Օր մը տղուն մեկը կապվեցավ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց. այն վայրկյանեն գողի սերը անտանելի լուծ մը դարձավ իրեն։ Ալ չկրցավ սպասել անոր, գիշերները լուսցնել, ժամադրություններուն գտնվիլ, սա պարտեզին մեջ, կամ ան լերան վրա. ամեն առթիվ գանգատեցավ, բողոքեց, ու լացավ. մյուսը կը զարմանար. ինչո՞ւ այս արցունքը, չէ՞ մի որ առաջվան պես կը սիրեին իրար. ի՞նչ փույթ մնացածը. Զաբուղոն իր առանձնացած կյանքովը, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարները կը պարզեր։- Ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը, կը հարցներ աղջիկը։Ասոր վե՞րջը. Զաբուղոն երբեք չէր խորհած ատոր. ընդհակառակը կը փափագեր որ վերջը չգա։Այն ատեն հուսահատած՝ հոժարությամբ բաժանում ձեռք բերելե այս նշանտուքեն, որ օրհնված պսակե ավելի ամուր ու հաստատ կ՚երևար, դիվային խորհուրդ մը անցավ մտքեն. գիշեր մը ոստիկանները կանչեց ու ձերբակալել տվավ Զաբուղոնը։
Մի օր ուրիշ տղայի հետ կապվեց և ամուսնության առաջարկ ստացավ նրանից, այդ վայրկյանից սկսած գողի սերը նրա համար լուծ դարձավ։ Այլևս չէր կարողանում սպասել նրան, գիշերները լուսացնել, ժամադրությունների գնալ այն պարտեզի մեջ կամ լեռան վրա։ Միշտ գանգատվում էր, բողոքում ու լաց լինում, իսկ մյուսը կզարմանար, թե ինչու է այս ամենը կատարվում, ինչի համար են այդ արցունքները, չէ որ նրանք առաջվա նման սիրում էին իրար, մնացածն ինչ կարևոր է․ Զաբուղոն իր առանձնացած կյանքով, միամիտ մարդուն հարիր անծալք գաղափարներն էր փորձում պարզել։
-Ի՞նչ պիտի լինի սրա վերջը,-հարցնում էր աղջիկը։
Սրա վերջի մասին երբեք չէր մտածել Զաբուղոն, ընդհակառակը՝ ցանկանում էր, որ դա չվերջանա։
Այդ ժամանակվանից Վասիլիկն ուզում էր մաքուր կերպով բաժանում փնտրել ամուսնուց և քանդել այն կապը, որը օրհնվածից ավելի ամուր և ուժեղ էր թվում։ Եվ մի օր սրասափելի միտք ծագեց իր գլխում․ մի գիշեր զանգեց ոստիկաններին և ձերբակալել տվեց Զաբուղոյին