- Համեմատել ՀՀ-ի և ձեր ընտրությամբ որևէ այլ երկրի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:


Առաջին տեսքից Ռուսաստանի սեռատարիքային բուրգը շատ նման է Հայաստանի սեռատարիքային բուրգին: Սակայն տարբերությունները բազմաթիվ են, եկեք անցկացնենք զուգահեռներ և գտնենք տարբերությունները:
Ռուսաստանի սեռատարիքային բուրգի 0-14 տարեկանները կազմում են 18,6%, ընդ որում 0-9 տարեկանների տղաների և աղջիկների թիվը հավասար է, որից հետո այն փոփոխվում է ի օգուտ տղաների: Այնուհետև 30-39 տարիքային խմբերում կանանց և տղամարդկանց թիվը հավասարվում է, որից հետո էլ փոփովում է ի օգոիտ կանանց` 39-100:
Իսկ Հայատանի 0-14 տարեկանների թիվը ավելի մեծ է, քանց թե Ռուսաստանի դաշնությանը 0-14 տարեկանների թիվը: Հայաստանի 0-14 տարեկանների քանակը կազմում է 21,3%: Տղաների քանակը գերակշռում են 0-ից մինչ 24 տարեկան, որից հետո պատկերը փոփոխվում է ի օգուտ կանանց` 25-100:
Ռուսաստանում ծերերի թիվը ավելի մեծ է, քանց թե Հայաստանում: Ռուսաստանի 80- ից բարձ բնակչության թիվը կազմում է` 3,9%, Հայաստանինը ` 3,1%:
Հայաստանի և Ռուսաստանի սեռատարիքային բուրգի ամենամեծ նմանությունը այն է ,որ երկու երկներում էլ 30-34 տարեկաններերի քանակը ամենամեծն է տարիքային խմբերում:
Հայաստանում 30-34 տարիքային խմբերի կանայք և տղամարդիկ կազմում են 9,2%, իսկ Ռուսաստանում 8,6%: Կարելի է նկատել, որ Հայաստանը կրկին առաջատար է միջին տարիքի բնակչության քանակի մեջ:
Բայց այս ամենից կարելի է հետևություն անել, որ ծնելիությունը երկու երկներում էլ նվազել է վերջին 34 տարիների ընթացքում:
Ինչպես նաև երկու պատկերները ուսումնասիրելիս, կարելի է նկատել, որ կանանց կյանքի երկարատևությունը ավելի մեծ է, քանց թե տղամարդկանց կյանքի երկարատևությունը:
2.Համեմատել ՀՀ-ի և ամբողջ աշխարհի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:


Առաջնահերթ երբ ուսումնասիրում ես սեռատարիքային բուրգերի պատկերների առաջնային տեսքը, նկատվում է, որ աշխարհի բնակչության ցուցանիշները տարիքի բարձրացման հետ հավասարաչափ նվազում են (չնչին տարբերությամբ տղամարդկան և կանանց մինչև): Այդպիսով սեռատարիքային բուրգը ստանում է եռանկյան տեսք : Իսկ Հայաստանի բնակչության ցուցանշները տատանվում են տարբեր սեռատարիքային խմբերում (ավելի մեծ տարբերություններով տղամարդկան և կանանց մինչև):
Աշխարհի բնակչության փոքրահասակների թիվը ավելի մեծ է` 0-14 տարեկանները կազմում են 25,5% , ընդորում Աշխարհիր բնակչության սեռատարիքային խմբերի ամենամեծ ցուցանիշը ունեն 0-4 տարեկանները : Հայաստանում ճիշտ հակառակը` ավելի մեծ տոկոս են կազմում 30-34 տարիքային խմբերի կանայք և տղամարդիկ(Հայաստանում 30-34տ- 9,2%, Աշխարհում 30-34տ – 7,8): Իսկ Հայատսնաի 0-14տարեկան երեխաները կազմում են 21,3%:
Սակայն երկու պատկերները ուսումնասիրելիս, կարելի է նկատել, որ կանանց կյանքի երկարատևությունը ավելի մեծ է, քանց թե տղամարդկանց կյանքի երկարատևությունը:
Հայաստանում տղամարդկան քանակը համեմատած կանանց հետ սկսում է քչանալ 25 տարեկանից, իսկ աշխարհի բնակչության տղամարդկանց քանակը սկսում է նվազել 60 տարեկանից ի վեր:
Նաև կարելի է նկատել, որ ծերերի` 80-ից բարձր տարիքայինները կազմում են 1,7%-ը , իսկ Հայաստանում 3,1% : Կարելի է հետևել, որ Հայաստանում ծերերը ավելի շատ են, ասինքն կյանքի երկարատևությունը մեծ է: