և գնացին, մեկնեցին։ Ծաղիկները երևացին մեր երկրում, ժամանակը հասավ էտելու, տատրակի ձայնը լսելու եղավ մեր երկրում: Թզենին արձակեց իր բողբողջները, մեր ծաղկած որթերը տվեցին իրենց բույրերը: Վեր կաց արի, իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի, և արի դու։ Ցույց տուր ինձ քո երեսը և լսեցրու ինձ քո խոսքը, քանի որ քո խոասքը քաղցր է․ և քո տեսքը գեղեցիկ:

Հայոց լեզու- Առաջադրանք

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1. Լրացնել բաց թողած տառերը և երկհնչյունները.  

Ուղևոր, խորազնին, տարորոշել, ընդիմանալ, ապուխտ, անզուգական, միջօրե, միլիարդ, հանրօգուտ, վերելք:  

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2. Վերականգնել տրված բառերի անհնչյունափոխ արմատները․ (օրինակ՝ լուսաբաց-լույս). 

հանգուցավոր- հանգույց
հորեղբայր—հայր
երեսնամյա—- երեսուն
ատենակալ—  ատյան
իշուկ—- էշ
ուղղաձիգ—- ուղիղ
 հրապուրիչ— հրապույր
 հուզառատ—- հույզ
 գինեվետ—- գինի
 ածխահատ— ածուխ 

 ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3. Տրված բառերն ըստ անհրաժեշտության գրել միասին, անջատ կամ գծիկով.

 Մերձ (քաղաքային) —- մերձքաղաքային
 տարե (վերջ)         —- տարեվերջ
 լեփ (լեցուն)          —լեփ-լեցուն
 հարավ (արևմտյան)  —- հարավարևմտյան
 հարյուր (քսանչորս)    —- հարյուր քսանչորս
 տեսակ (տեսակ)         —- տեսակ-տեսակ
 հայերեն (ֆրանսերեն) —— հայերեն-ֆրանսերեն
 ի (զեն)                ——- իզեն
 ծովից (ծով)        —— ծովից ծով
 ըստ (ամենայնի)  —— ըստ ամենայնի 

 ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 4. Կետադրել.  

Անդնդախոր կիրճում լսվում է Դեբեդի շառաչյունը` միօրինակ ու թախծալի: Գետի ափին ուղղաձիգ բարձրանում են պղնձագույն ժայռերը` լերկ, սրածայր գագաթներով: Երբ հայացքդ գցում ես այդ քարաժայռերին, անսովոր սարսուռ ես զգում: Թվում է, թե ուր որ է կփլվեն դրանք և ահավոր բարձունքից կթափվեն ձորը` իրենց փլատակների տակ ծածկելով ամեն ինչ: Խիտ, անանցանելի ու խավարչտին անտառներ կան այնտեղ: Ամեն քայլափոխում հանդիպում են երկու լայնատերև թխկիներ, երկարակյաց ընկուզենիներ, որոնց սաղարթները մեղմորեն օրորվում են քամուց` անտառը լցնելով հուժկու շառաչյունով:  

Առաջադրանք 5․Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել