Առաջադրանքներ

Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է համր մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:
Թե կան սրտեր` չար նախանձով,
դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով
խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան,
դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն
իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք,
թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով
բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան,
թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ
ողջագուրվեն այս գիշեր:

. Ստեղծագործությունից դու՛րս գրիր ածականները և նշիր դրանց տեսակը (որակական, հարաբերական)

որակական-Նոր, երջանիկ

հարաբերական-փակ, դատարկ, համր, լացող, տխուր, չար, բարի, ներող, ուրախ, մոլորված, սրբագործված, փշոտ, հայրենական

Կապակցության իմաստն արտահայտի՛ր մեկ ածական
անվամբ.
ա.                                                                         բ.
1. ճահիճներով պատված-ճահճապատ        1. նոր տնկած-նորատունկ
2. մանրէներ ծնող-մանրէածին                     2. նվեր տվող-նվիրատու
3. մորը սիրող-մայրասեր                                3. նուրբ հնչող-նրբահունչ
4. մարդկանց ատող-մարդատյաց                4. շահույթ բերող-շահույթաբեր
5. մաքուր գրած-մաքրագիր                           5. շեկ վարսերով-շիկահեր
6. միայնակ կյանք վարող-մենակյաց          6. շատ շնորհներ ունեցող-շնորհալի
7. մեգով պատված-միգապատ                      7. ինչքից զուրկ-ընչազուրկ