Գրաբարի ընթերցարանից առանձնացրո՛ւ երրորդ և չորրորդ ասույթները, փոխադրի՛ր աշխարհաբարի և կատարի՛ր առաջադրանքները։
Գ) Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:
Կարդա այսպես.
զիմաստութիւն — զիմաստություն
զխրատ — ըզխրատ
զբանս — ըզբանըս
հանճարոյ — հանճարո
Բառարան՝
զիմաստութիւն — իմաստությունը
զխրատ — խրատը
բան — խոսք
զբանս — խոսքերը
Հարց և առաջադրանք՝
1. Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:
Զ մասնիկը նախդիրից առաջ կարդացվում է ըզ։
2. Նախադասությունը գրավոր փոխադրիր:
Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը։
Դ) Մի՛տայք զսրբութիւն շանց. եւ մի՛ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց:
Կարդա այսպես.
զսրբութիւն — ըզսրբություն
զմարգարիտս — ըզմարգարիտս
Բառարան՝
մի՛ տայք — մի՛ տաք
շանց — շներին
մի՛ արկանեք — մի՛ գցեք
զմարգարիտս ձեր — ձեր մարգարիտները
առաջի խոզաց — խոզերի առաջ
Առաջադրանքներ՝
1. Աշխարհաբար գրի՛ր ասույթը:
Մի՛ տվեք սրբությունը շներին․ և մի՛ գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ։
2. Համեմատի՛ր Ա և Բ շարքի բառակապակցություններն ու հետևությո՛ւն արա.
Ա.
մանուկ աղքատ եւ իմաստուն
թագաւոր ծեր և անմիտ
զբանս հանճարոյ
զմարգարիտս ձեր
առաջի խոզաց
Բ.
աղքատ և իմաստուն մանուկ
ծեր և անմիտ թագավոր
հանճարի խոսքերը
ձեր մարգարիտները
խոզերի առաջ
Եզրակացություն։ Գրաբար հայերենում ածականը դրվել է գոյականից հետո