Թմկաբերդի առումը պոեմում խոսվում է չարության և դավաճանության մասին: Նադիր Շահը ուզմում էր գրավել Թմկաբերթը: Նա զորք է հավաքում և հարձակվում բերդի վրա, բայց տեսնում է, որ Թմբկաբերդը պաշտպանում է Թաթուլը և նրա քաջերը: Նա չի կարողանում մտնել Թմբկաբերդ: Նադիր Շահը խորամանկ մարդ էր: Թաթուլի կնոջը թափառական աշուղի օգնությամբ ստիպում է գինով արբեցնել Զորքին և խաբեությամբ գրավում է Թմբկաբերդը: Աշուղը երգում է շահի սերը, գանձերն ու փառքը, Թմկատիրուհուն խոստանում ոսկե գահ ու փառք: Տիրուհին մատնվում է խաբեությանը Հարբեցնելով հաղթանակած քաջերին՝ կինը թշնամուն է մատնում Թմկաամրոցը:
Թմկա տիրուհին միգուցե գեղեցիկ էր և հմայիչ, բայց նա ի վերջո դավաճանել էր: Եվ արել էր դա հարստության համար, այլ ոչ թե սիրո: Նա ասեց Շահին, որ Թաթուլը նրանից էլ գեղեցիկ և քաջ էր, նրանից ավելի արդար: Բայց միևնույն է հասկանալով այդ ամենը Թմկա տիրուհին դարպասները բացեց նրա առջև:
Ես չեմ ուզում արդարեցնել նրան և չեմ էլ փորձում: Բայց եթե նա Շահին սիրահարվեր և լիներ նրա հետ սիրո համար, ապա դա ինչ որ տեղ ավելի բարոյական կլիներ: Իսկ այս իր արարքով նա ցույց տվեց իր ագահությունը:
Բայց ի վերջո դավաճանությունը մնում է դավաճանություն և ոչինչ այն չի կարող արդարեցնել: