Հայրենական մեծ պատերազմ

Հայրենական մեծ պատերազմը սկսել է 1941 թվականի հունիսի 22-ի վաղ առավոտյան, չնայած նրան, որ Նացիստանական Գերմանիան և ԽՍՀՄ-ն պայմանագիր էին կնքել 1939թ-ին, ըստ այդ պայմանագրի, նրանք իրար դեմ ոչ մի կռիվ չպետք է անեին, այսինքն չպետք է պատերազմեին, բայց նացիստական Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա 1941 թվականին։ Սկզբից 1939-ին նա հարձակվեց Եվրոպայի Արևմտյան կողմը, գրավեց Ֆրանսիան, իսկ հետո Մեծ Բրիտանիայի հետ կռվի մեջ մտավ, իսկ հետո եկավ Արևելյան կողմ, գրավեց Լեհաստանը և արդեն 1941-ին Մտավ ԽՍՀՄ և սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ Հայաստանից 600․000 մարդ էր կռվում, որոնցից 200․000 անհետ կորան կամ էլ զոհվեցին, հանուն ԽՍՀՄ-ի պաշտպանության համար։ Գերմանիան Հայաստան չէր մտել, բայց հայերը կռվի դաշտում արյուն էին թափում ԽՍՀՄ-ի համար։ Հայրենական մեծ պատերազմի պարտության դեպքում հնարավոր էր, որ Թուրքիան գրավեր Հայաստանը, բայց Գերմանիան դեռ չէր հասել Կովկաս։ Թուրքիան մինչև պատերազմի վերջը չեզոք էր։ Գերմանիայի դաշնակիցներն էին Իտալիան, Հունգարիան, Ռումանիա, Ֆինլանդիա և 1945-ից նաև Ճապոնիան։ Գերմանիան մտածում էր, որ Մեծ Բրիտանիան, և այլ մեծ տերությունները նրա հետ կլինեն, բայց դա նրա հաշվարկածով չեղավ։

1941 հուլիս 3 — ին Ստալինը ռադիոյով ասել էր, որ սկսվել է Հայրենական մեծ պատերազմ, դրանից է եկել է այդ անվանումը, չնայած ես կողմ չեմ, որ այդպես կոչեն, քանի որ դա մեր հայրենիքի համար կապ չուներ, մենք ԽՍՀՄ-ի համար էին ցավոք կռվում։ Գարեգին Նժդեհը և Դրոն, որոնք կազմել էին հայկական գումարտական նացիստանական Գերմանիայի կողքին և փրկում էին նրանց ձեռքն ընկած հայ գերիներին։ Եվ նացիստական Գերմանիայի հաղթանակի պարագային Կովկասիան տարածք մուտք գործելու ընթացքին նախատեսել էին փրկել Հայաստանը Թուրքիայի հավանական ներխուժումից։ Եթե ԽՍՀՄ-ն պարտվեր արդեն Թուրքիան պատրաստ էր ներխուժել Հայաստան։ Փարավոր մարտական ուղի անցան 89 հայկական Թամանյան դիվիզիան, 76-րդ լեռնահրաձգային (51-րդ կվարդիան), 408, 409, 390-րդ դիվիզիաները։

89-րդ հայկական դիվիզիան իր հայկական ուղին ավարտեց Բեռլինում, 409-րդ Չեխոսլովակիայում։ Խորհրդային միության հերոսի կոչման արժանացան 103 հայեր՝ օդաչու Նելսոն Ստեփանյանը արժանացավ Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման, 23 հայ զինվոր արժանացան փառքի փքանշանին, ավելի քան 70․000 պարգևատրվեց շքանշաններով և մեդալներով։ Խորհրդային Միության զինված ուժերի հրամանատարական կազմում կային շուրջ 60 հայ գեներալներ, որոնք ղեկավարում էին խոշոր զորամիավորումներ։ Նրանց շարքում էին բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանը (հետագայում Խորհրդային միության մարշալ, կրկնակի հերոս) Խորհրդային միության նավատոհմի խովակալ Հովհաննես Իսակովը, Ավիացիայի մարշալ Սերգեյ Խութիագովը (Արմենակ Խանբերյանց), Համազասպ Բաբաջանյանը, Նվեր Սաֆարյան և այլոք․․․  Ֆաշիստական նացիների գերությունից փրկված հայ ռազմագերիներ մասնակցեցին Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի և այլն երկրների դիմադրության շարժումներին։ Սփյուռքահայերի մի մասը ակտիվորեն մասնակցեց դիմադրության շարժմանը, ինչպես Միսակ Մանուչյանի ջոկատը Ֆրանսիայում, և Ազատություն հայկական պարտիասանական ջոկատը հունաստանում

Հին Հայաստանի մշակույթը. Հայկական առասպելներն ու վիպերգերը: Հայոց նախաքրիստոնեական հավատքը: Գրավոր մշակույթը

  • Հայկական առասպելներն ու վիպերգերը

Առասպելներն ու վիպերգերը արտացոլում են ժողովրդի աշխարհայացքը,պատկերացումները բնության և հասարակության մասին,դրանք հնագույն գրականության ուշագրավտեսակներից են։ Հայկական ամենանշանավոր առասպելներից է  Հայկի և Բելի մասին զրույցը։
Այստեղ Հայկը հանդես է գալիս որպես ազատասեր ու ըմբոստ դյուցազուն֊հսկա,որը մերժում է  հնազանդվել բռնակալ Բելին և հեռանալով Բաբելոնից՝ հաստատվում է Հայքում։Ճակատամարտում սպանելով իր դեմ արշաված Բելին՝Հայկը հաստատում է երկրի անկախությունը։Հայկի անունով երկիրը կոչվում է Հայք։

Համաշխարհային գրականության գլուխգործոցներից է կարելի է համարել Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելը։ Այն այնպիսի լայն տարածում է ունեցել,որ նրա որոշ հատվածներ արտացոլվել են նաև անտիկ հեղինակների երկերում,մասնավորպեսնշանավոր փիլիսոփա Պլատոնի «Հանրապետություն» աշխատությունում։Մովսես Խորենացին ավանդել է նաև Արամի և Տորք Անգեղիմասին առասպելները։ Հայոց պատմության հնագույն դրվագները ներկայացված են հին հայկական ժողովրդական վիպերգերում։Հնագույներից է Տիգրան Երվանդյանի և Աժդահակի վիպերգը,որն առասպելախառն հիշողություն է հայերի ու մարերի փոխհարաբերությունների մասին։

  • Հայոց նախաքրիստոնեական հավատքը

Նախքան քրիստոնեա լինելը մենք հեթանոս էինք։ Երբ քրիստոնեությունը հաստատվեց Հայաստնում, վերացրեցինք մի շարք հեթանոսական տաճարներ։ Եվ հենց այդ տաճարների ավերակների վրա կառուցվեցին մեր քրիստոնեական առաջին եկեղեցիները, նույնիսկ Էջմիածինը։

  • Գրավոր մշակույթը /բանավոր, դասագիրք, էջ 155-169, /
  • Ներկայացրե՛ք Հայոց դիցարանը և համեմատեք հունահռոմեական դիցարանի հետ:/գրավոր/

Հայկական դիցարանը զարգացման,համակարգման,աստվածությունների պաշտամունքի կանոնարկման նոր աստիճան է թևակոխել համահայկական թագավորությունների ժամանակաշրջանում։Հնուց եկող ցեղային֊տեղական և ընդհանուր հնդեվրոպական աստվածությունները շարունակում են գոյատևել ազգային ավանդության մեջ իբրև վիպական պատմական հերոսներ ցեղային նախնիներ։

Հայող հնագույն աստվածը Հայկն էր,որի պաշտամունքի արմատները հասնում են մինչև տոհմատիրական հասարակության ժամանակները։Նրա անունով է կոչվել Օրիոնի համաստեղությունը։Հայկը նախապես հանդես է եկել որպես հսկա որսորդ։Նա խորհրդանշել է հայ ժողովրդի պայքարն օտար բռնակալության դեմ՝հանուն ազատության և անկախության։ Հայերի Տորք աստծո պաշտամունքը տարածված է եղել նաև փոքրասիական մի շարք ժողովուրդների շրջանում։Խեթական թագավորությունում նա հայտնի էր Տարքու անունով  և կարևոր տեղ էր զբաղեցնում դիցարանում։

Արան հայերի  հնագույն աստվածներից է։Նախապես նրա պաշտամունքը կապված է եղել երկրագործության,ցաբքի և գարնան աճող բուսականության հետ։Մեռնող ու հարություն առնող աստվածների պաշտամունքը  լայնորեն տարածված էր հին Արևելքում։ Հայոց դիցարանի մի շարք աստվածությունների պաշտամունքը,որ սկզբնավորվել էր վաղ ժամանակներում,Հայաստանում տարածում է ստանում հաջորդ՝հելլենիստական շրջանում։Դրանցից են Արամազդը,Անահիտը,Միհրը,Տիրը և ուրիշ աստվածներ։

Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.Կրասոսի արշավանքը: Անտոնիոսի արշավանքը

  • Կրասոսի արշավանքը

Ք.ա. 60 թ. Հռոմի երեք ականավոր գործիչներ՝ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը, ստեղծեցին մի դաշինք, որը պատմագիտության մեջ հայտնի է Առաջին եռապետություն անունով: Եռապետները Հռոմեական հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների: Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և միաժամանակ պարթևների դեմ պատերազմելու իրավունքը: Ք.ա. 54 թ. նա ժամանեց Արևելք և սկսեց նախապատրաստվել պարթևների դեմ արշավանքին: Փառասեր և մեծամիտ Կրասոսը, ինչպես գրում է ժամանակակից պատմիչը, երազում էր կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը և հասնել մինչև Հնդկաստան:

Կրասոսը պահանջեց, որ իրեն ներկայանան Հռոմի բոլոր դաշնակից երկրների արքաները և զորք տրամադրեն: Նրան ներկայացավ նաև Արտավազդ Բ-ն: Հավատարիմ մնալով 66 թ. հայ-հռոմեական պայմանագրին՝ նա, որպես «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», Կրասոսին խոստացավ տալ նշանակալից քանակությամբ զինված ուժեր: Սակայն Արտավազդը միաժամանակ առաջարկեց պարթևների դեմ արշավանքը կազմակերպել Հայաստանի տարածքով: Հայոց արքան դա հիմնավորում էր այդ արշավանքի հիշյալ ուղու թեև ավելի երկար, սակայն միանգամայն անվտանգ լինելով, քանի որ Հայաստանի լեռնային տեղանքը կզրկեր պարթևական հեծելազորին իր բոլոր առավելություններից: Ավելորդ է ասել, որ Արտավազդը մտադիր էր հռոմեական բանակի ուժերով Հայաստանը զերծ պահել պարթևների հնարավոր ներխուժումից: Սակայն, ցավոք, Կրասոսն ընտրեց արշավանքի թեև կարճ, սակայն վտանգավոր ուղին, որն անցնում էր Միջագետքի դաժան, չոր կլիմա ունեցող անծայրածիր անապատներով և տափաստաններով:

  •  Անտոնիոսի արշավանքը /բանավոր, դասագիրք, էջ 108-114, նաև այլ աղբյուրներ/.

Պարթևների և հայերի հայտնվելը Միջերկրական ծովի ափերին սթափեցրեց Հռոմին և ստիպեց դիմել կտրուկ միջոցների: Արևելք ուղարկվեց Բասոս զորավարը, որը վճռական ճակատամարտում պարտության մատնեց դաշնակիցներին: Կռիվների ժամանակ սպանվեց նաև թագաժառանգ Բակուրը: Անսպասելիորեն խզվեց հայ-պարթևական դաշինքը՝ Պարթևստանում սկսված գահակալական պայքարի պատճառով: Հռոմեացիներն անմիջապես օգտագործեցին այս հարմար պահը: Հռոմում իշխանության գլուխ եկած Երկրորդ եռապետության որոշմամբ Արևելք ուղարկվեց Մարկոս Անտոնիոսը: Ք.ա. 38-37 թթ. Անտոնիոսը դեպի Պարթևստան մեծ արշավանքի նախապատրաստություններ սկսեց: Այս անգամ արշավանքի երթուղին անցնելու էր Հայաստանով: Ուստի հռոմեացիներին անհրաժեշտ էր ձեռք բերել Հայաստանի դաշնակցությունը: Արտավազդը կանգնած էր երկընտրանքի առջև: Ստեղծված ծանր պայմաններում Արտավազդն ստիպված եղավ կրկին դաշնակցել հռոմեացիներին: Հայոց թագավորն Անտոնիոսին խոստացավ 11 -հազարանոց օգնական զորք տրամադրել և թույլատրել պարթևների դեմ ռազմարշավը Հայաստանի տարածքով:

Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր

  • Արշակ 2-րդի քաղաքականությունը

350-368թթ։ Նա սկսել է վարել ինքնուրյուն քաղաքականություն։ Հայոց այրուձին խեղճացնելու նպատակով կայսրը հրամայեց սպանել նրա եղբորը՝ Տրդատին։ Արշակը չընկճվեց։ Հայաստան է վերադառնում Գնելն ու Տիրիթը՝ Արշակի թոռները։ Տիրիթը ամուսնացած է լինում Փառանձեմի հետ, Գնելն էլ ուզում է այնպես անել, որ Տիրիթը ընկնի Արշակի աչքից։ Դրա համար Գնելը Արշակին սուտ բաներ է պատմում և Արշակը սպանում է Գնելին, Տիրիթին, ամուսնանում է Փառանձեմի հետ։

354թ․  Արտիշատի ժողով է լինում՝ արգելվում են հեթանոսական տոներից որոշները, ծառաներին ասում են, որ պետք է հնազանդվեն իրենց տերերին, իսկ տերերը պետք է գթասիրտ լինեն իրենց ծառաների նկատմամբ։ Կառուցվում են դպրոցներ և եկեղեցիներ։

Կաթոլիկոս՝ Ներսես Մեծ

Սպարապետ՝ Վասակ Մամիկոնյան

359-363թթ․։ Հակապարսկական ապստամբություն։

  • Պապ թագավոր /բանավոր, դասագիրք, էջ 18-25/

Ինչպես գիտենք, Պապ թագավորը գահ բարձրացավ մի բարդ ժամանակահատվածում, երբ Հայաստանը գտնվում էր Պարսկաստանի և Հռոմի շրջափակման մեջ և յուրաքանչյուր վայրկյան ենթակա էր հարձակման: Թագավորը` Արշակ 2-րդը, գտնվում էր գերության մեջ, թագուհին պաշարված էր Երազգավորսում, սպարապետը մորթազերծ էր արված և դրված էր Անհուշ բերդում` Արշակի առաջ, իսկ կաթողիկոս Ներսես Մեծը, փոխանակ երկիրը առաջնորդելու, զբաղված էր եկեղեցիներ կառուցելով և նորոգելով: Պապ թագավորը գահ բարձրանալով իր առջև խնդիր է դնում ստեղծել այնպիսի պետություն, որը չպետք է կախում ունենար Հռոմից կամ Պարսկաստանից: Իսկ թե ինչքանով դա ստացվեց նրա մոտ կտեսնենք քիչ հետո:

  • Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները/գրավոր/
  • Ներկայացրե՛ք Աշտիշատի եկեղեցական ժողովը և նրա ընդունած կանոններն ու որոշումները։

354թ․  Արտիշատի ժողով է լինում՝ արգելվում են հեթանոսական տոներից որոշները, ծառաներին ասում են, որ պետք է հնազանդվեն իրենց տերերին, իսկ տերերը պետք է գթասիրտ լինեն իրենց ծառաների նկատմամբ։ Կառուցվում են դպրոցներ և եկեղեցիներ։

  • Ներկայացրե՛ք Պապի բարեփոխումները և ձեր դիրքորոշումը նրա վերաբերյալ/գրավոր/.

Ինձ թվում է, որ Պապը ճիշտ քաղաքականություն է վարել։ Նա փակել է բոլոր կուսանոցները, կանանց ասել է, որ նրանք ամուսնանան հայ տղամարդկանց հետ, զարգացնեն սերունդը։ Տեսնելով, որ հայ եկեղեցու տնտեսական հզորությունը մեծ հարված է հասցնում երկրին` նա խլեց եկեղեցու ունեցվածքի յոթ մասից հինգը` հօգուտ պետության և բանակի:Նա վերացնում է պտղին և տասնորդը:

ծնի 1677 թ. ժողովըֈ Իսրայել Օրին և նրա գործունեությունըֈ

Ազատագրական պայքարի նոր փուլը : Էջմիածնի 1677 թ. ժողովըֈ Իսրայել Օրին և նրա գործունեությունըֈ

Էջմիածնի եկեղեցական ժողով 1677 ֊ ի նպատակն էր  գաղտնի խորհրդաժողովներ Հայաստանը պարսկա-թուրքական տիրապետությունից ազատագրելը։ Իսլամադավան նվաճողների ազգային, կրոնական, տնտեսական ու հարկային ծանր քաղաքականությունը, պատերազմները, գերեվարություններն ու արտագաղթերը հայ ժողովրդին մղել են ազատագրական պայքարի։ Ազատագրական շարժման կազմակերպման գործն ստանձնել է Հայ եկեղեցին։ Հայոց կաթողիկոսներն ու հոգևորականներըփութաջանորեն մասնակցել են շարժման գաղափարախոսության մշակմանը և անձամբ գլխավորել քաղաքական բանակցությունները Արևմուտքի երկրների հետ։ Իսրայել Օրին շատերիս հայտնի է, հիմա ձեզ կպատմեմ իր մասին։

Հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ է եղել Իսրայել Օրին։ Ծագում էր Պռոշյանների իշխանական տոհմից։ Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձևավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։

Սյունիքում և Արցախում ունենալով գաղափարակիցներ՝ նա արմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։ Արդյունքում իր մահից մեկ դար անց Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսական կայսրությանը: Դեռ այն ժամանակ ազատագրված հայկական հողերի վրա այսօր կան հայկական երկու պետականություններ՝ Հայաստանի Հանրապետություն ու Արցախի Հանրապետություն։

Տիգրան Մեծի տերությունը

  • Հայկական աշխարհակալության սահմանները’

Հյուսիսից՝ Պոնտոսի պետություն, Հյուսի-արևելք՝ Կուռ գեռ մինչև Կասպից ավազան, հարավից՝ Ասորեստան, արևմուտքից՝ Հռոմեական կայսրություն, իր Փոքր Հայքի շրջաններով։

  • Տիգրան մեծի հիմնած բնակավայրերը

Աղձնիքում Տիգրանակերտ մայրաքաղաքի հիմնադրումից բացի Տիգրանն աչքի էր ընկնում իր ակտիվ քաղաքաշինական գործունեությամբ։ Նրա հրամանով Մեծ Հայքի տարբեր նահանգներում կառուցվում էր ամրոցներ, ջրամբարներ, ճանապարհներ, իջևանատներ և այլ շինություններ։ Բավականաչափ նշանակալի էր կենսական կարևորություն ունեցող արքունի պողոտան, որ միացնում էր հին մայրաքաղաք Արտաշատը Տիգրանակերտին։

  • Տիգրան մեծը ժամանակակիցների գնահատմամբ /բանավոր, դասագիրք, էջ 104-106, նաև այլ աղբյուրներ/.
  • Նկարագրե՛ք մայրաքաղաք Տիգրանակերտը /գրավոր/.

