Թումանյանի քառյակներ — Վերլուծում եմ

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:

Այս քառյակում նկարագրվում է հեղինակի հուսահատ վիճակը, երևում է, որ նա կորցրել է հույսը, քանի որ ամեն լավի վերջում միշտ վատն է տեսել:

* * *
Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:

Այս քառյակում նկարագրվում է մենակություն և տխխրություն, քանի որ հեղինակը փնտրում է մարդկանց, ովքեր պետք է լինեին իր կողքին, սակայն չկային, և նա մենակության էր մատնվել:

* * *

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.-
Մահի ահ կա իմ սրտում:

Այս քառյակում հեղինակը գրել էր այն ահի մասին, որն ունի մահի հանդեպ:

* * *

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Սկսվում է ամեն օր:

Այս քառյակում Թումանյանը նկարագրում է մեր աշխարհը և շեշտում այն փաստը, որ ամեն օր մի նոր օր և հնարավորություն է:

Նար-Դոս. «Ես և Նա». Վերլուծություն

«Ես և Նա» պամվածքի հեղինակն է՝ Նար-Դոսը: Առաջաբանում հեղինակը պատմում է, որ պատահաբար իր ձեռքն է ընկել մի տետր, որում «կորած մարդը» տարիներ շարունակ գրի էր առել իր կյանքի անցուդարձը։ Տետրը վերնագրված էր «Ես և նա», ենթավերնագիրն էր՝ «Մի կորած մարդու հիշատակարանից»։ «Ես»-ը և «Նա»-ն, նրանցից ամեն մեկն ընտրեց իր ուղղին և կերտեց իր ապագան ու կյանքը: «Ես»-ը ընտրեց ամենահեշտ և անարդյունք ճանապարը՝ թուլացավ: Իսկ ինչ  վերաբերում է «Նա»ին ապա չհանձնվեց, չթուլացավ, նա բազմաթիվ դժվարություններհաղթահարելով բարձրացավ և անվերջ բարձրացավ… 

Ժամանակ անց տղան իր մեջ ուժ գտավ և նա կրկին բարձրացավ: Աղջիկը իր սխալը զգաց, բայց արդեն ուշ էր…

Կարդում եմ Իսահակյան

«Ես ձեզ ասում եմ….» բանաստեղծություն

Այս բանաստեղծության մեջ խոսվում էր մարդկանց արժեքների մասին: Մարդիկ սկսել են արժեզրկել կարևորը, այդ պատճառով էլ ապրում են ոգու սով: Ոգու սով նշանակում է, երբ մարդիկ սկսում են արժեզրկել հոգին, իսկ հոգին արժեզրկվում է այն ժամանակ, երբ արժեքավորվում են բաներ, որոնք դրան արժանի չեն: Նյութականը յուրաքանչյուր ժամանակում միշտ էլ մարդկանց կողմից արժեվորվել է ավելի, ինչը սխալ է: Կարևորելով նյութականը և դրան արժեք տալով մեր մարդիկ զգում են ոգու սով: Այդ ժամանակ ներսում դատարկություն է տիրում, չկա զգացմունք, չկա տխրություն, ուրախություն, մարդ լիովին դատարկ է և ապրում է միայն իր արժևորած նյութականով:

«Մեր պատմիչներն ու մեր գուսանները» բանաստեղծություն

Այս բանաստեղծության մեջ նկարագրվում է պատմիչների և գուսանների աշխատանքը: Թե ինչպես են պատմիչները օր ու գիշեր նստած գրում հայկական պատմությունն իր ողջ եղելությամբ: Իրականում պատմիչների և գուսանների դերը մեծ է երկրի պատմության մեջ և նաև շատ դժվար է: Պատմիչները գրում էին բացասական, տխուր, անհույս, իսկ գուսանները երգում էին հաղթանակի հույսով լի և դրականը փոխանցում: Նրանց շնորհիվ է, որ մինչ այսօր մեզ հասել է պատմության բոլոր դեպքերը թե՛ տխուր, թե՛ ուրախ: Այս բանաստեղծություն շարժառիթը եղել է էպոսի հազար ամյակը:

Գրիգոր Զոհրապի «Ռեհան» նովելը

Այս նովելը պատմում էր այն մասին, թե ինչպես է մի տղա տեսնում մի աղջկա և սկսում նկարագրել նրան: Ամբողջ նովելը բաղկացած էր նկարագրոթյուններից, սկզբում տղան նկարագրում էր աղջկա մազերը, հետո դեմքը, որ հազիվ թե տեսավ, հետո նրանց հարաբերությունները, որոնք պարզվեց պարզապես երևակայություններ էին: Տղան ինձ թվում է չափից դուրս երազկոտ կերպար էր, ով շուտ էր կտրվում իրականությունից և տրվում ենթադրություններին: Տղան եզրակացնում է,թե աղջիկն էլ իրեն է նայյում, ուշադիր է, ինչ-որ կապ է տեսնում իրենց միջև, այն ինչդա պարզապես իր երևակայությունն էր: Ասելիքը նոովելի այն է, որ հաճախ մենք տեսնում և նկատում ենք այն ինչ ցանկանում ենք, այլ ոչ թե այն ինչ կա իրականում: Մենք բոլորս էլ շատ հաճախ զբաղվում ենք ինքնախաբեությամբ, և մեզ խաբելով փորձում առաջ շարժվել, իսկ երբ դա բացահայտում ենք չենք ցանկանում ընդունել ճշմարտությունը: Չէ որ, շատ ավելի հեշտ է տեսնենք ամեն ինչ ինչպես մեր ձեռք է տալիս, քան այն ինչ կա իրականում:

Գրաբար

Գ. Ի սկզբանէ արար Աստուած զերկին ու զերկիր: Եւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ. եւ խաւար ի վերայ անդնդոց. եւ Հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջրոց: Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս.  եւ եղեւ լոյս: Եւ ետես Աստուած զլոյսն զի բարի է:  (Ծննդոց    Ա,   1-4)  

                       Բծառարան

ի սկզբանէ                         — սկզբում
արար                                 — արարեց, ստեղծեց
զերկին                              — երկինքը
աներեւոյթ                         — անտեսանելի, աչքին չերևացող
ի վերայ անդնդոց             — անդունդների վրա
շրջէր                                  — շրջում էր
եղիցի                                 — լինի, թող լինի, կլինի, պիտի լինի, լինելու է
եղեւ                                    — եղավ
ետես                                  — տեսավ

Առաջադրանքներ՝

  1. Տրված բառերն ու բառակապակցությունն աշխարհաբա՛ր դարձրու. զերկիր, զլոյսն, ի վերայ ջրոց:
    Զերկիր-երկիր
    Զլոյս-լույս
    Ի վերայ ջրոց-ջրերի վրա
  2. Ի՞նչ է նկարագրված հատվածում:
    Սկզբում արարեց Աստված երկինքը ու երկիրը։ Եվ երկիրն էր անտեսանելի և անպատրաստ․ և խավար  էր անդունդների վրա․ և հոգին Աստծո շրջում էր ջրերի վրա։ Եվ ասաց Աստված՝ լինի  լույս․ և եղավ լույսը։ Եվ Աստված տեսավ, որ լույսը բարի է։
  3. Ինչպես գրաբարով կասենք թող լինի սեր:
    Եղիցի սէր:
  4. Ինչու Աստված ստեղծեց լույսը:

Աստված ստեղծեց լույսը, որ աշխարհը ավելի լուսավոր և գունավոր լինի:

Կարդում և վերլուծում եմ Տերյան

Հայտնություն

Այս բանաստեղծության մեջ հեղինակը ոգևորված և ոգեշնչված է, իր կյանքը լցվել ա նորով և նա դրա մասին է գրել: Նրա կյանքում կարծես հորդառատ անձրևից հետո բացված լինի պայծառ արև: Այս բանաստեղծության գունապնակը լցված էր կարմիրով, դեղինով և նարնջագույնով:

