Ես և Նա- Նար Դոս

Պատմվածքն ունի հերոսներ որոնք միաժամանակ ունեցան «նույն» ճակատագիրը, միայն այն հարցում, որ նրանք երկուսն էլ մերժված  եղան իրենց սիրեցյալի կողմից, սակայն ցավն իսկապես կարող է միայն ժամանակավորապես ընկճել մեզ, բայց ոչ առմիշտ կործանել:
Բայց թե ինչ կլինի այդ ժամանակավոր ընկճումից հետո, ամբողջովին կախված է մեզանից, մեր գործողություններից: Ահա այս դեպքին առընչվեցին, «ես»-ը և «նա»-ն, նրանցից ամեն մեկն ընտրեց իր ուղղին և կերտեց իր ապագան ու կյանքը: «Ես»-ը ընտրեց ամենահեշտ և անարդյունք ճանապարը՝ թուլացավ, տրվեց հոսանքին, եղավ բոլորի խղճահարության կենտրոնում. Այդ ամենը նրանից ջանքեր չպահանջեց, իսկ այն, ինչը ջանքեր չի պահանջում չի տալիս նաև արդյունք: Յուրաքանչյուր թույլ մարդ կարող է այդպես անել, կարող է շարունակել միշտ տանջվողի, միշտ անբախտի խղճուկ դերը: Այս առիթով կցանկանայի մեջբերել հայտնի ֆիզիկոս Պլատոնի խոսքերից. «Ամենակարևոր հաղթանակը սեփական «ես»-ի նկատմամբ տարած հաղթանակն է։ Սեփական «ես»-ի կողմից հաղթված լինելը և ամոթ է, և նվաստացուցիչ»: Իսկ ինչ վերաբերում է «նա»-ին ապա չհանձնվեց, չթուլացավ՝  միայն այն պատճառով, որ ունի մերժված սեր, այլ, ընդհակառակը՝ թափ առնելով այդ թոհուբոհից նա բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով բարձրացավ, բարձրացավ, անվերջ բարձրացավ …
Մի հանձնվեք այն պատճառով, որ որևէ գործում մինչև հիմա հաջողության չեք հասել, այլ շարունակեք, քանի որ մինչև հիմա հաջողության չեք հասել:

Оставьте комментарий