1. Ինքն իրեն «շափխընը» (կնամոլ) կոչած Զոհրապը 22-23 տարեկանում շատ խիստ հայացքներ ուներ կանանց ազատությունների, նրանց դերի մասին: Նա կանանց սիրում էր կին լինելու․ նուրբ, հեզ, թույլ ու անօգնական լինելու համար:
2․ Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ ընդամենը 17 տարեկան էր: Նա՝ հանդիպելով Նիկողայոս Թյուլպենճյանին, դառնում է վերջինիս հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը:
3․ Քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը երեք անգամ ընտրվել է պատգամավոր: Օսմանյան պատգամավորների պալատի «սոցիալիստ» հիշատակվող ամենաակտիվ պատգամավորներից էր։
4. Զոհրապը հմուտ իրավաբան էր: Ժամանակակիցները վկայում են, որ նա իր ամբողջ փաստաբանական գործունեության ընթացքում ոչ մի դատ տանուլ չի տվել:
5․ Գոյություն ունի Գրիգոր Զոհրապի դիմանկարով գորգ: Փորձագետների կարծիքով գործվել է մինչև 1909 թ. Սեբաստիայում (Օսմանյան կայսրություն, Սեբաստիայի նահանգ) Բեդուկյան ընտանիքի կողմից:
6․ Գրիգոր Զոհրապը Թալեաթի հետ նույն մասոնական օթյակի անդամներից է եղել:
7.Երբ 1915 թվականին ձերբակալվում էր հայ մտավորականությունը, Զոհրապը ջանքեր չխնայեց նպաստելու նրանց ազատման գործին, սակայն շուտով նրան էլ ձերբակալեցին: Փայլուն փաստաբանն ու նշանավոր գրողը սպանվեց 1915 թվականի հուլիսին՝ աքսորի ճանապարհին:
8․ Զոհրապին գազանաբար սպանել են իթթիհադական մարդասպաններ Չերքեզ Ահմեդն ու Նազըմը, իսկ նրա ձեռքի ժամացույցը, մատանին ու պայուսակը Ուրֆայի շուկայում վաճառքի հանել: