1․ Բացասական լիցք ունեցող փոշեհատիկը տեղադրվել է ուղղաձիգ դասավորված երկու հարթ զուգահեռ թիթեղների միջև: Ընդ որում առաջին թիթեղի լիցքը բացասական է, իսկ մյուս թիթեղինը դրական: Ինչպե՞ս է ուղղված մասնիկի վրա ազդող ուժը: Ծանրության և դիմադրության ուժերն անտեսել:
Քանի որ փոշեհատիկը բացասական լիցք ունի, ապա այն ձգողականության ուժի շնորհիվ կձգվի դեպի երկրորդ՝ դրական լիցք ունեցող թիթեղին:

2․ Նկարում պատկերված ո՞ր կետում / կետերում լիցքավորված մարմնի ստեղծած էլեկտրական դաշտն ունի ամենամեծ արժեքը:
Առաջին և երրորդ կետերում, քանի որ դրանք ավելի մոտ են բացասական լիցքին՝ հետևաբար էլեկտրական դաշտն ավելի մեծ է:

3․ 0.06 գրամ զանգվածով բացասական լիցք ունեցող մասնիկը մտնում է համասեռ էլեկտրաստատիկ դաշտ, նրա ուժագծերին հակառակ ուղղված 4000 մ/վ սկզբնական արագությամբ: Մասնիկի վրա այդ դաշտի կողմից ազդող ուժը 3 մՆ է: Ի՞նչ արագություն կունենա մասնիկը 4 վ հետո:
4․ Ո՞ր նյութերն են կոչվում հաղորդիչներ, բերե՛ք հաղորդիչների օրինակներ։
Բոլոր մետաղները, հողը, աղերի, թթուների և հիմքերի ջրային լուծույթներն էլեկտրականության հաղորդիչներ են: Մարդու մարմինը ևս հաղորդիչ է: Մետաղների լավագույն հաղորդիչներ են արծաթը, պղինձը, ալյումինը:
5․ Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե՛ք օրինակներ:
Մեկուսիչներ են էբոնիտը, սաթը, հախճապակին, ռետինը, տարբեր պլաստմասսաներ, մետաքսը, կապրոնը, յուղը, օդը (գազեր):