Կարդում ենք արևմտահայերեն
Դանիել Վարուժան, «Անդաստան»
Դանիել Վարուժանն իր այս բանաստեղծության մեջ խոսում էր խաղաղության, բերկրության, առատության մասին: Այն կարելի է օրհներգ համարել, հատկապես, որ վերնագիրն էլ նշանակում է դաշտի օրհներգ: Դանիել Վարուժանը խաղաղություն էր մաղթում, որպեսզի չհոսի արյուն, պատերազմներ չլինեն, այլ միայն աշխատանք լինի:
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Այս տողերով հեղինակը ցանկանում էր, որ հասկերն առատ լինեն, ոչխարներն արածեն, այսինքն խաղաղության հետ մեկտեղ նաև բերրիություն և առատություն լինի:
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Իսկ այս տողերով հեղինակը ցանկանում էր, որպեսզի բարեկեցություն և սեր լինի՝
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։
Բանաստեղծության մեջ հեղինակը շատ գույներ է օգտագործել: Օրինակ՝ կարմիր, որը գինին է խորհրդանշում, կապույտ, որը խաղաղության գույնն է, կանաչ, դեղին, որոնք բնության և բարեկեցության գույնն են: Բանաստեղծությունն օրհներգի նման բոլորին խաղաղություն է մաղթում, բերկրություն, սեր, բարեկեցություն, այն ինչ պետք է երջանիկ ապրելու համար: