Համո Սահյան-Ընթերցումներ

Ընթերցեցինք` Ես- Վերգինե Խաչատրյանս
Եվ դասընկերուհիս` Միլենա Դանիելյանը

Համո Սահյանը մեծանուն, ամենահայտնի բանաստեղծներից մեկն է: Ծնվել է Սիսիանի շրջանի Լոր գյուղում 1914 թվականի ապրիլի 14: Իրական անունը` Հմայակ Գրիգորյան, սակայն հոր անունը` Սահակ, վերցերլ է, որպես կեղծանուն:Սկզբնական կրթությունը ստացել է իր գյուղում, ապա ուսումը շարրունակել է Բաքվում` ստացել միջնակարգ և բարձրագույն կրթություն: Մասնակցել է Հայրնական պատերազմին 1941- 1945 թթ: Զորյանը եղել է նրա ուղեկիցը դեպի գրականություն: Հենց նրա հրավրով է Սահյանը եկել Երևան, հաստատել բնակություն, ապա Զորյանի օգնությամբ Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Համո Սահյանը գրել է Զորյանի մասին`

Դուք հոր նման խիստ եք եղել,
Ու հոր նման ներող,
Ձեր խորհուրդը խորն է եղել
Ու խրատը՝ գերող։

Հայտնի ժողովածուներն են  «Սեզամ, բացվիր»,  «Ինձ բացակա չդնեք»,  «Քարափների երգը»,  «Իրիկնահաց» և այլն: 1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը։ Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։ Թաղված է Կոմիտասի անվան Պանթեոնում:

Оставьте комментарий