- Տրդատ 3-րդի գահակալությունը /բանավոր, դասագիրք, էջ 136-138/
Տրդատ Գ-ն ավելի քան 10 տարի պատերազմել է Սասանյան Պարսկաստանի դեմ: 298 թ-ին Մծբինում կնքված հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագրով՝ Սասանյաններն ստիպված հրաժարվել են Հայաստանի մեծ թագավոր տիտղոսից և Տրդատ Գ-ին ճանաչել որպես թագավոր: Վերականգնելով հայկական պետության անկախությունը՝ Տրդատ Գ-ն վերահաստատել է պարսկական տիրապետության ժամանակ խախտված «Արտաշիսական» սահմանները, անցկացրել նոր աշխարհագիր, կարգավորել հարկային համակարգը և այլն: Գահակալման առաջին տարիներին Տրդատ Գ-ն հոր և Դիոկղետիանոսի օրինակով հալածել է քրիստոնեության հետևորդներին:
- Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը /գրավոր/.
Մեզ համար լավ պայմանագիր էր, քանի որ Մեծ Հայքը վերականգնում է իր ամբողջականությունը, և Տրդատ 3-րդը հռչակվում է հայոց արքա։