1.Ինչու սովորական պայմաններում մարմինը լիցք չունի:
Սովորական պայմաններում մարմինը լիցք չունի, քանի որ մարմնի էլեկտրոնների գումարային լիցքի բաձարձակ արժեքը հավասար է միջուկի լիցքին։
2.Բացատրել հպված մարմինների էլեկտրականացման երևույթը:
Էլեկտրականացման ժամանակ ատոմային միջուկներ և էլեկտրոններ չեն ստեղծվում և չեն անհետանում։ Ըեղի է ունենում մի էլեկտրոնի անցում մի մարմնից մյուսից։
3.Ինչու շփումով էլեկտրականացնելիս մարմինների վրա առաջանում են բացարձակ արժեքով հավասար, բայց տարանուն լիցքեր:
Շփումով էլեկտրականացնելիս մարմիններից մեկը լիցքավորվում է դրական լիցքով, մյուսը բացասաման։
4.Որն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքը:
Երբ մարմինների համակարգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում և նրանց լիցքերիհանրահաշվական գումարը մնում է կայուն։ Այդ փաստը կոչվում է էլեկտրական լիցքի պահպանման օրենք։
5.Որ նյութերն են կոչվում էլեկտրականության հաղորդիչներ:
Այն նյութերը որոնք ունեն էլեկտրական լիցք հաղորդելու հատկություն կոչվում են հաղորդիչներ։
6.Որ նյութերն են կոչվում մեկուսիչներ:
Այն նյութերը որոնք չեն կարողանում էլեկտրական լիցք հաղորդել, կոչվում են մեկուսիչներ։
7.Բերել հաղորդիչների և մեկուսիչների օրինակներ:
Հաղորդիչներ են բոլոր մետաղները, և հողը։ Իսկ մեկուսիչներ են մետաքսը կապրոնը , յուղը օդը և այլն։
8.Ինչով են տարբերվում էլեկտրականցված և չէլեկտրականցված մարմիների շրջապատող տարածությունները:
Ի տարբերություն չէլեկտրականացված մարմինների էլեկտրականացված մարմինները շրջապատված են էլեկտրական դաշտով և ազդում են այլ մարմինների վրա։
9.Ինչպես կարելի է հայտնաբերել էլեկտրական դաշտը:
Էլեկտրական դաշտը կարելի է հայտնաբերել նրա ազդոցությամբ այլ մարմինների վրա։