Տիգրանակերտը հիմնադրվեց Աղձնիք նահանգում․ Տիգրիս գետի ձախ ափին, 70 ական թվականներին։ Տիգրան Մեծը նվաճած երկրների բնակչությանը բռնազավթեցրեց Հայաստան։ Այսպիսով Կապադովկիայից տեղափոխվեց 300000 մարդ, Կիլիկիայի 12 քաղաքներից՝ 100000 մարդ։ Պլուտարքոսի խոսքերով, Տիգրանակերտը գանձերի և աստվածներին նվիրված ընձաներով լի քաղաք է եղել։ Քաղաքը շրջապատված է եղել 25մ պարսպով։ Տիգրանակերտը մշակույթի, արևտրի, արհեստագործության խոշոր կենտրոն էր։ Քաղաքն ունեցել է թատրոն։ Տիգրանակերտ անունով քաղաքներ կառուցվել են նաև այլ վայրերում, նաև Արցախում։

Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին.

Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին.

  • Թագավորության ստեղծումը: Արտաշես 1-ին

Ք․ա․ 190 թվականին տեղի ունեցավ Մագնեզիայի ճակատամարտը, որտեղ Սելևկյաններին պարտության մատնելով՝ հայերը կարողացան վերականգնել իրենց անկախությունը։ Ստեղծվեց Արտաշեսյան արքայատոհմը։

Արտաշես 1 (Ք․ա․ 189-160)։ Արտաշես 1-ին սկսեց կառավարել Մեծ հայքի տարածքում, իսկ Զարեհը Փոքր Հայքի տարածքում։

  • Արտաշես 1-ինի բարենորոգումները /բանավոր, դասագիրք, էջ 82-90։

Ք․ա․ 180 թվականին ստեղծեց սահմանաքարերը, որոնք առանձնացնում են հողերը միմյանցից։ Կատարեց տոմարի բարեփոխում, սահմանեց նավարկություն, Հայաստանը բաժանեց 120 ստրատեգիաների և 185 թվականին ստեղծեց Արտաշատ մայրաքաղաքը։ Սահմանեց նախնիների պաշտամունքը։

  •  Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի՝ հայկական հողերի միավորման գործընթացը

Արևմուտքում գրավեց Դարանաղյաց գավառը, Կարինը, Դերջանը։ Արևելքում՝ Փայտակարանը, Կասպյան շրջաններ։ Հյուսիսում՝ Գուգարքը, Հարավում՝ Տմորիքը։

  • . Ի՞նչ բարենորոգումներ է իրականացրել Արտաշես 1-ինը: Որո՞նք էին դրանց նշանակությունը /գրավոր/.

Երկիրը բաժանում է 4 զորամիավորումների՝ Արևմուտքում կառավարիչ նշանակեց Տիրանին, Արևելքում՝ Արտավազդը, Հարավում՝ Զարհեը, իսկ հյուսիսում՝ Սմբատը։

Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում

  • Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր

Ք․ա 7-րդ դարում Վանի թագավորությունը թուլացավ։ Նրա փլատակների վրա հանդես եկան մի շարք իշխանություններ, որոնց մեջ առանձնացավ Պարույրի իշխանությունը։ Նա Հայկ Նահապետի որդիներից է։ Նա ակտիվորեն ներառվում է երկու պետությունների՝ Մեդիայի և Բաբելոնի Ասորեստանի դեմ մղած պայքարում։ Ք․ա 612թ-ին ավիրվեց Նինվեն և Պարույրը թագ ստացավ։ Այս պայքարից հետո՝ 605թ․-ին Ասորտեստանը կործանվեց։ Ք․ա 585թ․-ի մայիսի 28-ին Հալիս գետի մոտ տեղի ունեցավ Լուդիական-մարական ճակատամարտը, որը ընդատվեց արևի խավարման պատճառով։ Սահման ճանաչվեց Հալիս գետը, մինչև Հալիս գետը հողերը հանձնվեցին երվանդականներին։ Պատերազմից հետո արքայական գահն անցավ Երվան 1-ին Սակավակյացին։

  •  Երվանդ 1-ին Սակավակյաց

Պատերազմից հետո արքայական գահն անցավ Երվան 1-ին Սակավակյացին։ Մայրաքաղաք դարձավ Արմավիրը։ Սակավակյացի օրոք Հայաստանի սահմանները դարձան՝ հարավ արևելք՝ Մարաստանը, հյուսիս արևմուտք՝ Սև ծովը։ Ներառվում էր ոչ միայն Վանի թագավորությունը, այլև Անդրեփրատյան շրջանները։ Մարտադաշտ են դուրս բերում 40․000 հետևակ, 8000 հեծյալ։ Հայաստանը Երվանդունիների օրոք պայքարում է նախկին դաշնակից Մարաստանի դեմ։ Եվ դրա համար դաշնակցեց Պարսից արքա Կյուրոս Մեծի հետ, որը խորամանկությամբ ձեռբակալեց հայոց թագավորի ընտանիքը, բայց թագաժառանգ Տիգրանի միջնորդությամբ, ով Կյուրոսի ընկերն էր, պայմանագիր կնքվեց Կյուրոսի հետ ոչ ծանր պայմաններով։ Հայաստանը մարաց թագավորին 100 արծաթ տաղանդ հարկ էին վճարելու և տրամադրելու էր 20․000 հետևակ, 4000 հեծյալ։

  • Տիգրան 1-ին Երվանդյան /բանավոր, դասագիրք, էջ 65-68/.

Տիգրան Երվանդյանը թագավորել է մ.թ.ա. մոտ 560-535 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Երվանդ Ա Սակավակյացին։ Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն։

Տիգրան Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին։ Տիգրան Երվանդյանը այդ հաղթական մարտում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանի օրոք Հայաստանը, պահպանելով ներքին անկախությունը, տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տերության տարածքը մոտավորապես համապատասխանել է Հայկական լեռնաշխարհի սահմաններին։ Հետագայում Կյուրոսը Հայաստանը վերածել է Աքեմենյան պետությանը ենթակա մարզի՝ սատրապության։ Տիգրան Երվանդյանի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չեն պահպանվել։

Վանի Աշխարհակալ տերություն

  • Արգիշտի 1-ին

Ք․ա 786-784թթ․։ Նա պետության սահմաններում ընդգրկեց Արարատյան դաշտը, Սևանա լճի սահմանամերձ շրջանները, արևմուտքում հասավ Եփրատի հովիտներ, հյուսիսում Շիրակ և Ջավախք։ Արգիշտի արքան Հ․լ-ի մեծ մասը, որ բնակեցված է հիմնականում հայախոս ցեղերով, միավորեց 1 միավորված պետության մեջ։ Նա, պայքարելով Ասորեստանի դեմ, իր գերիշխանությունն է հաստատում տարածաշրջանում։ Վանի թագավորությունը դառնում է առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը։ Ասորեստացիները արձանագրում են՝ <<Արգիշտի Ուրարտացու անունը ահարկու է որպես ծանր հողմ>> Ք․ա 782թ․-ին նա կառուցում է Էրեբունի քաղաքը։ <<Ես Արգիշտիս, Մենուայի որդին, որ հայակապ ամրոցը կառուցեցի և հաստատեցի Էրեբունի անունը>> Ք․ա 776թ․-ին հիմնադրեց Արգիշտիխիլի քաղաքը, որը հետագայում դարձավ Վանի թագավորության ռազմական, քաղաքական և տնտեսական կենտրոններից մեկը։

  • Սարդուրի 2-րդ /բանավոր, դասագիրք, էջ 53-56/

Սարդուրի II-ը Արգիշտի I-ի որդին էր և նրա թագաժառանգը: Նա գահակալել է Ք. ա. 764-735 թվականներին: Նրա գահակալման ժամանակ Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը: Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով՝ ներառելով Կուլխա երկիրը: Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին: Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիա: Սարդուրի II-ը հարավում վերագրավեց Բաբելոնիան՝ ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ-արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը: Չորս ծովերի միջև ստեղծվում է հզոր մի տերություն:

Հայկական լեռնաշխարհ

Աշխարհագրական այն տարածքը, որի հետ ի սկզբանե կապված է հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը, կոչվում է Հայկական լեռնաշխարհ։ Այն բնության ստեղծագործություն է, սակայն, եթե բացառենք չնչին տարբերությունները, այն զարմանալիորեն համընկնում է մեր պատմական հայրենիքին, որտեղ կազմավորվել, զարգացել ու իր քաղաքական կյանքն է կերտել հայ ժողովուրդը։ Հայերն իրենց հայրենիքը կոչում են Հայք կամ Հայաստան, իսկ հարևան ժողովուրդները՝ Արմենիա, և միայն վրացիներն են, որ մեր երկիրն անվանում են Սոմխեթի։ Հայկական լեռնաշխարհն ընդարձակ երկիր է՝ շուրջ 400 հազար քառ. կմ տարածքով։ Նրա կենտրոնական մասն զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակը, որի նշանակալից մասը զբաղեցնում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհը։ Հայկական լեռնաշխարհը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով, որոնց միջև ընկած են արգավանդ հարթավայրեր ու սարահարթեր, որտեղ էլ կենտրոնացած է եղել երկրի բնակչության մեծ մասը։ Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական սարահարթի միջև, ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն և իշխող դիրք ունի դրանց նկատմամբ։ Դրա հետևանքով որոշ աշխարհագրագետներ փոխաբերական իմաստով այն կոչել են Լեռնային կղզի։

Սկիզբ առնելով Մասիս լեռնագագաթից և ձգվելով արևելքից արևմուտք, Հայկական Պար լեռնաշղթան գրեթե երկու հավասար՝ հյուսիսային և հարավային մասերի է բաժանում Հայկական լեռնաշխարհը։ Մասիսը համարվել է սրբազան լեռ, և նրա շուրջը բազմաթիվ առասպելներ ու ավանդություններ են հյուսվել։ Աշխարհում կան Մասիսից ավելի բարձր լեռնագագաթներ, սակայն դրանցից և ոչ մեկն իր շրջակայքի նկատմամբ այնպես վեր չի խոյանում, ինչպես Մասիսը։ Նրա հարևանությամբ բարձրանում է Սիս կամ Փոքր Մասիս լեռան գեղեցիկ, կոնաձև գագաթը։

Հայկական Պար լեռնաշղթան հարավից և Արագած քառագագաթ լեռնազանգվածը հյուսիսից եզերում են Այրարատյան դաշտը, որի անունը ժողովրդական ավանդությունը կապում է հայոց թագավոր Արա Գեղեցիկի անվան հետ։ Ներկայումս այն կոչվում է Արարատյան դաշտ, որի կենտրոնով հոսում է Երասխ գետը։ Արարատյան

դաշտը, որ մեր հայրենիքի առավել ընդարձակ և արգասաբեր հարթավայրերից մեկն է, գրեթե մշտապես եղել է երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնը։ Այստեղ են գտնվել Հայաստանի նշանավոր մայրաքաղաքներ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։ Այստեղ է գտնվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքամայր Երևանը։