Կարդում և վերլուծում եմ Տերյան

Հայտնություն

Այս բանաստեղծության մեջ հեղինակը ոգևորված և ոգեշնչված է, իր կյանքը լցվել ա նորով և նա դրա մասին է գրել: Նրա կյանքում կարծես հորդառատ անձրևից հետո բացված լինի պայծառ արև: Այս բանաստեղծության գունապնակը լցված էր կարմիրով, դեղինով և նարնջագույնով:

«Տեսա երազ մի վառ»

Այս բանաստեղծության մեջ կարծես թե հեղինակը շփոթված էր իր տեսած երազից: Բանաստեղծության մեջ տեսա մոխրագույնը, որն ասոցացնում եմ անորոշության հետ:

«Թողի երկիրն իմ հայրենի»

Այս բանաստեղծության մեջ հեղինակը խոսում էր նրա մասին, թե ինչպես է իր հայրենիքը թողնում հեռանում, և դրանից հետո տեսնում անհավանական բաներ: Տրամադրությունը շատ հանգիստ էր, որը գույնով ասոցացնելիս կլինի երկնագույն:

«Անծանոթ աղջկան»

Այս բանաստեղծության մեջ տրամադրությունը խաղաղ էր: Հեղինակը պատմում էր, թե ինչպես է հանդիպում շատ պատահական անծանոթ աղջկան: Ասոցացնելով գույների հետ կընտրեմ երկնագույնը, սպիտակը և մոխրագույնը:

«Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված »

Այս բանաստեղծության մեջ հեղինակը հպարտությամբ լցված պատմում է, թե ինչքան դժվարություններ է տեսել իր հայրենիքը, ինչպես նաև նշում է իր մեծ սիրո մասին հայրենիքի հանդեպ: Տրամադրությունը մի փոքր անորոշ էր, գույներից կընտրեմ կարմիրը, չգիտեմ ինչու այս գույնը ասոցացրի բանաստեղծության հետ: Ի տարբերություն մյուս բանաստեղծությունների, որոնք հիմնական իր անձի հետ են կապված, այս մեկը հայրենիքի մասին էր:

«Որպես Լաերտի որդին»

Այս բանաստեղծության մեջ հեղինակը նկարագրում է այն զգացողությունները, որոնք ունեցել է հայրենիքը լքելիս և հետո ետ է վերադարձել: Տրամադրությունը կարծում եմ թախծոտ է, քանի որ նա կարոտում է իր հայրենիքը: Գույների հետ ասոցացնելով կընտրեմ երկնագույն և մոխրագույն գույները:

«Առավոտ»

Այս բանաստեղծության մեջ ես տեսա հեղինակի ներդաշնակ լինելը, նա կարծես պատմում էր կյանքի և նրա կարևորության մասին: Գույներից կընտրեմ դեղինը կամ վարդագույնը:

«Արևածագ»

Այս բանաստեղծության մեջ հեղինակը կարծում եմ ուրախ և թարմ տրամադրությամբ է: Նկարագրում է արևածագը, իր զգացողությունները և այլն: Այս բանաստեղծության մեջ տեսա պայծառ գույներ:

«Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում»

Այս բանաստեղծության տրամադրությունը տխուր և հուսահատ է: Գույների հետ ասոցացնելով կընտրեմ սև գույնը: