Վիլյամ Սարոյան- Հայ մուկը

Վերլուծություն

Այս պատմվածքում ինձ համար գլխավորը գաղափարը այնն էր, որ հայ մուկը տարբերվում էր բոլորից իր խելացիությամբ, քաջությամբ և մարտունակությամբ: Նա իմացել է իր գլխի գալիքը և նախօրոք պատրաստվել էր մարտնչելու։ Ու դարձավ առաջինը, ով հաղթեց օձին: Սա, մեզ` հայերիս բնորոշ է, չհանձնվել և ինչքան էլ ուժերը լինեն անհավասար պայքարել և գնալ դեպի հաղթանակ:

Ինձ համար շատ հետաքրքիր եր այս հատվածը`

Ծիրանի կենտրոնում գտնվում է մի կարծր կորիզ: Այդ կորիզն առերեւույթ շատ պինդ է, բայց կարծր կեղեւի տակ հանգչում է սիրտը, որ նուշի նման է: Վերցնում ես մուրճը, կոտրում ես ծիրանի պինդ կորիզի կեղեւը, հասնում ես սրտին, եւ քանի որ այն նուշի նման է, դնում ես բերանդ ու ծամում, հետո հանկարծ անախորժ համ ես զգում:

Գրիքոր Զոհրապի մասին

1. Ինքն իրեն «շափխընը» (կնամոլ) կոչած Զոհրապը 22-23 տարեկանում շատ խիստ հայացքներ ուներ կանանց ազատությունների, նրանց դերի մասին: Նա կանանց սիրում էր  կին լինելու․ նուրբ, հեզ, թույլ ու անօգնական լինելու համար:

2․ Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ ընդամենը 17 տարեկան էր: Նա՝ հանդիպելով  Նիկողայոս Թյուլպենճյանին, դառնում է վերջինիս հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը: 

3․ Քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը երեք անգամ ընտրվել է պատգամավոր: Օսմանյան պատգամավորների պալատի «սոցիալիստ» հիշատակվող ամենաակտիվ պատգամավորներից էր։

4. Զոհրապը հմուտ իրավաբան էր: Ժամանակակիցները վկայում են, որ նա իր ամբողջ փաստաբանական գործունեության ընթացքում ոչ մի դատ տանուլ չի տվել:

5․ Գոյություն ունի Գրիգոր Զոհրապի դիմանկարով գորգ: Փորձագետների կարծիքով գործվել է մինչև 1909 թ. Սեբաստիայում (Օսմանյան կայսրություն, Սեբաստիայի նահանգ) Բեդուկյան ընտանիքի կողմից:

6․ Գրիգոր Զոհրապը Թալեաթի հետ նույն մասոնական օթյակի անդամներից  է եղել:

7.Երբ 1915 թվականին ձերբակալվում էր հայ մտավորականությունը, Զոհրապը ջանքեր չխնայեց նպաստելու նրանց ազատման գործին, սակայն շուտով նրան էլ ձերբակալեցին: Փայլուն փաստաբանն ու նշանավոր գրողը սպանվեց 1915 թվականի հուլիսին՝ աքսորի ճանապարհին:

8․ Զոհրապին գազանաբար սպանել են իթթիհադական մարդասպաններ Չերքեզ Ահմեդն ու Նազըմը, իսկ նրա ձեռքի ժամացույցը, մատանին ու պայուսակը Ուրֆայի շուկայում վաճառքի հանել:

Գրաբարից-Աշխարհաբար

Գրաբար

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Աշխարհաբար

Ձմեռը անցավ, անձրևները անցան և գնացին, մեկնեցին։ Ծաղիկները երևացին մեր երկրում, ժամանակը հասավ էտելու, տատրակի ձայնը լսելու եղավ մեր երկրում: Թզենին արձակեց իր բողբողջները, մեր ծաղկած որթերը տվեցին իրենց բույրերը: Վեր կաց արի, իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի, և արի դու։ Ցույց տուր ինձ քո երեսը և լսեցրու ինձ քո խոսքը, քանի որ քո խոասքը քաղցր է․ և քո տեսքը գեղեցիկ:

«Լոռեցի Սաքոն» պոեմը

  1. Կարդա Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմը։

2. Գտիր երախ, անձավ, քաջք, շնալիր, համկալ, փարախ բառերի բացատրությունը։

Երախ – կենդանիների բերան, կլափ

Անձավ – լեռնային զանգվածի կամ գետնի մեջ գտնվող խոռոչ՝ դատարկ տարածություն՝ արտաքին բացվածքով, քարանձավ, այր

Քաջք – բարի կամ չար առասպելական ոգի

Շնալիր – շան ալյուր, ալյուրի տականք, որ շաղախում ու թխում են շների համար

Համկալ – եզների փոխանակությամբ վար անելու ընկերակից, փոխնակ

Փարախ – ոչխարների հանգստանալու տեղ

3. Գտիր հատվածներ, որտեղ երևում է, որ Սաքոն ուժեղ է ֆիզիկապես։

Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գըլուխը մեխած մահակը ձեռին՝
Ձեն տարավ, կանչեց զալում շըներին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,

Հեռու են փախչում նըրա փարախից։

4. Գտիր հատվածներ, որտեղ երևում է, որ Սաքոն իր մենակությունից դժգոհ է։

Հովիվ է Սաքոն, ունի մի ընկեր.
Սատանի նման՝ նա էլ էս գիշեր
Գընացել է տուն։ Սարերի չոբա՜ն―
Գյուղիցը հեռու, հազար ու մի բան,
Ով գիտի՝ պարկում շընալի՞ր չըկար,
Ա՞ղ էր հարկավոր ոչխարի համար,
Ուզեց զոքանչի ձըվածե՞ղ ուտել,

Թե՞ նըշանածին շատ էր կարոտել―
Ոչխարը թողել՝ գնացել է տուն։
Այնինչ՝ համկալը հենց առավոտը
Դեպի սարերը քշեց իր հոտը։
Ու Սաքոն անքուն,
Թաց տըրեխները հանել է, քերել,
Գուլպան բուխարու վըրա կախ արել
Ու թինկը տըվել,
Մեն- մենակ թըթվել։

Այս հատվածից երևում է, որ Սաքոն դժգոհ է, որ իր ընկերն իրեն մենակ է թողել:

5. Գտիր այն հատվածները, որտեղ խոսվում է զրույց-առասպելների մասին, ներկայացրու դրանցում եղած նկարագրությունները։

Միտն եկան տատի զըրույցները հին․․․
Միտն եկան ու մեր Սաքոն ակամա
Սկսավ մըտածել չարքերի վըրա,
Թե ինչպես ուրախ խըմբով միասին,
Ծուռը ոտներով գիշերվան կիսին,
Թուրքերի կանանց կերպարանք առած,
Երևում են միշտ միայնակ մարդկանց․․․
Կամ ինչպես քաջքերն այրերի մըթնից,

Երբ նայում է մարդ քարափի գըլխից
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
Ու մարդկանց նըման խընջույք են սարքում,
Զուռնա են ածում, թըմբուկ են զարկում․․․

Այս հատվածում Սաքոն հիշում է իր տատի պատմած զրույց-առասպելները, որը պատմում է, թե ինչպես են թուրք կանայք մոլորեցնում մարդկանց:

6. Հիշիր ուրիշ առասպելներ, որտեղ կնոջ կերպարով ոգիները մոլորեցնում են մարդկանց ու կործանում։

Կա նաև այսպիսի մի առասպել սիրենների մասին, ովքեր ջրահարսի կերպարանք ընդունելով էին մոլորեցնում մարդկանց և կործանում:

7. Տրվածներից ո՞րն էր, ըստ քեզ, Սաքոյի կործանման պատճառը.

ա) Սաքոյին չարքերը խենթացրին. չարքերը միշտ էլ կործանում են մենակ մարդկանց.
բ) Սաքոն վախենում էր այն ամենից. ինչ տատը իրեն պատմել էր.
գ) Սաքոն ֆիզիկապես ուժեղ էր. բայց հոգեպես թույլ էր այդ պահին, դրա համար էլ չար մտքերի համար խոցելի էր։

Հիմնավորիր պատասխանդ։

Ես կարծում եմ, որ պատճառը նրա հոգեպես թույլ լինելն էր այդ պահին, քանի որ նա հաստատ այլ ժամանակ իր տատի պատմածները հիշելուց դժվար այսպես խելագարվեր: Այդ պահին նա մենակ էր, մթության մեջ, ընկճվածէր, որ ընկերն իրեն մենակ է թողել, և նա մտածելով այս ամենի մասին, տարվեց դրանով, սկսեց տեսիլքներ տեսնել և արդյունքում խելագարվեց: Առհասարակ, երբ մարդ հոգեպես թույլ և ընկճված վիճակում է նրան խոցելը շատ հեշտ է:

8. Շարադրանք գրիր չարքերի և մեր՝ դրանց նկատմամբ պաշտպանված կամ անպաշտպան լինելու մասին։ Եզրակացություն արա՝ ի՞նչ են իրենցից ներկայացնում «չարքերը», ինչպե՞ս կարելի է դրանց վատ ազդեցությունից խուսափել։

Չարքերն իրենցից ներկայացնում երևույթներ, որոնք կարող են մարդկանց մոլորեցնել և կործանել: Դրանց վատ ազդեցությունից խուսափելու կարծում եմ մեկ միջոց կա, պարզապես չհավատալ և չտարվել դրանցով:

9. Կարդա նաև Էդգալ Ալան Պոյի «Ագռավը» բանաստեղծությունը։ Համեմատիր՝

– ոգիները, երբ են հայտնվում ստեղծագործություններից յուրաքանչյուրում:

Ոգիները հայտնվում են երկու ստեղծագործություններում էլ, երբ հերոսները մնում են մենակ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես:

– ինչպե՞ս են վերաբերվում դրանց հերոսներից յուրաքանչյուրը։

Ի տարբերություն Լոռեցի Սաքոյի այս հերոսը չի սարսափում իր տեսիլքից, ինչպես ես հասկացա նա ոչ թե սարսափում, այլ ընդհակառակը զրուցում էր իր հետ:

10. Ոգիներից՝ կերպարների տարբեր կերպ ազդվելը պատճառաբանիր։

Ինձ թվում է պատճառն այն է, որ լոռեցի Սաքոն շատ ընկճված էր, այդ պատճառով էլ նա սկսեց վախենալ, միջավայրն էլ տրամադրում էր դրան, իսկ մյուս հերոսը իր պատկերացրած ոգուց ոչ թե վախենում էր, այլ նրա հետ զրուցում, ինչ-որ բան պահանջում: Երևի յուրաքանչյուրն այլ հոգեվիճակում էր այդ պահին, այդ պատճառով էլ տարբեր կերպ ազդվեցին:

11. Տեղեկություններ գտիր սարսափի ժանրի մասին, ըստ քեզ՝ ինչն է այդ ժանրում գրավում մարդկանց (ում որ գրավում է)։

Սարսափը նախատեսված է ընթերցողներին վախեցնելու, զզվանք առաջացնելու, զարմացնելու համար, ստիպելով նրանց զգալ վախ ու սարսափ։ Գրականության պատմաբան Ջոն Էնթոնի Կուդդոնը սահմանել է սարսափ ֆիլմը որպես` «Փոփոխական ծավալով գեղարվեստական արձակի տեսակ, ինչը ապշեցնում, կամ անգամ վախեցնում է ընթերցողին, կամ գուցե ստիպում է զգալ ցնցում ու զզվանք»։ Դա ծայրահեղ սարսափելի միջավայր է ստեղծում։ Սարսափը հաճախ գերբնական է, սակայն կարող է լինել ոչ գերբնական։ Ինձ թվում է, որ սարսափ ժանրի մեջ մարդկանց գրավում է հենց այդ վախը, որը նրանք զգում են:

12. Շարադրանք գրիր՝ «Վախերն ու անհատականությունը» թեմայով։

Մեր վախերը մեր արտացոլանքն են: Իրականում բոլոր մարդիկ էլ ունեն վախեր, ինչքան էլ, որ հերքեն: Պետք է թույլ չտալ, որ վախերը մեզ կործանեն: Անհատականությունը պետք է պայքարի և հաղթահարի այն վախերը, որոնք նրան խանգարում և հետապնդում են: Մարդու հոգեվիճակից է կախված, թե նա ինչ վախեր ունի, և որոնք կարող են նրան կործանել:

Գրաբար

Ամենայն ծառ որ ոչ առնիցէ զպտուղ բարի, հատանի եւ ի հուր արկանի:

Բառարան

ամենայն – ամեն, ամեն մի
ոչ առնիցէ – չտա, չի տա, չպիտի տա, չի տալու (այստեղ` չի տալիս)
հատանի – հատվում է, կտրվում
ի հուր – հուրը, հրի մեջ
արկանի–գցվում է, նետվում է

Հարցեր և առաջադրանքներ

Այս նախադասությունը ծանոթ ո՞ր ասույթի հետ է մտքով կապվում:
Ուրիշի համար փոս փորողը ինքը մեջը կընկնի․

Հետևյալ նախադասությունը փորձիր գրաբար փոխադրել.

Ամեն (մի) ծառ, որ բարի պտուղ է տալիս, չի կտրվում: (տալիս է – գրաբ` տայ)

Ամենայն ծառ որ տայ զպտուղ բարի, չի հատանի:

Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը

Նկարագիր

Պատմվածքը սուզորդի մասին է. ով սուզվում և հայտնվում է մի գյուղում, որպես ջրահեղձ։ Գյուղացիները տանում են նրան ամենուր, որպեսզի կարողանան նրան տեղավորել մինչ նրա հոգեհանգիստը, բայց հանգում են մի մեծ խնդրի՝ ջրասույզը այնքան հաղթանդամ և ծանր է լինում, որ չի կարողանում առանց ջարդելու պառկել ոչ մի աթոռի,մահճակալի կամ սեղանի վրա։ Վերջին հաշվով նա միայն տեղ է գտնում հատակին։ Գեղեցիկ և բարձրահասակ տղամարդը նրանց կյանքում վստահաբար ամենաառնականն էր։ Իսկ նրա հանգիստ և բարի դեմքը նրանց պարզ հուշում էր տալիս, որ ջրահեղձի միակ հնարավորին անունը դա Էստեբանն էր։ Գյուղի ամենանուրբ և ամենահամարձակ կանայք նայելով Էստեբանին մտածում էին, թե Էստեբանն իր ուժով մեկ գիշերում կարող էր անել այնքանը, որքան իրենց ամուսինները չեն կարողանա անել ամբողջ կյանքի ընթացքում։ Իսկ հաջորդ օրը նրանք մտածում էին, թե ինչպես է ապրել Էստեբանը և արդյոք ի՞նչ պիտի հագներ նա հոգեհանգստի ժամանակ։ Նրան խղճում էին կանայք՝ մտածելով, թե ինչ էին խոսում նրա հետևից, երբ Էստեբանը դուրս էր գալիս հերթական տնից ջարդելով ամենը, իսկ շորերի հարցով չէին կարողանում նրան հագցնել նույնիսկ ամենագերերի կիրակնօրյա վերնաշապիկները, դրա համար որոշեցին նրան թաղել առագաստներից կարված շորերով, որոնք նույնպես փոքր եղան նրան։ Վերջին օրը բոլոր կանայք լալիս էին, իսկ տղամարդիկ մտածում խարիսխներ կապել ոտքերին, որպեսզի դուրս չգա ջրի խորքերից, որտեղ խեղդվում էին միայնությունից։ Իսկ մի խումբ կանայք գնացել էին հարևան գյուղ և ծաղիկներ էին խնդրում այդ գյուղի կանանցից, վերջիններս չհավատալով՝ այցելում են Էստեբանին և վերադառնում իրենց գյուղ՝ բերելու, թե ծաղիկները և թե այն մարդկանց ովքեր պետք է դա տեսնեին։ Այնքան մարդ գոյացավ, որ անցնել չէր լինի։ Իսկ վերջում Էստեբանին ուսերի վրա տանելուց ամենաճոխ հոգեհանգստի ժամանակ նրանք զգացին, թե ինչքան նեղ են իրենց փողոցները իրենց համար և ինչքան անշուք են իրենց այգիները Էստեբանի համեմատ։ Էստեբանին գցեցին առանց խարիսխների, որպեսզի չքանդվեր  գյուղամեջի կամուրջը։ Մարդիկ հանկարծ մտերմացան և այս ամենից հետո բոլորը իրար համար հարազատ դարձան և նրանց կյանքը այլևս առաջվանը չէր։Իսկ  վերջը գեղեցիկ է ներկայացնում Մարկեսն այնքան, որ չեմ համարձակվում նույնությամբ չվերարտադրել։ Նա ասում է՝ Սակայն նրանք գիտեին նաև, որ այսուհետ ամեն բան այլ է լինելու. իրենց տների դռներն ավելի լայն են դառնալու, առաստաղները՝ բարձր, հատակները՝ ամրակուռ, որպեսզի Էստեբանի մասին հիշողությունները կարողանան բարավորներին չզարկվելով մտնել ամենուր, և որպեսզի հետայսու ոչ ոք չհամարձակվի մռթմռթալ՝ հիմար լողլողը մեռավ, ինչ մեղք է, սիրունիկ ապուշը մեռավ. որովհետև նրանք Էստեբանի հիշատակը հավերժացնելու համար իրենց տների ճակատները ներկելու են զվարթ գույներով և կմեռնեն, բայց կհասնեն այն բանին, որ լերկ քարերից աղբյուրներ բխեն, և ծաղիկներ կսերմանեն առափնյա ժայռերի գահավեժ լանջերին, և գալիք տարիների լուսաբացներին վիթխարի նավերի ուղևորները կարթնանան՝ բաց ծովում շնչահեղձ լինելով այգիների բույրերից, և նավապետը հրամանատարական կամրջակից կիջնի մարտական մեդալներն ու շքանշանները կրծքին իր շքազգեստով, իր աստրոլյաբիայով և Բևեռային աստղով, և մատնացույց անելով Կարիբյան ծովի հորիզոնում ծաղիկների լեռամբ բարձրացող հրվանդանը՝ կասի տասնչորս լեզվով՝ տեսեք, ահա այնտեղ, ուր հողմն հիմա այնքան հեզ է, որ ննջում է մահճակալի տակ, ուր արևն այնքան վառ է, որ արևածաղիկները չգիտեն ուր թեքել գլուխները, այնտեղ, ահա այնտեղ է գտնվում Էստեբանի գյուղը:

Վերլուծություն

Էստեբանը մեր կյանքի ամենամեծ փոփոխություններն են, որոնք մեծացնում են մեզ, որոնք արբեցնում և գժվեցնում են մեզ։ Փոփոխություններ, որոնք ամենակարևորներն ու ամենաանսպասելիներն են մեր կյանքում։ Դրանք ինչ-որ տեղ մահացած, բայց մեր կյանքում վերաբնակեցված հուշեր են։Դրանք մեր կյանքի սիրո հույզերն են․․․