Հայոց լեզու- Առաջադրանք

Խոսքն ըստ օրինակի փոխի՛ր, անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:
Օրինակ Nº1 ՝ Սոնան ասաց, որ գյուղն իրեն դուր եկավ, ինքն ուզում է էլի մնալ այդտեղ:
Սոնան ասաց.
— Գյուղն ինձ դուր եկավ, ես ուգում եմ էլի մնալ այստեղ:

Օրինակ Nº2՝ Թզուկն ասաց, որ տղան գնա թագավորի գանձարան ու տեսնի կախարդական նկարը։
Թզուկն ասաց.
— Ա՛յ տղա, գնա՛ թագավորի գանձարան ու տե՛ս կախարդական նկարը։

Անուղղակի՝ Հայրն Արտակին ասաց, որ ճանապարհից վերցնի իր հեծանիվը, որովհետև մարդկանց խանգարում է։
Ուղղակի՝ Հայրն ասաց․
— Արտակ, ճանապարհից վերցրո՛ւ քո հեծանիվը, այն մարդկանց խանգարում է։

Անուղղակի՝ Տղայի ընկերն ասաց, որ ինքն էլ չի սպասում թզուկի գալուն ու տուն է գնում։
Ուղղակի՝ Տղայի ընկերն ասաց․
— Ես էլ չեմ սպասում թզուկին և տուն եմ գնում։

Անուղղակի՝ Թագավորը տղային ասաց, որ գնա երկրից երկիր, ման գա ու գտնի իր մատանու քարը։
Ուղղակի՝ Թագավորը տղային ասաց․
— Գնա՛ երկրից երկիր, ման արի և գտի՛ր իմ մատանու քարը։

Անուղղակի՝ Նապաստակն ու մուկն ասացին, որ իրենք գնում են տղային օգնելու։
Ուղղակի՝ Նապաստակն ու մուկն տղային ասացին․
— Մենք գնում ենք քեզ օգնելու։

Անուղղակի՝Արջը նապաստակին ու մկանը խնդրեց, որ իրեն էլ տանեն աշխարը տեսնելու։
Ուղղակի՝ Արջը նապաստակին ու մկանը ասաց․
— Ինձ էլ տարեք աշխարհը տեսնելու։

Անուղղակի՝ Արեգնազանը ներկայացավ և ասաց, որ ինքն իշխան Ար­մանի որդին է։
Ուղղղակի՝ Արեգնազանը ասաց․
— Ես իշխան Արմանի որդին եմ։

Անուղղակի՝ Թագավորը հյուրին խնդրում էր, որ իրեն մենակ չթողնի կախարդի մոտ:
Ուղղակի՝ Թագավորը հյուրին խնդրեց․
— Ինձ մենակ մի՛ թող կախարդի հետ։