Կարդում եմ Իսահակյան

«Ես ձեզ ասում եմ….» բանաստեղծություն

Այս բանաստեղծության մեջ խոսվում էր մարդկանց արժեքների մասին: Մարդիկ սկսել են արժեզրկել կարևորը, այդ պատճառով էլ ապրում են ոգու սով: Ոգու սով նշանակում է, երբ մարդիկ սկսում են արժեզրկել հոգին, իսկ հոգին արժեզրկվում է այն ժամանակ, երբ արժեքավորվում են բաներ, որոնք դրան արժանի չեն: Նյութականը յուրաքանչյուր ժամանակում միշտ էլ մարդկանց կողմից արժեվորվել է ավելի, ինչը սխալ է: Կարևորելով նյութականը և դրան արժեք տալով մեր մարդիկ զգում են ոգու սով: Այդ ժամանակ ներսում դատարկություն է տիրում, չկա զգացմունք, չկա տխրություն, ուրախություն, մարդ լիովին դատարկ է և ապրում է միայն իր արժևորած նյութականով:

«Մեր պատմիչներն ու մեր գուսանները» բանաստեղծություն

Այս բանաստեղծության մեջ նկարագրվում է պատմիչների և գուսանների աշխատանքը: Թե ինչպես են պատմիչները օր ու գիշեր նստած գրում հայկական պատմությունն իր ողջ եղելությամբ: Իրականում պատմիչների և գուսանների դերը մեծ է երկրի պատմության մեջ և նաև շատ դժվար է: Պատմիչները գրում էին բացասական, տխուր, անհույս, իսկ գուսանները երգում էին հաղթանակի հույսով լի և դրականը փոխանցում: Նրանց շնորհիվ է, որ մինչ այսօր մեզ հասել է պատմության բոլոր դեպքերը թե՛ տխուր, թե՛ ուրախ: Այս բանաստեղծություն շարժառիթը եղել է էպոսի հազար ամյակը: