ՀԱՍՏԱՏՈՒՆ ՄԱԳՆԻՍՆԵՐ։ՀՈՍԱՆՔԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԸ

  1. Ի՞նչ է նշանակում «մագնիս» բառը:
  2. Ո՞րն է բնական մագնիսը:
  3. Ինչպե՞ս են ստանում արհեստական մագնիսներ:
  4. Ի՞նչն են անվանում մագնիսական բևեռներ:
  5. Ինչպե՞ս են փոխազդում մագնիսների բևեռները:
  6. Ինչպե՞ս կարելի է մագնիսական սլաքի օգնությամբ որոշել մագնիսացած պողպատե
    ձողի բևեռները:
  7. Ինչի՞ ազդեցությամբ է կողմնացույցի սլաքը ուղղորդվում որոշակի ուղղությամբ: Ո՞ր կողմն է այն ցույց տալիս:
  8. Որտե՞ղ են կիրառվում մագնիսները:
  9. Ինչու՞ է բնության մեջ գոյություն ունեցող մագնիսական երկաթաքարը մագնիսացած լինում: Ի՞նչն է նրան մագնիսացրել:
  10. Ի՞նչն են անվանում մագնիսական դաշտ:

1) Մեր թվարկությունից մոտ երեք հազար տարի առաջ մարդիկ գիտեին, որ որոշ քարեր, օրինակ մագնիսական երկաթաքարերը ունակ են ձգելու տարբեր առարկաներ ։ Քանի որ այդպիսի քարերը հայտնաբերվել են Փոքր Ասիայում ՝ Մագնեզիա քաղաքում, ուստի դրանք ստացան մագնիս անվանումը։

2) Մեր թվարկությունից մոտ երեք հազար տարի առաջ մարդիկ գիտեին, որ որոշ քարեր, օրինակ մագնիսական երկաթաքարերը ունակ են ձգելու տարբեր առարկաներ ։ Քանի որ այդպիսի քարերը հայտնաբերվել են Փոքր Ասիայում ՝ Մագնեզիա քաղաքում, ուստի դրանք ստացան բնական մագնիս անվանումը։ Օրինակ՝ Երկիր մոլորակի մագնիսը։

3) Զգալիորեն ուժեղ մագնիսական հատկությամբ արհեստական մագնիսներ ներկայումս ստանում են երկաթի, նիկելի և կոբալտի համաձուլվածքից:

4) Մագնիսի այն տեղամասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավելագույնն է, կոչվում է մագնիսական բևեռներ։

5) Եթե մագնիսը մոտեցնենք թելից կախված մեկ այլ մագնիսի, ապա կնկատենք, որ վերջինս կպտտվի և կձգվի դեպի առաջին մագնիսն այնպես, ինչպես ցույց է տրված ներքևի նկարում։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մագնիսի հյուսիսային բևեռը և վանում հյուսիսային բևեռը։ Այսպիսի փորձերը ցույց են տալիս, որ տարանուն մագնիսական բևեռներն իրար ձգում են, իսկ նույնանուն բևեռները վանում։

6) Եթե մագնիսացած պողպատե ձողին մոտեցնենք մագնիսական սլաքը, ապա սլաքի հյուսիսային բևեռը կձգվի դեպի ձողի հարավաին բևեռը և կվանվի ձողի հյուսիսային բևեռի կողմից ։ Այդպես մենք կորոշենք ձողի բևեռները։

7) Կողմնացույցի սլաքը ցույց է տալիս հյուսիսը:

8) Հիմնականում կիրառվում են տեխնիկայում ՝ իբրև հաստատուն մագնիսական դաշտի աղբյուր։

9)

10) Մագնիսական դաշտ գոյութթյուն ունի յուրաքանչյուր հաղորդչի շուրջ։ Մագնիսական դաշտը ուժային դաշտ է , որը ազդում է շարժվող էլեկտրական լիցքերի և մարմիների վրա։

Գրաբար- Վարժություններ

Նախադասությունը բառացի աշխարհաբա՛ր դարձրու և կատարիր առաջադրանքները, հետո խմբագրի՛ր (այնպես արա, որ ճիշտ ու գեղեցիկ լինի): Ինչպե՞ս ես հասկանում այս խրատը:

1. Ընկալարուք զխրատ եւ մի՛ զարծաթ, եվ զգիտութիւն, քան զոսկի ընտիր: Լաւ է իմաստութիւն, քան զականս պատուականս:

ընկալարուք — ընկալեցեք, վերցրեք
ակն — ակ, թանկարժեք քար
զականս պատուականս — պատվական քարեր(ը)

Ընդունեցեք խրատը և ոչ թե արծաթը, և գիտությունը, ոչ թե ընտիր ոսկին: Լավ է իմաստութունը, քան պատվական քարերը:

2. Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ:

ոչ կեցցէ — չապրի, չի ապրի, չպիտի ապրի, չի ապրելու
ամենայն — ամեն, ամեն մի
բանիւ — խոսքով
ելանէ — ելնում է
ի բերանոյ — բերանից

Բան արմատով քեզ ծանոթ բառեր գրիր:

բանավոր, պատմաբան, բանաստեղծ,

Աշխարհաբար դարձրու հացիւ բառը և ի բէրանոյ Աստուծոյ բառակապակցությունը:

հացիւ – հացով
բէրանոյ Աստուծոյ – Աստծո բերանից

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու:

Մարդը միայն հացով չի ապրի, այլ ամեն խոսքով, որ ելնում է Աստծո բերանից:

3. Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել. կամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէ, կամ զմին մեծարիցէ եւ զմիւսն արհամարհիցէ:

ոք — մեկը, ինչ-որ մեկը, մի մարդ
ոչ կարէ — չի կարող
երկուց տերանց — երկու տիրոջ
զմին — մեկին
ատիցէ — ատի, կատի, պիտի ատի

Այս բառերն աշխարհաբա՛ր դարձրու (յուրաքանչյուրի դիմաց միայն մեկ բառ գրիր, որը համապատասխանի տեքստին).

սիրիցէ – կսիրե
մեծարիցէ – 
կմեծարի
արհամարհիցէ –
 կարհամարի
զմիւսն – 
մյուսին

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու:

Ոչ մի մարդ չի կարող երկու տիրոջը ծառայել. մեկին կատի և մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի:

Երկու տիրոջ ծառա արտահայտությունը բացատրի՛ր:

4. Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, հայցեցէ´ք՝ եւ գտջիք, բախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ: Զի ամենայն որ խնդրէ՝ առնու, եւ որ հայցէ, գտանէ, եւ որ բախէ, բացցի նմա:

տացի — տրվի, կտրվի, պիտի տրվի, տրվելու է
հայցել — խնդրել, աղաչել, աղերսել, պահանջել, կամենալ, փնտրել, որոնել
զի — որովհետև, քանի որ, թե
բացցի — բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է
գտջիք — գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք
առնու — առնում է, վերցնում է

Աշխարհաբա՛ր դարձրու՝

խնդրէ – խնդրեցի, կխնդրի
հայցէ 
– աղաչեցի, կաղաչի
գտանէ 
– գտա, կգտնի
բացցի նմա 
– կբացվի նրա համար

Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու:

Խնդրե՛ք՝ և ձեզ կտրվի, աղաչե´ք՝ և կգտնեք, թակե´ք՝ և ձեզ համար կբացեն: Որովհետև նա ով կխնդրի՝ կստանա, և ով կաղաչի, կգտնի, և ով կթակի, նրա համար կբացվի:

Այս հատվածի ո՞ր մասը կառանձնացնես որպես ասույթ:

Խնդրե՛ք՝ և ձեզ կտրվի, աղաչե´ք՝ և կգտնեք, թակե´ք՝ և ձեզ համար կբացեն:

5. Որպես կամիք թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպէս արասջիք եւ դուք նոցա:

կամիք — կամենում եք
արասցեն — անեն, կանեն, պիտի անեն, անելու են
արասջիք — արեք, անեք, կանեք, պիտի անեք, անելու եք

Նոցա բառն աշխարհաբա՛ր դարձրու:

նոցա – նրանց

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու և համեմատի՛ր այս նախադասության հետ.

Ինչպես որ վարվեք մարդկանց հետ, այդպես էլ ձեզ հետ կվարվեն:

Ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ հետ վարվեն, այնպես էլ դուք վարվեք նրանց հետ:

Լրացուցիչ առաջադրանք

Այս նախադասություններից մեկը ընտրիր և դրա վերաբերյալ մթքերդ շարադրիր:

Ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ հետ վարվեն, այնպես էլ դուք վարվեք նրանց հետ:

Այս խոսքերը ինձ շատ դուր եկան: Ես լսել էի դրան շատ նման մի խոսք. «Ծնողների հետ վարվեք այնպես, ինչպես ուզում եք, որ ձեր երեխաները վարվեն ձեզ հետ»: Այդպես ասում էր Սոկրատեսը: Ինձ դուր եկավ այն, որ այս նախադասությունների խոսքերը շատ ճիշտ են, բայց դրաք հեշտ չէ իրականացնել: Մարդ պետք է ունենա կամքի ուժ, որ կարողանա իրականացնել դա: