Վանի Աշխարհակալ տերություն

  • Արգիշտի 1-ին

Ք․ա 786-784թթ․։ Նա պետության սահմաններում ընդգրկեց Արարատյան դաշտը, Սևանա լճի սահմանամերձ շրջանները, արևմուտքում հասավ Եփրատի հովիտներ, հյուսիսում Շիրակ և Ջավախք։ Արգիշտի արքան Հ․լ-ի մեծ մասը, որ բնակեցված է հիմնականում հայախոս ցեղերով, միավորեց 1 միավորված պետության մեջ։ Նա, պայքարելով Ասորեստանի դեմ, իր գերիշխանությունն է հաստատում տարածաշրջանում։ Վանի թագավորությունը դառնում է առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը։ Ասորեստացիները արձանագրում են՝ <<Արգիշտի Ուրարտացու անունը ահարկու է որպես ծանր հողմ>> Ք․ա 782թ․-ին նա կառուցում է Էրեբունի քաղաքը։ <<Ես Արգիշտիս, Մենուայի որդին, որ հայակապ ամրոցը կառուցեցի և հաստատեցի Էրեբունի անունը>> Ք․ա 776թ․-ին հիմնադրեց Արգիշտիխիլի քաղաքը, որը հետագայում դարձավ Վանի թագավորության ռազմական, քաղաքական և տնտեսական կենտրոններից մեկը։

  • Սարդուրի 2-րդ /բանավոր, դասագիրք, էջ 53-56/

Սարդուրի II-ը Արգիշտի I-ի որդին էր և նրա թագաժառանգը: Նա գահակալել է Ք. ա. 764-735 թվականներին: Նրա գահակալման ժամանակ Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը: Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով՝ ներառելով Կուլխա երկիրը: Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին: Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիա: Սարդուրի II-ը հարավում վերագրավեց Բաբելոնիան՝ ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ-արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը: Չորս ծովերի միջև ստեղծվում է հզոր մի տերություն:

Քո կյանքի ժամերը- Վիլյամ Սարոյան

Քո կյանքի ժամերը։     Վիլյամ Սարոյան /հատված/

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն
անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

Վերլուծություն

Իրոք որ, Վիլյամ Սարոյանը մոտիվացնում է բոլորին, իր ճիշտ խոսքերով։ Այս դարի ամենավատ բանը խաբվել արտաքինին։ Իմ կյանքում շատ-շտ եմ խաբվել մարդկանց արտաքինին, իսկ հետո փոշմանել։ Դրա համար պետք է մարդկանց լույսը գտնես և կյանքիդ ժամերը չվատնես վատ մարդկանց և անպետք բաների վրա։

Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում.

  • Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր

Ք․ա 7-րդ դարում Վանի թագավորությունը թուլացավ։ Նրա փլատակների վրա հանդես եկան մի շարք իշխանություններ, որոնց մեջ առանձնացավ Պարույրի իշխանությունը։ Նա Հայկ Նահապետի որդիներից է։ Նա ակտիվորեն ներառվում է երկու պետությունների՝ Մեդիայի և Բաբելոնի Ասորեստանի դեմ մղած պայքարում։ Ք․ա 612թ-ին ավիրվեց Նինվեն և Պարույրը թագ ստացավ։ Այս պայքարից հետո՝ 605թ․-ին Ասորտեստանը կործանվեց։ Ք․ա 585թ․-ի մայիսի 28-ին Հալիս գետի մոտ տեղի ունեցավ Լուդիական-մարական ճակատամարտը, որը ընդատվեց արևի խավարման պատճառով։ Սահման ճանաչվեց Հալիս գետը, մինչև Հալիս գետը հողերը հանձնվեցին երվանդականներին։ Պատերազմից հետո արքայական գահն անցավ Երվան 1-ին Սակավակյացին։

  •  Երվանդ 1-ին Սակավակյաց

Պատերազմից հետո արքայական գահն անցավ Երվան 1-ին Սակավակյացին։ Մայրաքաղաք դարձավ Արմավիրը։ Սակավակյացի օրոք Հայաստանի սահմանները դարձան՝ հարավ արևելք՝ Մարաստանը, հյուսիս արևմուտք՝ Սև ծովը։ Ներառվում էր ոչ միայն Վանի թագավորությունը, այլև Անդրեփրատյան շրջանները։ Մարտադաշտ են դուրս բերում 40․000 հետևակ, 8000 հեծյալ։ Հայաստանը Երվանդունիների օրոք պայքարում է նախկին դաշնակից Մարաստանի դեմ։ Եվ դրա համար դաշնակցեց Պարսից արքա Կյուրոս Մեծի հետ, որը խորամանկությամբ ձեռբակալեց հայոց թագավորի ընտանիքը, բայց թագաժառանգ Տիգրանի միջնորդությամբ, ով Կյուրոսի ընկերն էր, պայմանագիր կնքվեց Կյուրոսի հետ ոչ ծանր պայմաններով։ Հայաստանը մարաց թագավորին 100 արծաթ տաղանդ հարկ էին վճարելու և տրամադրելու էր 20․000 հետևակ, 4000 հեծյալ։

  • Տիգրան 1-ին Երվանդյան /բանավոր, դասագիրք, էջ 65-68/.

Տիգրան Երվանդյանը թագավորել է մ.թ.ա. մոտ 560-535 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Երվանդ Ա Սակավակյացին։ Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն։

Տիգրան Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին։ Տիգրան Երվանդյանը այդ հաղթական մարտում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանի օրոք Հայաստանը, պահպանելով ներքին անկախությունը, տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տերության տարածքը մոտավորապես համապատասխանել է Հայկական լեռնաշխարհի սահմաններին։ Հետագայում Կյուրոսը Հայաստանը վերածել է Աքեմենյան պետությանը ենթակա մարզի՝ սատրապության։ Տիգրան Երվանդյանի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չեն պահպանվել։

Հովհաննես Թումանյան- Թմբկաբերդի առումը

Թմկաբերդի առումը պոեմում խոսվում է չարության և դավաճանության մասին: Նադիր Շահը ուզմում էր գրավել Թմկաբերթը: Նա զորք է հավաքում և հարձակվում բերդի վրա, բայց տեսնում է, որ Թմբկաբերդը պաշտպանում է Թաթուլը և նրա քաջերը: Նա չի կարողանում մտնել Թմբկաբերդ: Նադիր Շահը խորամանկ մարդ էր: Թաթուլի կնոջը թափառական աշուղի օգնությամբ ստիպում է գինով արբեցնել Զորքին և խաբեությամբ գրավում է Թմբկաբերդը: Աշուղը երգում է շահի սերը, գանձերն ու փառքը, Թմկատիրուհուն խոստանում ոսկե գահ ու փառք: Տիրուհին մատնվում է խաբեությանը Հարբեցնելով հաղթանակած քաջերին՝ կինը թշնամուն է մատնում Թմկաամրոցը:

Թմկա տիրուհին միգուցե գեղեցիկ էր և հմայիչ, բայց նա ի վերջո դավաճանել էր: Եվ արել էր դա հարստության համար, այլ ոչ թե սիրո: Նա ասեց Շահին, որ Թաթուլը նրանից էլ գեղեցիկ և քաջ էր, նրանից ավելի արդար: Բայց միևնույն է հասկանալով այդ ամենը Թմկա տիրուհին դարպասները բացեց նրա առջև:

Ես չեմ ուզում արդարեցնել նրան և չեմ էլ փորձում: Բայց եթե նա Շահին սիրահարվեր և լիներ նրա հետ սիրո համար, ապա դա ինչ որ տեղ ավելի բարոյական կլիներ: Իսկ այս իր արարքով նա ցույց տվեց իր ագահությունը:
Բայց ի վերջո դավաճանությունը մնում է դավաճանություն և ոչինչ այն չի կարող արդարեցնել:

Վիլյամ Սարոյան- Հայ մուկը

Վերլուծություն

Այս պատմվածքում ինձ համար գլխավորը գաղափարը այնն էր, որ հայ մուկը տարբերվում էր բոլորից իր խելացիությամբ, քաջությամբ և մարտունակությամբ: Նա իմացել է իր գլխի գալիքը և նախօրոք պատրաստվել էր մարտնչելու։ Ու դարձավ առաջինը, ով հաղթեց օձին: Սա, մեզ` հայերիս բնորոշ է, չհանձնվել և ինչքան էլ ուժերը լինեն անհավասար պայքարել և գնալ դեպի հաղթանակ:

Ինձ համար շատ հետաքրքիր եր այս հատվածը`

Ծիրանի կենտրոնում գտնվում է մի կարծր կորիզ: Այդ կորիզն առերեւույթ շատ պինդ է, բայց կարծր կեղեւի տակ հանգչում է սիրտը, որ նուշի նման է: Վերցնում ես մուրճը, կոտրում ես ծիրանի պինդ կորիզի կեղեւը, հասնում ես սրտին, եւ քանի որ այն նուշի նման է, դնում ես բերանդ ու ծամում, հետո հանկարծ անախորժ համ ես զգում:

Հայկական լեռնաշխարհ

Աշխարհագրական այն տարածքը, որի հետ ի սկզբանե կապված է հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը, կոչվում է Հայկական լեռնաշխարհ։ Այն բնության ստեղծագործություն է, սակայն, եթե բացառենք չնչին տարբերությունները, այն զարմանալիորեն համընկնում է մեր պատմական հայրենիքին, որտեղ կազմավորվել, զարգացել ու իր քաղաքական կյանքն է կերտել հայ ժողովուրդը։ Հայերն իրենց հայրենիքը կոչում են Հայք կամ Հայաստան, իսկ հարևան ժողովուրդները՝ Արմենիա, և միայն վրացիներն են, որ մեր երկիրն անվանում են Սոմխեթի։ Հայկական լեռնաշխարհն ընդարձակ երկիր է՝ շուրջ 400 հազար քառ. կմ տարածքով։ Նրա կենտրոնական մասն զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակը, որի նշանակալից մասը զբաղեցնում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհը։ Հայկական լեռնաշխարհը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով, որոնց միջև ընկած են արգավանդ հարթավայրեր ու սարահարթեր, որտեղ էլ կենտրոնացած է եղել երկրի բնակչության մեծ մասը։ Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական սարահարթի միջև, ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն և իշխող դիրք ունի դրանց նկատմամբ։ Դրա հետևանքով որոշ աշխարհագրագետներ փոխաբերական իմաստով այն կոչել են Լեռնային կղզի։

Սկիզբ առնելով Մասիս լեռնագագաթից և ձգվելով արևելքից արևմուտք, Հայկական Պար լեռնաշղթան գրեթե երկու հավասար՝ հյուսիսային և հարավային մասերի է բաժանում Հայկական լեռնաշխարհը։ Մասիսը համարվել է սրբազան լեռ, և նրա շուրջը բազմաթիվ առասպելներ ու ավանդություններ են հյուսվել։ Աշխարհում կան Մասիսից ավելի բարձր լեռնագագաթներ, սակայն դրանցից և ոչ մեկն իր շրջակայքի նկատմամբ այնպես վեր չի խոյանում, ինչպես Մասիսը։ Նրա հարևանությամբ բարձրանում է Սիս կամ Փոքր Մասիս լեռան գեղեցիկ, կոնաձև գագաթը։

Հայկական Պար լեռնաշղթան հարավից և Արագած քառագագաթ լեռնազանգվածը հյուսիսից եզերում են Այրարատյան դաշտը, որի անունը ժողովրդական ավանդությունը կապում է հայոց թագավոր Արա Գեղեցիկի անվան հետ։ Ներկայումս այն կոչվում է Արարատյան դաշտ, որի կենտրոնով հոսում է Երասխ գետը։ Արարատյան

դաշտը, որ մեր հայրենիքի առավել ընդարձակ և արգասաբեր հարթավայրերից մեկն է, գրեթե մշտապես եղել է երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնը։ Այստեղ են գտնվել Հայաստանի նշանավոր մայրաքաղաքներ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։ Այստեղ է գտնվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքամայր Երևանը։