- Հայկական առասպելներն ու վիպերգերը
Առասպելներն ու վիպերգերը արտացոլում են ժողովրդի աշխարհայացքը,պատկերացումները բնության և հասարակության մասին,դրանք հնագույն գրականության ուշագրավտեսակներից են։ Հայկական ամենանշանավոր առասպելներից է Հայկի և Բելի մասին զրույցը։
Այստեղ Հայկը հանդես է գալիս որպես ազատասեր ու ըմբոստ դյուցազուն֊հսկա,որը մերժում է հնազանդվել բռնակալ Բելին և հեռանալով Բաբելոնից՝ հաստատվում է Հայքում։Ճակատամարտում սպանելով իր դեմ արշաված Բելին՝Հայկը հաստատում է երկրի անկախությունը։Հայկի անունով երկիրը կոչվում է Հայք։
Համաշխարհային գրականության գլուխգործոցներից է կարելի է համարել Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելը։ Այն այնպիսի լայն տարածում է ունեցել,որ նրա որոշ հատվածներ արտացոլվել են նաև անտիկ հեղինակների երկերում,մասնավորպեսնշանավոր փիլիսոփա Պլատոնի «Հանրապետություն» աշխատությունում։Մովսես Խորենացին ավանդել է նաև Արամի և Տորք Անգեղիմասին առասպելները։ Հայոց պատմության հնագույն դրվագները ներկայացված են հին հայկական ժողովրդական վիպերգերում։Հնագույներից է Տիգրան Երվանդյանի և Աժդահակի վիպերգը,որն առասպելախառն հիշողություն է հայերի ու մարերի փոխհարաբերությունների մասին։
- Հայոց նախաքրիստոնեական հավատքը
Նախքան քրիստոնեա լինելը մենք հեթանոս էինք։ Երբ քրիստոնեությունը հաստատվեց Հայաստնում, վերացրեցինք մի շարք հեթանոսական տաճարներ։ Եվ հենց այդ տաճարների ավերակների վրա կառուցվեցին մեր քրիստոնեական առաջին եկեղեցիները, նույնիսկ Էջմիածինը։
- Գրավոր մշակույթը /բանավոր, դասագիրք, էջ 155-169, /
- Ներկայացրե՛ք Հայոց դիցարանը և համեմատեք հունահռոմեական դիցարանի հետ:/գրավոր/
Հայկական դիցարանը զարգացման,համակարգման,աստվածությունների պաշտամունքի կանոնարկման նոր աստիճան է թևակոխել համահայկական թագավորությունների ժամանակաշրջանում։Հնուց եկող ցեղային֊տեղական և ընդհանուր հնդեվրոպական աստվածությունները շարունակում են գոյատևել ազգային ավանդության մեջ իբրև վիպական պատմական հերոսներ ցեղային նախնիներ։
Հայող հնագույն աստվածը Հայկն էր,որի պաշտամունքի արմատները հասնում են մինչև տոհմատիրական հասարակության ժամանակները։Նրա անունով է կոչվել Օրիոնի համաստեղությունը։Հայկը նախապես հանդես է եկել որպես հսկա որսորդ։Նա խորհրդանշել է հայ ժողովրդի պայքարն օտար բռնակալության դեմ՝հանուն ազատության և անկախության։ Հայերի Տորք աստծո պաշտամունքը տարածված է եղել նաև փոքրասիական մի շարք ժողովուրդների շրջանում։Խեթական թագավորությունում նա հայտնի էր Տարքու անունով և կարևոր տեղ էր զբաղեցնում դիցարանում։
Արան հայերի հնագույն աստվածներից է։Նախապես նրա պաշտամունքը կապված է եղել երկրագործության,ցաբքի և գարնան աճող բուսականության հետ։Մեռնող ու հարություն առնող աստվածների պաշտամունքը լայնորեն տարածված էր հին Արևելքում։ Հայոց դիցարանի մի շարք աստվածությունների պաշտամունքը,որ սկզբնավորվել էր վաղ ժամանակներում,Հայաստանում տարածում է ստանում հաջորդ՝հելլենիստական շրջանում։Դրանցից են Արամազդը,Անահիտը,Միհրը,Տիրը և ուրիշ աստվածներ։