Դժբախտաբար, թե բարեբախտաբար ես չեմ կարող կիսվել իմ առաջին տպավորություններով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին, քանի որ նախկինում սովորել եմ այստեղ: Այս պահին ես զգում եմ, որ վերադարձել եմ իմ հին ու բարի օրերին և մեծ սիրով կրկին այստեղ կապրեմ նոր օրեր, որոնք նույնպես շատ հաճելի կլինեն ապագայում հիշել: Դպրոցը ինձ իսկապես հարազատ է, և անչափ ուրախ եմ հետ վերադառնալ: Իմ բացակայության ընթացքում մեծ տարբերություն չեմ նկատել նախկինում ճանաչածս դպրոցի և ներկայիս դպրոցի միջև, սակայն ընթացքը դեռ ցույց կտա: Մեր ճամբարային օրերն անցնում են հագեցած, հետաքրքիր քննարկումներով և այցելություններով լի: Հուսամ՝ մուտքի ճամբարը կհաջողվի բոլորիս համար:
Рубрика: Uncategorized
Թումանյանի քառյակների վերլուծում
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:
Այս քառյակում նկարագրվում է հեղինակի հուսահատ վիճակը, երևում է, որ նա կորցրել է հույսը, քանի որ ամեն լավի վերջում միշտ վատն է տեսել:
* * *
Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:
Այս քառյակում նկարագրվում է մենակություն և տխխրություն, քանի որ հեղինակը փնտրում է մարդկանց, ովքեր պետք է լինեին իր կողքին, սակայն չկային, և նա մենակության էր մատնվել:
* * *
Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.-
Մահի ահ կա իմ սրտում:
Այս քառյակում հեղինակը գրել էր այն ահի մասին, որն ունի մահի հանդեպ:
* * *
Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Սկսվում է ամեն օր:
Այս քառյակում Թումանյանը նկարագրում է մեր աշխարհը և շեշտում այն փաստը, որ ամեն օր մի նոր օր և հնարավորություն է:
Ռազմամարզական ճամբար Արատեսում
Իմ առաջին գիշերակացով ճամփորդությունը, որից մինչև հիմա հիացած եմ: Բնությունը շատ գեղեցիկ էր` սարերը, ձերորեը, վտակները ու ջրվեժները: Ունեցել ենք շատ լավ օրեր ու պահեր:
Մեծ դժվարությամբ նվաճել ենք Սմբատաբերդը: Սակայն անյտեղի գեղեցկության համար արժեր այդքան ուժ և ժամանակ կորցնել: Երգել ու պարել ենք խարույկի շուրջ, անցկացրել առողջագիտական ստուգատես, կատարել ենք խմբակային աշխատանքներ, խաղցել ենք ռազմամարզական խաղեր:
Անցակցրել ենք հիանալի օրեր: Անհամբեր կսպասեմ նոր ճամփորդության:

Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը
- Ավատատիրության ձևավորումը Հայաստանում
Հայաստանում անցումը ավատատիրության կատարվում էր առավել արագ, քան Արևմուտքի որոշ երկրներում, որտեղ ստրկատիրությունը խոր արմատներ էր ձգել: Ավատականացման միտումներ Հայաստանում նկատվում էին դեռևս մեր թվականության առաջին դարերում, սակայն ավատատիրության հաղթանակի հետևանքով IV դ. սկզբներից մեր հայրենիքում կարևոր վերափոխություններ են կատարվում թե’ տնտեսության և թե’ կրոնի ու պետական կառուցվածքի մեջ:
Ավատականացման հետևանքով ձևավորվեցին ազատների և անազատների դասերը: Եթե մինչ ավատատիրության հաղթանակը գյուղական համայնքների պարտականությունն էր հարկեր տալ պետությանը և պարհակներ կատարել, ապա դրանից հետո ազատ համայնականներն աստիճանաբար վերածվեցին անազատների: Այժմ նրանք պարտավոր էին բերքի մի մասը վճարել իրենց հողերին տիրացող կամ տիրացած ավատատեր-հողատերերին և նրանց համար կատարել հարկադիր աշխատանք: Աստիճանաբար նրանք վերածվում էին հողի վարձակալների: Միաժամանակ, ագարակ-դաստակերտներում բանող մշակ-ստրուկները, որոնց աշխատանքը դարձել էր խիստ անարտադրողական, իրենց արտադրանքի մի մասի նկատմամբ ձեռք էին բերում որոշ իրավունքներ և իրավապես աստիճանաբար հավասարվում շինականներին կամ գյուղացիներին:
- Օգտվելով տարբեր աղբյուրներից ներկայացրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը/գրավոր կամ վիդեոդասի միջոցով
Մեծ Հայքի թագավորության աստիճանակարգությունը հիշեցնում էր մի բուրգ, որի գլուխ կանգնած էր արքան: Նա երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով և համարվում գլուխ երկրին Հայոց: Նա ուներ անսահմանափակ իրավունքներ իր հպատակների կյանքի ու գույքի նկատմամբ:
Թագավորն իրավունք ուներ պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, դեսպանություններ ընդունելու և բանակցելու այլ երկրների հետ: Միայն թագավորն իրավունք ուներ երկու ոտքին կարմիր կոշիկներ կրել: Բոլոր նախարարները եղել են նրան ստորակա, կատարել են ի սպասու ծառայություն և թագավորին տրամադրել իրենց զորաջոկատները: Թագավորական հրովարտակներն ու հրամաններն օրենքի ուժ ունեին: Պետական կարևորություն ունեցող հարցերում թագավորը խորհրդակցել է երկրի մեծամեծ իշխանների ու կաթողիկոսի հետ, իսկ անհրաժեշտության դեպքերում հրավիրել է աշխարհաժողովներ, որոնց մասնակցել են ոչ միայն նախարարներն ու հոգևորականությունը, այլև քաղաքային դասի և շինականների ներկայացուցիչները: Աշխարհաժողովները գումարվում էին երկրի առաջ ծառացած կարևոր խնդիրների լուծման նպատակով:
- Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն /բանավոր, 7-րդ դասարանի դասագիրք, էջ 6-8, 11-13, :
- Ներկայացրե՛ք Քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը /գրավոր/.
Հայաստանն առաջինն էր, որ Քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։ Հայերի կյանքը ամբողջությամբ փոխվեց, Քրիստոնեության ընդունումից հետո հայերը սկսեցին շատ չպատերազմել, քանի որ հետրում էին Աստվածաշնչին և նրա խորհուրդներին, որոնք էլ թշնամուն սիրել էին սովորեցնում, ինձ թվում է, որ դա շատ սխալ է։ Մենք հեթանոս ժամանակ ավելի խիզախ էինք, ավելի ամուր էինք, մեր սահմանները երկար էին, մեծ պետություն ունեինք, բայց երբ Քրիստոնեությունը հաստատվեց սկսեցինք թուլանալ։
ՃԱՌԱԳԱՅԹԱԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ
1. Ո՞վ և ո՞ր թվականին է հայտնագործել ճառագայթաակտիվությունը։
Մարի Կյուրին 1896 թ
Անրի Բեկերելը 1986 թ
Պիեռ Կյուրին 1986 թ
Ոչ մեկը
2. Ատոմի միջուկում կան
Պրոտոններ և էլեկտրոններ
Էլեկտրոններ և նեյտրոններ
Դրական պրոտոններ և չեզոք նեյտրոններ
