Վարդան Այգեկցի
Առիւծ եւ աղուէս
Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`
— Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:
Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.
— Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:
Առյուծը և աղվեսը
Առյուծը մի կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները տեսնելու և ուրախանալու: Գալիս է աղվեսն հավաքվածների մեջ և հանդիսականների ներկայությամբ նախաձեց առյուծի ասաց բարձր ձայնով և անարգեց, թե՝
-Ա՞յդ է քո կարողությունը, մի՛ կորյուն ծնում ես և ոչ բազում:
Պատասխանեց առյուծն հանդարտաբար և ասում է.
-Այո՛, մի՛ կորյուն եմ ծնում, բայց առյուծ եմ ծնում և ոչ աղվես:
Բառարան
Ի տես եւ յուրախութիւն — տեսնելու և ուրախանալու
Գայ — գալիս է
ի մէջ բազմամբոխին — բազմամբոխի (հավաքվածների մեջ)
մեծահանդիսիւ — այստեղ` հանդիսականների ներկայությամբ
զառիւծն — առյուծին
ծնանիս — ծնում ես
պատասխանի ետ — պատասխան տվեց, պատասխանեց
ասէ — ասում է
ծնանիմ — ծնում եմ
Հարցեր և առաջադրանքներ
- Ճիշտ կարդա այս բառերը.
Զքեզ, առիւծ, կորիւն, կարողութիւն, յուրախութիւն, յատեանն, գայ, աղուէս, նախատեաց, անարգեաց:
- Այս բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.
կենդանիքն, ծնաւ, ժողովեցան, նախատեաց, անարգեաց, բարձր ձայնիւ, ոչ աղուէս քան զքեզ:
Կենդանիները, ծնեց, հավաքվեցին, նախատեց, անարգեց, բարձր ձայնով:
- Գրաբար դարձրու առակի համառոտ փոխադրությունը.
Առյուծը մի կորյուն ծնեց, և աղվեսը նախաձեց նրան (զնա), որ մի´ կորյուն է ծնում և ոչ բազում: Իսկ առյուծը պատասխանեց.
— Մի կորիւն եմ ծնում, բայց առիւծ:
- Ի՞նչ է ցույց տալիս առակը: Որ չպետք է լինես անխիղճ և ագահ: