Թումանյանի քառյակներ — Վերլուծում եմ

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:

Այս քառյակում նկարագրվում է հեղինակի հուսահատ վիճակը, երևում է, որ նա կորցրել է հույսը, քանի որ ամեն լավի վերջում միշտ վատն է տեսել:

* * *
Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:

Այս քառյակում նկարագրվում է մենակություն և տխխրություն, քանի որ հեղինակը փնտրում է մարդկանց, ովքեր պետք է լինեին իր կողքին, սակայն չկային, և նա մենակության էր մատնվել:

* * *

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.-
Մահի ահ կա իմ սրտում:

Այս քառյակում հեղինակը գրել էր այն ահի մասին, որն ունի մահի հանդեպ:

* * *

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Սկսվում է ամեն օր:

Այս քառյակում Թումանյանը նկարագրում է մեր աշխարհը և շեշտում այն փաստը, որ ամեն օր մի նոր օր և հնարավորություն է:

Դերանուններ

 Գտի՛ր դերանունները և որոշիր՛ր դրանց թիվն ու դեմքը

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք` ես ու դու,
Ես էլ դու եմ, ես չկամ:

ես-առաջին դեմք-եզակի թիվ

դու-երկրորդ դեմք-եզակի թիվ

մենք-առաջին դեմք- հոգնակի թիվ

. Ընդգծի՛ր անձնական երեք դերանուն

ա. մյուս, եսինքը, սրանք, դուք, դա
բ. ինքը, նույն, այս, դու, դրանք, մենք
գ. մեզնից, ամենքը, նրանք, ոչ ոք, ձեր, ոմանք

. Ընդգծի՛ր ցուցական երեք դերանուն

ա. այս, ում, նույնքան, ձեզ, սույն, որևէ
բ. իրենց, այդպիսի, քեզ, մեկը, միևնույն, նա
գ. նույնպես, այսինչ, ամեն մեկը, այդսրանք, ինչպես