3. Նշված տարրերի ո՞ ր խումբն է ռադիոակտիվ։
ՈՒՐԱՆ,ԵՐԿԱԹ ՋՐԱԾԻՆ
Ուրան,ռադիում,երկաթ
Ուրան, ռադիում,թորիում
Ջրածին , պղինձ,ռադիում
4. Ռեզերֆորդի փորձում քանի՞մասի բաժանվեց ուրանի ճառագայթը և որո՞նք են դրանք
2 ալֆա և բետտա
3,ալֆա,բետտա և գամմա
4 ալֆա,բետտա,գամմա և թետտա
1 ալֆա
5. Ռադիոակտիվ ճառագայթներից ,ո՞րը վտանգավոր չի,քանի դեռ դրանք արձակող նյութերը չեն ընկել բաց վերքի մեջ:
ալֆան
բետտան
գամման
6. Ռադիոակտիվ ճատագայթներից,որը ունի ամենամեծ ներթափանցման հատկությունը։
Ալֆան
Բետտան
Գամման
7. Ռադիումը մոտավորապես միլիոն անգամ ավելի ռադիոակտիվ է ,քան ուրանը:
սխալ է
ճիշտ է
ռադիումը ռադիոակտիվ տարր չէ
8. Ինչպե՞ս է որոշվում ճառագայթման կլանված բաժնեչափը:
D=E/m
D= m/E
D= mE
E=mD
9. Նշեք սխալ պատասխանը:
Ալֆա ճառագայթումը անցնում է մաշկի շերտով և վտանգավոր է:
Ճառագայթահարումը բացասաբար է անդրադառնում ժառանգականության կոդի վրա:
Փոքր չափաբաժիններով ճառագայթահարումը կարող է նպաստել որոշ հիվանդությունների բուժման:
Կարճ ժամանակում ստացած 3-5 Գր ճառագայթման բաժնեչափը մահացու է:
10. Ո՞վ է հայտնագործել նեյտրոնը:
Էռնեստ Ռեզերֆորդը
Ջեյմս Չեդվիկը
Թոմսոնը
11. Ինչպե՞ս ենք որոշում միջուկի զանգվածային թիվը:
Z= A+N
A = Z-N
A = Z+ N
A = N-Z
12. Իզոտոպներ են կոչվում
այն քիմիական տարրերը ,որոնք ունեն նույն կարգաթիվը և նույն ատոմային զանգվածը:
այն քիմիական տարրերը ,որոնք ունեն նույն կարգաթիվը և տարբեր ատոմային զանգվածներ:
այն քիմիական տարրերը ,որոնք ունեն տարբեր կարգաթվեր և նույն ատոմային զանգվածը:
այն քիմիական տարրերը ,որոնք ունեն տարբեր կարգաթվեր և տարբեր ատոմային զանգվածներ:
13. Ատոմային ռումբի գործողության հիմքում
ընկած է կառավարելի շղթայական ռեակցիա
ընկած է կառավարելի միչուկային ռեակցիա
ընկած է անկառավարելի շղթայական ռեակցիա
ընկած է անկառավարելի քիմիական ռեակցիա
14. Ատոմային էներգիան արտադրվում է
ՀԷԿ-ում
ՀԷԿ-ում և ՋԷԿ- ում
ԱԷԿ-ում
ՋԷԿ-ում
15. Քանի՞պրոտոն կա լիթիումի ատոմի միջուկում: LI73
7
3
4
10
16. Քանի նեյտրոն կա լիթիումի ատոմի միջւկում: Li73
7
3
4
10
Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը
- Տրդատ 3-րդի գահակալությունը /բանավոր, դասագիրք, էջ 136-138/
Տրդատ Գ-ն ավելի քան 10 տարի պատերազմել է Սասանյան Պարսկաստանի դեմ: 298 թ-ին Մծբինում կնքված հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագրով՝ Սասանյաններն ստիպված հրաժարվել են Հայաստանի մեծ թագավոր տիտղոսից և Տրդատ Գ-ին ճանաչել որպես թագավոր: Վերականգնելով հայկական պետության անկախությունը՝ Տրդատ Գ-ն վերահաստատել է պարսկական տիրապետության ժամանակ խախտված «Արտաշիսական» սահմանները, անցկացրել նոր աշխարհագիր, կարգավորել հարկային համակարգը և այլն: Գահակալման առաջին տարիներին Տրդատ Գ-ն հոր և Դիոկղետիանոսի օրինակով հալածել է քրիստոնեության հետևորդներին:
- Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը /գրավոր/.