«Տեսա երազ մի վառ»

Այս բանաստեղծության մեջ կարծես թե հեղինակը շփոթված էր իր տեսած երազից: Բանաստեղծության մեջ տեսա մոխրագույնը, որն ասոցացնում եմ անորոշության հետ:

«Թողի երկիրն իմ հայրենի»

Այս բանաստեղծության մեջ հեղինակը խոսում էր նրա մասին, թե ինչպես է իր հայրենիքը թողնում հեռանում, և դրանից հետո տեսնում անհավանական բաներ: Տրամադրությունը շատ հանգիստ էր, որը գույնով ասոցացնելիս կլինի երկնագույն:

«Անծանոթ աղջկան»

Այս բանաստեղծության մեջ տրամադրությունը խաղաղ էր: Հեղինակը պատմում էր, թե ինչպես է հանդիպում շատ պատահական անծանոթ աղջկան: Ասոցացնելով գույների հետ կընտրեմ երկնագույնը, սպիտակը և մոխրագույնը:

«Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված »

Այս բանաստեղծության մեջ հեղինակը հպարտությամբ լցված պատմում է, թե ինչքան դժվարություններ է տեսել իր հայրենիքը, ինչպես նաև նշում է իր մեծ սիրո մասին հայրենիքի հանդեպ: Տրամադրությունը մի փոքր անորոշ էր, գույներից կընտրեմ կարմիրը, չգիտեմ ինչու այս գույնը ասոցացրի բանաստեղծության հետ: Ի տարբերություն մյուս բանաստեղծությունների, որոնք հիմնական իր անձի հետ են կապված, այս մեկը հայրենիքի մասին էր:

«Որպես Լաերտի որդին»

Այս բանաստեղծության մեջ հեղինակը նկարագրում է այն զգացողությունները, որոնք ունեցել է հայրենիքը լքելիս և հետո ետ է վերադարձել: Տրամադրությունը կարծում եմ թախծոտ է, քանի որ նա կարոտում է իր հայրենիքը: Գույների հետ ասոցացնելով կընտրեմ երկնագույն և մոխրագույն գույները:

«Առավոտ»

Այս բանաստեղծության մեջ ես տեսա հեղինակի ներդաշնակ լինելը, նա կարծես պատմում էր կյանքի և նրա կարևորության մասին: Գույներից կընտրեմ դեղինը կամ վարդագույնը:

«Արևածագ»

Այս բանաստեղծության մեջ հեղինակը կարծում եմ ուրախ և թարմ տրամադրությամբ է: Նկարագրում է արևածագը, իր զգացողությունները և այլն: Այս բանաստեղծության մեջ տեսա պայծառ գույներ:

«Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում»

Այս բանաստեղծության տրամադրությունը տխուր և հուսահատ է: Գույների հետ ասոցացնելով կընտրեմ սև գույնը:


Ավետիք Իսահակյան-Ռավեննայում

Վերլուծություն․

Ռավեննայում

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…

Ես կարծում եմ, որ այս բանաստեղծությամբ Իսակյանը ուզում էր ասել, որ ամեն ինչ այս կյանքում անցնում և գնում է։ Շատերը ունեն պրոբլեմներ և հաղթահարում են դրանք, և դու էլ կարող ես անել դա, ուղղակի մի վախեցիր առաջին քայլը անել։ Անկեղծ ասած ես ինքս այդպես եմ կարծում և աշխատում եմ հետևել այդ խորհրդին։

Գրաբար- Վարժություններ

Նախադասությունը բառացի աշխարհաբա՛ր դարձրու և կատարիր առաջադրանքները, հետո խմբագրի՛ր (այնպես արա, որ ճիշտ ու գեղեցիկ լինի): Ինչպե՞ս ես հասկանում այս խրատը:

1. Ընկալարուք զխրատ եւ մի՛ զարծաթ, եվ զգիտութիւն, քան զոսկի ընտիր: Լաւ է իմաստութիւն, քան զականս պատուականս:

ընկալարուք — ընկալեցեք, վերցրեք
ակն — ակ, թանկարժեք քար
զականս պատուականս — պատվական քարեր(ը)

Ընդունեցեք խրատը և ոչ թե արծաթը, և գիտությունը, ոչ թե ընտիր ոսկին: Լավ է իմաստութունը, քան պատվական քարերը:

2. Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ:

ոչ կեցցէ — չապրի, չի ապրի, չպիտի ապրի, չի ապրելու
ամենայն — ամեն, ամեն մի
բանիւ — խոսքով
ելանէ — ելնում է
ի բերանոյ — բերանից

Բան արմատով քեզ ծանոթ բառեր գրիր:

բանավոր, պատմաբան, բանաստեղծ,

Աշխարհաբար դարձրու հացիւ բառը և ի բէրանոյ Աստուծոյ բառակապակցությունը:

հացիւ – հացով
բէրանոյ Աստուծոյ – Աստծո բերանից

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու:

Մարդը միայն հացով չի ապրի, այլ ամեն խոսքով, որ ելնում է Աստծո բերանից:

3. Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել. կամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէ, կամ զմին մեծարիցէ եւ զմիւսն արհամարհիցէ:

ոք — մեկը, ինչ-որ մեկը, մի մարդ
ոչ կարէ — չի կարող
երկուց տերանց — երկու տիրոջ
զմին — մեկին
ատիցէ — ատի, կատի, պիտի ատի

Այս բառերն աշխարհաբա՛ր դարձրու (յուրաքանչյուրի դիմաց միայն մեկ բառ գրիր, որը համապատասխանի տեքստին).

սիրիցէ – կսիրե
մեծարիցէ – 
կմեծարի
արհամարհիցէ –
 կարհամարի
զմիւսն – 
մյուսին

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու:

Ոչ մի մարդ չի կարող երկու տիրոջը ծառայել. մեկին կատի և մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի:

Երկու տիրոջ ծառա արտահայտությունը բացատրի՛ր:

4. Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, հայցեցէ´ք՝ եւ գտջիք, բախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ: Զի ամենայն որ խնդրէ՝ առնու, եւ որ հայցէ, գտանէ, եւ որ բախէ, բացցի նմա:

տացի — տրվի, կտրվի, պիտի տրվի, տրվելու է
հայցել — խնդրել, աղաչել, աղերսել, պահանջել, կամենալ, փնտրել, որոնել
զի — որովհետև, քանի որ, թե
բացցի — բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է
գտջիք — գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք
առնու — առնում է, վերցնում է

Աշխարհաբա՛ր դարձրու՝

խնդրէ – խնդրեցի, կխնդրի
հայցէ 
– աղաչեցի, կաղաչի
գտանէ 
– գտա, կգտնի
բացցի նմա 
– կբացվի նրա համար

Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու:

Խնդրե՛ք՝ և ձեզ կտրվի, աղաչե´ք՝ և կգտնեք, թակե´ք՝ և ձեզ համար կբացեն: Որովհետև նա ով կխնդրի՝ կստանա, և ով կաղաչի, կգտնի, և ով կթակի, նրա համար կբացվի:

Այս հատվածի ո՞ր մասը կառանձնացնես որպես ասույթ:

Խնդրե՛ք՝ և ձեզ կտրվի, աղաչե´ք՝ և կգտնեք, թակե´ք՝ և ձեզ համար կբացեն:

5. Որպես կամիք թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպէս արասջիք եւ դուք նոցա:

կամիք — կամենում եք
արասցեն — անեն, կանեն, պիտի անեն, անելու են
արասջիք — արեք, անեք, կանեք, պիտի անեք, անելու եք

Նոցա բառն աշխարհաբա՛ր դարձրու:

նոցա – նրանց

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու և համեմատի՛ր այս նախադասության հետ.

Ինչպես որ վարվեք մարդկանց հետ, այդպես էլ ձեզ հետ կվարվեն:

Ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ հետ վարվեն, այնպես էլ դուք վարվեք նրանց հետ:

Լրացուցիչ առաջադրանք

Այս նախադասություններից մեկը ընտրիր և դրա վերաբերյալ մթքերդ շարադրիր:

Ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ հետ վարվեն, այնպես էլ դուք վարվեք նրանց հետ:

Այս խոսքերը ինձ շատ դուր եկան: Ես լսել էի դրան շատ նման մի խոսք. «Ծնողների հետ վարվեք այնպես, ինչպես ուզում եք, որ ձեր երեխաները վարվեն ձեզ հետ»: Այդպես ասում էր Սոկրատեսը: Ինձ դուր եկավ այն, որ այս նախադասությունների խոսքերը շատ ճիշտ են, բայց դրաք հեշտ չէ իրականացնել: Մարդ պետք է ունենա կամքի ուժ, որ կարողանա իրականացնել դա:

Քո կյանքի ժամերը- Վիլյամ Սարոյան

Քո կյանքի ժամերը։     Վիլյամ Սարոյան /հատված/

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն
անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

Վերլուծություն

Իրոք որ, Վիլյամ Սարոյանը մոտիվացնում է բոլորին, իր ճիշտ խոսքերով։ Այս դարի ամենավատ բանը խաբվել արտաքինին։ Իմ կյանքում շատ-շտ եմ խաբվել մարդկանց արտաքինին, իսկ հետո փոշմանել։ Դրա համար պետք է մարդկանց լույսը գտնես և կյանքիդ ժամերը չվատնես վատ մարդկանց և անպետք բաների վրա։

Հովհաննես Թումանյան- Թմբկաբերդի առումը

Թմկաբերդի առումը պոեմում խոսվում է չարության և դավաճանության մասին: Նադիր Շահը ուզմում էր գրավել Թմկաբերթը: Նա զորք է հավաքում և հարձակվում բերդի վրա, բայց տեսնում է, որ Թմբկաբերդը պաշտպանում է Թաթուլը և նրա քաջերը: Նա չի կարողանում մտնել Թմբկաբերդ: Նադիր Շահը խորամանկ մարդ էր: Թաթուլի կնոջը թափառական աշուղի օգնությամբ ստիպում է գինով արբեցնել Զորքին և խաբեությամբ գրավում է Թմբկաբերդը: Աշուղը երգում է շահի սերը, գանձերն ու փառքը, Թմկատիրուհուն խոստանում ոսկե գահ ու փառք: Տիրուհին մատնվում է խաբեությանը Հարբեցնելով հաղթանակած քաջերին՝ կինը թշնամուն է մատնում Թմկաամրոցը:

Թմկա տիրուհին միգուցե գեղեցիկ էր և հմայիչ, բայց նա ի վերջո դավաճանել էր: Եվ արել էր դա հարստության համար, այլ ոչ թե սիրո: Նա ասեց Շահին, որ Թաթուլը նրանից էլ գեղեցիկ և քաջ էր, նրանից ավելի արդար: Բայց միևնույն է հասկանալով այդ ամենը Թմկա տիրուհին դարպասները բացեց նրա առջև:

Ես չեմ ուզում արդարեցնել նրան և չեմ էլ փորձում: Բայց եթե նա Շահին սիրահարվեր և լիներ նրա հետ սիրո համար, ապա դա ինչ որ տեղ ավելի բարոյական կլիներ: Իսկ այս իր արարքով նա ցույց տվեց իր ագահությունը:
Բայց ի վերջո դավաճանությունը մնում է դավաճանություն և ոչինչ այն չի կարող արդարեցնել: