Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներ

1945 թվականի օգոստոսի 6-ի առավոտյան ամերիկյան B-29 «Enola Gay», ռմբակոծիչը, որն այդպես էր կոչվել անձնակազմի հրամանատարի գնդապետ Փոլ Թիբբեթսի մոր անունով (Էնոլա Գեյ Հագարդ), ճապոնական Հերոսիմա քաղաքի վրա նետեց 13-18 կիլոտոն տրոտիլի համարժեքությամբ ատոմային «Little Boy» («Փոքրիկ») ռումբը։ Երեք օր անց, 1945 թվականի օգոստոսի 9-ին «Fat Man» («Հաստլիկ») ատոմային ռումբը նետվեց Նագասակի քաղաքի վրա B-29 «Bockscar» ռմբակոծիչի հրամանատար օդաչու Չարլզ Սուինիի կողմից։ Զոհվածների ընդհանուր թիվը կազմեց Հերոսիմայում 90-166 հազար մարդ և Նագասակիում՝ 60-80 հազար մարդ։

Оставьте комментарий