Մեզ համար լավ պայմանագիր էր, քանի որ Մեծ Հայքը վերականգնում է իր ամբողջականությունը, և Տրդատ 3-րդը հռչակվում է հայոց արքա։
Մենդելի երկրորդ օրենքը
Մենդելի երկրորդ օրենքը • Ճեղքավորման օրենք — առաջին սերնդի երկու հոտերոզիգոտ առանձնյակների խաչասերումից հետո՝ երկրորդ սերնդում նկատվում է հատկանիշի ճեղքավորում որոշակի թվային հարաբերությամբ ըստ ֆենոտիպի 3։1 և ըստ գենետիպի 1։2։1։

Ոչ լրիվ դոմինանտություն
Դոմինանտը ունի նաև հակադիր ձև, որի մասին ասվում է, որ այն գտնվում է ոչ լրիվ դոմինատության վիճակում։ Երբ խաչասերում են անդալուզիական հավերի սև և սպիտակ մաքուր գծերը, հիբրիդների առաջին սերնդում ծնվում են մոխրագույն գունավորմամբ ճտեր։
Ասյպիսով ոչ լրիվ դոմինանտության ժամանակ հիբրիդների առաջին սերնդում ստացվում են միջանկյալ հատկանիշներով առանձնյակներ։
Բացի կամայական պայմաններից, դոմինանտը ունի նաև բնույթ, որը կախված է հատկանիշի ուսումնասիրման մակարդակից։ Ըստ Մենդելի դրույթների, դոմինանտությունը կարող է կախված լինել միջավայրի պայմաններից։
Օրինակ՝ AS և SS գենոտիպով մարդիկ օժտված են համարյա նույն դիմացկունությամբ մալարիայի նկատմամբ, իսկ AA գենոտիպով մարդիկ ավելի խոցելի են այդ հիվանդության նկատմամբ։ Այն էրիթրոցիտները, որոնք ունեն AS գեները միասին պարունակում են բետա-գլոբինային շղթաների երկու ձևերը միաժամանակ (նորմալ A և մուտանտ S), այսինքն նկատվում է կոդոմինանտություն։
Halogen
A halogen is a chemical element that forms a salt when it reacts with metal. … There are five halogens in the periodic table of chemical elements: fluorine, chlorine, bromine, iodine, and astatine. The halogens are all highly reactive, which means they’re quick to form bonds with other elements.
Chlorine is the best known of the halogen elements. The free element is widely used as a water-purification agent, and it is employed in a number of chemical processes. Table salt, sodium chloride, of course, is one of the most familiar chemical compounds. Fluorides are known chiefly for their addition to public water supplies to prevent tooth decay, but organic fluorides are also used as refrigerants and lubricants. Iodine is most familiar as an antiseptic, and bromine is used chiefly to prepare bromine compounds that are used in flame retardants and as general pesticides. In the past ethylene dibromide was extensively used as an additive in leaded gasoline.
These fire elements release substances that are toxic to humans in the form of toxic fumes but also cause corrosion of metals. Halogen-free plastics are safer, and products from them are particularly convenient to collection and escape routes (public spaces, railway stations, theaters, cinemas, shopping centers, etc.).
Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.Կրասոսի արշավանքը: Անտոնիոսի արշավանքը
- Կրասոսի արշավանքը
Ք.ա. 60 թ. Հռոմի երեք ականավոր գործիչներ՝ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը, ստեղծեցին մի դաշինք, որը պատմագիտության մեջ հայտնի է Առաջին եռապետություն անունով: Եռապետները Հռոմեական հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների: Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և միաժամանակ պարթևների դեմ պատերազմելու իրավունքը: Ք.ա. 54 թ. նա ժամանեց Արևելք և սկսեց նախապատրաստվել պարթևների դեմ արշավանքին: Փառասեր և մեծամիտ Կրասոսը, ինչպես գրում է ժամանակակից պատմիչը, երազում էր կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը և հասնել մինչև Հնդկաստան:
Կրասոսը պահանջեց, որ իրեն ներկայանան Հռոմի բոլոր դաշնակից երկրների արքաները և զորք տրամադրեն: Նրան ներկայացավ նաև Արտավազդ Բ-ն: Հավատարիմ մնալով 66 թ. հայ-հռոմեական պայմանագրին՝ նա, որպես «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», Կրասոսին խոստացավ տալ նշանակալից քանակությամբ զինված ուժեր: Սակայն Արտավազդը միաժամանակ առաջարկեց պարթևների դեմ արշավանքը կազմակերպել Հայաստանի տարածքով: Հայոց արքան դա հիմնավորում էր այդ արշավանքի հիշյալ ուղու թեև ավելի երկար, սակայն միանգամայն անվտանգ լինելով, քանի որ Հայաստանի լեռնային տեղանքը կզրկեր պարթևական հեծելազորին իր բոլոր առավելություններից: Ավելորդ է ասել, որ Արտավազդը մտադիր էր հռոմեական բանակի ուժերով Հայաստանը զերծ պահել պարթևների հնարավոր ներխուժումից: Սակայն, ցավոք, Կրասոսն ընտրեց արշավանքի թեև կարճ, սակայն վտանգավոր ուղին, որն անցնում էր Միջագետքի դաժան, չոր կլիմա ունեցող անծայրածիր անապատներով և տափաստաններով:
- Անտոնիոսի արշավանքը /բանավոր, դասագիրք, էջ 108-114, նաև այլ աղբյուրներ/.
Պարթևների և հայերի հայտնվելը Միջերկրական ծովի ափերին սթափեցրեց Հռոմին և ստիպեց դիմել կտրուկ միջոցների: Արևելք ուղարկվեց Բասոս զորավարը, որը վճռական ճակատամարտում պարտության մատնեց դաշնակիցներին: Կռիվների ժամանակ սպանվեց նաև թագաժառանգ Բակուրը: Անսպասելիորեն խզվեց հայ-պարթևական դաշինքը՝ Պարթևստանում սկսված գահակալական պայքարի պատճառով: Հռոմեացիներն անմիջապես օգտագործեցին այս հարմար պահը: Հռոմում իշխանության գլուխ եկած Երկրորդ եռապետության որոշմամբ Արևելք ուղարկվեց Մարկոս Անտոնիոսը: Ք.ա. 38-37 թթ. Անտոնիոսը դեպի Պարթևստան մեծ արշավանքի նախապատրաստություններ սկսեց: Այս անգամ արշավանքի երթուղին անցնելու էր Հայաստանով: Ուստի հռոմեացիներին անհրաժեշտ էր ձեռք բերել Հայաստանի դաշնակցությունը: Արտավազդը կանգնած էր երկընտրանքի առջև: Ստեղծված ծանր պայմաններում Արտավազդն ստիպված եղավ կրկին դաշնակցել հռոմեացիներին: Հայոց թագավորն Անտոնիոսին խոստացավ 11 -հազարանոց օգնական զորք տրամադրել և թույլատրել պարթևների դեմ ռազմարշավը Հայաստանի տարածքով:
Ես և Նա- Նար Դոս
Պատմվածքն ունի հերոսներ որոնք միաժամանակ ունեցան «նույն» ճակատագիրը, միայն այն հարցում, որ նրանք երկուսն էլ մերժված եղան իրենց սիրեցյալի կողմից, սակայն ցավն իսկապես կարող է միայն ժամանակավորապես ընկճել մեզ, բայց ոչ առմիշտ կործանել:
Բայց թե ինչ կլինի այդ ժամանակավոր ընկճումից հետո, ամբողջովին կախված է մեզանից, մեր գործողություններից: Ահա այս դեպքին առընչվեցին, «ես»-ը և «նա»-ն, նրանցից ամեն մեկն ընտրեց իր ուղղին և կերտեց իր ապագան ու կյանքը: «Ես»-ը ընտրեց ամենահեշտ և անարդյունք ճանապարը՝ թուլացավ, տրվեց հոսանքին, եղավ բոլորի խղճահարության կենտրոնում. Այդ ամենը նրանից ջանքեր չպահանջեց, իսկ այն, ինչը ջանքեր չի պահանջում չի տալիս նաև արդյունք: Յուրաքանչյուր թույլ մարդ կարող է այդպես անել, կարող է շարունակել միշտ տանջվողի, միշտ անբախտի խղճուկ դերը: Այս առիթով կցանկանայի մեջբերել հայտնի ֆիզիկոս Պլատոնի խոսքերից. «Ամենակարևոր հաղթանակը սեփական «ես»-ի նկատմամբ տարած հաղթանակն է։ Սեփական «ես»-ի կողմից հաղթված լինելը և ամոթ է, և նվաստացուցիչ»: Իսկ ինչ վերաբերում է «նա»-ին ապա չհանձնվեց, չթուլացավ՝ միայն այն պատճառով, որ ունի մերժված սեր, այլ, ընդհակառակը՝ թափ առնելով այդ թոհուբոհից նա բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով բարձրացավ, բարձրացավ, անվերջ բարձրացավ …
Մի հանձնվեք այն պատճառով, որ որևէ գործում մինչև հիմա հաջողության չեք հասել, այլ շարունակեք, քանի որ մինչև հիմա հաջողության չեք հասել: