English

I have participated in many school projects this year but the most recent one was when I went to Բջնի with my dance club.

I had a lot of fun there with my friends, at first it was a pretty long bus ride but when we arrived we changed into our (տարազ) Armenian traditional dance clothes and went down to the people and started dancing, after that we baked some Armenian bread (լավաշ) and we painted eggs since it was Easter. Later we made some tea and ate some sweets before heading to the church to dance for the people of the village.

The people there were very kind and welcoming, they all had great vibes. They let us into their homes and treated us all like family.

After dancing at the church we went back to our place and everyone was pretty tired so some people were still baking լավաշ some were in the kitchen others were dancing, I think the process of baking the Armenian bread is really interesting and I loved watching them do it, I didn’t try it myself because I wasn’t sure I would be able to do it but they basically put the dough on a big pillow thing and then put it down the (թոնիր).

After everyone got their energy back we went up to another church and performed some dances for the people and on our way back a lot of people gathered around us and we all just started dancing again and had a big audience, after a while we were all really tired and it was already late so we changed back to our clothes and walked around the village, we were making jokes and having fun and saw a lot of interesting things and met new awesome people and after all the walking and dancing we were exhausted so we decided to go back to the school and that was pretty much it from the trip.

My overall experience was great I loved learning more about my country and our culture, going to new places and meeting new people, thanks to one of my favorite teachers ընկեր Հայարփի I got to expirence that.

I learned a Lot of things and had a great day with all those lovely people, to the point that I didn’t want to come back home, it felt like i was taking a break from all the negativity in my life and just enjoying the little things in we get because thats all that matters.

Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.Կրասոսի արշավանքը: Անտոնիոսի արշավանքը

  • Կրասոսի արշավանքը

Ք.ա. 60 թ. Հռոմի երեք ականավոր գործիչներ՝ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը, ստեղծեցին մի դաշինք, որը պատմագիտության մեջ հայտնի է Առաջին եռապետություն անունով: Եռապետները Հռոմեական հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների: Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և միաժամանակ պարթևների դեմ պատերազմելու իրավունքը: Ք.ա. 54 թ. նա ժամանեց Արևելք և սկսեց նախապատրաստվել պարթևների դեմ արշավանքին: Փառասեր և մեծամիտ Կրասոսը, ինչպես գրում է ժամանակակից պատմիչը, երազում էր կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը և հասնել մինչև Հնդկաստան:

Կրասոսը պահանջեց, որ իրեն ներկայանան Հռոմի բոլոր դաշնակից երկրների արքաները և զորք տրամադրեն: Նրան ներկայացավ նաև Արտավազդ Բ-ն: Հավատարիմ մնալով 66 թ. հայ-հռոմեական պայմանագրին՝ նա, որպես «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», Կրասոսին խոստացավ տալ նշանակալից քանակությամբ զինված ուժեր: Սակայն Արտավազդը միաժամանակ առաջարկեց պարթևների դեմ արշավանքը կազմակերպել Հայաստանի տարածքով: Հայոց արքան դա հիմնավորում էր այդ արշավանքի հիշյալ ուղու թեև ավելի երկար, սակայն միանգամայն անվտանգ լինելով, քանի որ Հայաստանի լեռնային տեղանքը կզրկեր պարթևական հեծելազորին իր բոլոր առավելություններից: Ավելորդ է ասել, որ Արտավազդը մտադիր էր հռոմեական բանակի ուժերով Հայաստանը զերծ պահել պարթևների հնարավոր ներխուժումից: Սակայն, ցավոք, Կրասոսն ընտրեց արշավանքի թեև կարճ, սակայն վտանգավոր ուղին, որն անցնում էր Միջագետքի դաժան, չոր կլիմա ունեցող անծայրածիր անապատներով և տափաստաններով:

  •  Անտոնիոսի արշավանքը /բանավոր, դասագիրք, էջ 108-114, նաև այլ աղբյուրներ/.

Պարթևների և հայերի հայտնվելը Միջերկրական ծովի ափերին սթափեցրեց Հռոմին և ստիպեց դիմել կտրուկ միջոցների: Արևելք ուղարկվեց Բասոս զորավարը, որը վճռական ճակատամարտում պարտության մատնեց դաշնակիցներին: Կռիվների ժամանակ սպանվեց նաև թագաժառանգ Բակուրը: Անսպասելիորեն խզվեց հայ-պարթևական դաշինքը՝ Պարթևստանում սկսված գահակալական պայքարի պատճառով: Հռոմեացիներն անմիջապես օգտագործեցին այս հարմար պահը: Հռոմում իշխանության գլուխ եկած Երկրորդ եռապետության որոշմամբ Արևելք ուղարկվեց Մարկոս Անտոնիոսը: Ք.ա. 38-37 թթ. Անտոնիոսը դեպի Պարթևստան մեծ արշավանքի նախապատրաստություններ սկսեց: Այս անգամ արշավանքի երթուղին անցնելու էր Հայաստանով: Ուստի հռոմեացիներին անհրաժեշտ էր ձեռք բերել Հայաստանի դաշնակցությունը: Արտավազդը կանգնած էր երկընտրանքի առջև: Ստեղծված ծանր պայմաններում Արտավազդն ստիպված եղավ կրկին դաշնակցել հռոմեացիներին: Հայոց թագավորն Անտոնիոսին խոստացավ 11 -հազարանոց օգնական զորք տրամադրել և թույլատրել պարթևների դեմ ռազմարշավը Հայաստանի տարածքով:

Գրաբար-Առիւծ եւ աղուէս

Վարդան Այգեկցի

Առիւծ եւ աղուէս

Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`
— Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:
Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.
— Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:
Առյուծը և աղվեսը 

Առյուծը մի կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները տեսնելու և ուրախանալու: Գալիս է աղվեսն հավաքվածների մեջ և հանդիսականների ներկայությամբ նախաձեց առյուծի ասաց բարձր ձայնով և անարգեց, թե՝
-Ա՞յդ է քո կարողությունը, մի՛ կորյուն ծնում ես և ոչ բազում:
Պատասխանեց առյուծն հանդարտաբար և ասում է.
-Այո՛, մի՛ կորյուն եմ ծնում, բայց առյուծ եմ ծնում և ոչ աղվես:

Բառարան

 Ի տես եւ յուրախութիւն                 — տեսնելու և ուրախանալու

Գայ                                                     — գալիս է

ի մէջ բազմամբոխին                       — բազմամբոխի (հավաքվածների մեջ)

մեծահանդիսիւ                — այստեղ` հանդիսականների ներկայությամբ

զառիւծն                                             — առյուծին

ծնանիս                                               — ծնում ես

պատասխանի ետ                             — պատասխան տվեց, պատասխանեց

ասէ                                                      — ասում է

ծնանիմ                                               — ծնում եմ

Հարցեր և առաջադրանքներ

  • Ճիշտ կարդա այս բառերը.

Զքեզ, առիւծ, կորիւն, կարողութիւն, յուրախութիւն, յատեանն, գայ, աղուէս, նախատեաց, անարգեաց:

  • Այս բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

կենդանիքն, ծնաւ, ժողովեցան, նախատեաց, անարգեաց, բարձր ձայնիւ, ոչ աղուէս քան զքեզ:
Կենդանիները, ծնեց, հավաքվեցին, նախատեց, անարգեց, բարձր ձայնով:

  • Գրաբար դարձրու առակի համառոտ փոխադրությունը.

Առյուծը մի կորյուն ծնեց, և աղվեսը նախաձեց նրան (զնա), որ մի´ կորյուն է ծնում և ոչ բազում: Իսկ առյուծը պատասխանեց.

— Մի կորիւն եմ ծնում, բայց առիւծ:

  • Ի՞նչ է ցույց տալիս առակըՈր չպետք է լինես անխիղճ և ագահ:

Փոխադրություն «Զաբուղոն» հատվածից

Օր մը տղուն մեկը կապվեցավ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց. այն վայրկյանեն գողի սերը անտանելի լուծ մը դարձավ իրեն։ Ալ չկրցավ սպասել անոր, գիշերները լուսցնել, ժամադրություններուն գտնվիլ, սա պարտեզին մեջ, կամ ան լերան վրա. ամեն առթիվ գանգատեցավ, բողոքեց, ու լացավ. մյուսը կը զարմանար. ինչո՞ւ այս արցունքը, չէ՞ մի որ առաջվան պես կը սիրեին իրար. ի՞նչ փույթ մնացածը. Զաբուղոն իր առանձնացած կյանքովը, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարները կը պարզեր։- Ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը, կը հարցներ աղջիկը։Ասոր վե՞րջը. Զաբուղոն երբեք չէր խորհած ատոր. ընդհակառակը կը փափագեր որ վերջը չգա։Այն ատեն հուսահատած՝ հոժարությամբ բաժանում ձեռք բերելե այս նշանտուքեն, որ օրհնված պսակե ավելի ամուր ու հաստատ կ՚երևար, դիվային խորհուրդ մը անցավ մտքեն. գիշեր մը ոստիկանները կանչեց ու ձերբակալել տվավ Զաբուղոնը։

Մի օր ուրիշ տղայի հետ կապվեց և ամուսնության առաջարկ ստացավ նրանից, այդ վայրկյանից սկսած գողի սերը նրա համար լուծ դարձավ։ Այլևս չէր կարողանում սպասել նրան, գիշերները լուսացնել, ժամադրությունների գնալ այն պարտեզի մեջ կամ լեռան վրա։ Միշտ գանգատվում էր, բողոքում ու լաց լինում, իսկ մյուսը կզարմանար, թե ինչու է այս ամենը կատարվում, ինչի համար են այդ արցունքները, չէ որ նրանք առաջվա նման սիրում էին իրար, մնացածն ինչ կարևոր է․ Զաբուղոն իր առանձնացած կյանքով, միամիտ մարդուն հարիր անծալք գաղափարներն էր փորձում պարզել։
-Ի՞նչ պիտի լինի սրա վերջը,-հարցնում էր աղջիկը։
Սրա վերջի մասին երբեք չէր մտածել Զաբուղոն, ընդհակառակը՝ ցանկանում էր, որ դա չվերջանա։
Այդ ժամանակվանից Վասիլիկն ուզում էր մաքուր կերպով բաժանում փնտրել ամուսնուց և քանդել այն կապը, որը օրհնվածից ավելի ամուր և ուժեղ էր թվում։ Եվ մի օր սրասափելի միտք ծագեց իր գլխում․ մի գիշեր զանգեց ոստիկաններին և ձերբակալել տվեց Զաբուղոյին

Թումանյանի քառյակներ — Վերլուծում եմ

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:

Այս քառյակում նկարագրվում է հեղինակի հուսահատ վիճակը, երևում է, որ նա կորցրել է հույսը, քանի որ ամեն լավի վերջում միշտ վատն է տեսել:

* * *
Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:

Այս քառյակում նկարագրվում է մենակություն և տխխրություն, քանի որ հեղինակը փնտրում է մարդկանց, ովքեր պետք է լինեին իր կողքին, սակայն չկային, և նա մենակության էր մատնվել:

* * *

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.-
Մահի ահ կա իմ սրտում:

Այս քառյակում հեղինակը գրել էր այն ահի մասին, որն ունի մահի հանդեպ:

* * *

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Սկսվում է ամեն օր:

Այս քառյակում Թումանյանը նկարագրում է մեր աշխարհը և շեշտում այն փաստը, որ ամեն օր մի նոր օր և հնարավորություն է:

Դերանուններ

 Գտի՛ր դերանունները և որոշիր՛ր դրանց թիվն ու դեմքը

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք` ես ու դու,
Ես էլ դու եմ, ես չկամ:

ես-առաջին դեմք-եզակի թիվ

դու-երկրորդ դեմք-եզակի թիվ

մենք-առաջին դեմք- հոգնակի թիվ

. Ընդգծի՛ր անձնական երեք դերանուն

ա. մյուս, եսինքը, սրանք, դուք, դա
բ. ինքը, նույն, այս, դու, դրանք, մենք
գ. մեզնից, ամենքը, նրանք, ոչ ոք, ձեր, ոմանք

. Ընդգծի՛ր ցուցական երեք դերանուն

ա. այս, ում, նույնքան, ձեզ, սույն, որևէ
բ. իրենց, այդպիսի, քեզ, մեկը, միևնույն, նա
գ. նույնպես, այսինչ, ամեն մեկը, այդսրանք, ինչպես

Նար-Դոս. «Ես և Նա». Վերլուծություն

«Ես և Նա» պամվածքի հեղինակն է՝ Նար-Դոսը: Առաջաբանում հեղինակը պատմում է, որ պատահաբար իր ձեռքն է ընկել մի տետր, որում «կորած մարդը» տարիներ շարունակ գրի էր առել իր կյանքի անցուդարձը։ Տետրը վերնագրված էր «Ես և նա», ենթավերնագիրն էր՝ «Մի կորած մարդու հիշատակարանից»։ «Ես»-ը և «Նա»-ն, նրանցից ամեն մեկն ընտրեց իր ուղղին և կերտեց իր ապագան ու կյանքը: «Ես»-ը ընտրեց ամենահեշտ և անարդյունք ճանապարը՝ թուլացավ: Իսկ ինչ  վերաբերում է «Նա»ին ապա չհանձնվեց, չթուլացավ, նա բազմաթիվ դժվարություններհաղթահարելով բարձրացավ և անվերջ բարձրացավ… 

Ժամանակ անց տղան իր մեջ ուժ գտավ և նա կրկին բարձրացավ: Աղջիկը իր սխալը զգաց, բայց արդեն ուշ էր…

Կարդում եմ Իսահակյան

«Ես ձեզ ասում եմ….» բանաստեղծություն

Այս բանաստեղծության մեջ խոսվում էր մարդկանց արժեքների մասին: Մարդիկ սկսել են արժեզրկել կարևորը, այդ պատճառով էլ ապրում են ոգու սով: Ոգու սով նշանակում է, երբ մարդիկ սկսում են արժեզրկել հոգին, իսկ հոգին արժեզրկվում է այն ժամանակ, երբ արժեքավորվում են բաներ, որոնք դրան արժանի չեն: Նյութականը յուրաքանչյուր ժամանակում միշտ էլ մարդկանց կողմից արժեվորվել է ավելի, ինչը սխալ է: Կարևորելով նյութականը և դրան արժեք տալով մեր մարդիկ զգում են ոգու սով: Այդ ժամանակ ներսում դատարկություն է տիրում, չկա զգացմունք, չկա տխրություն, ուրախություն, մարդ լիովին դատարկ է և ապրում է միայն իր արժևորած նյութականով:

«Մեր պատմիչներն ու մեր գուսանները» բանաստեղծություն

Այս բանաստեղծության մեջ նկարագրվում է պատմիչների և գուսանների աշխատանքը: Թե ինչպես են պատմիչները օր ու գիշեր նստած գրում հայկական պատմությունն իր ողջ եղելությամբ: Իրականում պատմիչների և գուսանների դերը մեծ է երկրի պատմության մեջ և նաև շատ դժվար է: Պատմիչները գրում էին բացասական, տխուր, անհույս, իսկ գուսանները երգում էին հաղթանակի հույսով լի և դրականը փոխանցում: Նրանց շնորհիվ է, որ մինչ այսօր մեզ հասել է պատմության բոլոր դեպքերը թե՛ տխուր, թե՛ ուրախ: Այս բանաստեղծություն շարժառիթը եղել է էպոսի հազար ամյակը:

Classwork

Մենք իններորդ դասարանցիներ ենք: we are 9th graders.


Մենք արձակուրդում էինք անցյալ շաբաթ, ինչը հրաշալի էր:We were on vacation last week, which was great.

1867 թ. մարտի 30-ին ԱՄՆ-ն Ռուսաստանից 7,2 միլիոն դոլարով գնեց Ալյասկան:1867 On March 30, the United States bought Alaska from Russia for $ 7.2 million.

Անձրև չի գալիս հիմա: its not raining now.


Գարնանը հաճախ անձրև է գալիս: It often rains in the spring

Որտե՞ղ էիր դու կիրակի առավոտյան:Where were you on Sunday morning?

Ես Աննայի տանն էի:I was at Anna’s house.

Աննան երբեք կաթ չի խմում: Նա չի սիրում այն:Anna never drinks milk. she does not like it.

Մենք հանդիպում ունեինք երեկ:We had a meeting yesterday.

Ե՞րբ է պատահել դա:When did this happen?

Աննան իմ ընկերն է:Anna is my friend.

Ես նրան գիտեմ մանկությունից:I have known him since childhood.

Որտե՞ղ է նա ապրում:Where does she live

Նա ապրում է Երևանում:He lives in Yerevan.

Նա շատ լավ է դաշնամուր նվագում:He plays the piano very well.

Նա մեծ տուն ունի:He has a big house.

10 տարի է, ինչ նա ապրում է այդ տանը:He has been living in that house for 10 years.

Մենք հաճախ ենք գնում այնտեղ:We often go there.

Ես արդեն նախաճաշել եմ:I already had breakfast.

Նրանք հենց նոր գնացին:They just left.

Մենք նրանցից լուր չունենք դեռ:We have no news of them yet.

Նա շատ է աշխատել վերջերս:He has worked hard lately.

Վերջացրե՞լ ես քո աշԽատանքը:Have you finished your work?

Դու խոսո՞ւմ ես ֆրանսերեն:Do you speak French?

Ի՞նչ օտար լեզուներ դու գիտես:What foreign languages ​​do you know?


Ես գիտեմ անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն:I speak English, French and Spanish.

Ի՞նչ օտար լեզու ես դու սովորում հիմա:What foreign language are you learning now?

Ես սովորում եմ իսպաներեն:I am learning Spanish.

Ինչքա՞ն ժամանակ է, ինչ դու սովորում ես իսպաներեն:How long have you been learning Spanish?

Ես սովորում եմ իսպաներեն արդեն երկու տարի:I have been learning Spanish for two years now

Նա երբեք չի եղել արտասահմանում:He has never been abroad.

Աննան արձակուրդում է (on holiday) Ֆրանսիայում:Anna is on holiday in France

Նա այնտեղ է հիմա:He is there now.

Նա ժամանեց ֆրանսիա հինգշաբթի օրը:He arrived in France on Thursday.

Այսօր երեքշաբթի է:Today is Tuesday.

Որքա՞ն ժամանակ է, ինչ  նա  Ֆրանսիայում է:How long has he been in France?

Նա Ֆրանսիայում է հինգշաբթի օրվանից:He has been in France since Thursday.

Գրիգոր Զոհրապի «Ռեհան» նովելը

Այս նովելը պատմում էր այն մասին, թե ինչպես է մի տղա տեսնում մի աղջկա և սկսում նկարագրել նրան: Ամբողջ նովելը բաղկացած էր նկարագրոթյուններից, սկզբում տղան նկարագրում էր աղջկա մազերը, հետո դեմքը, որ հազիվ թե տեսավ, հետո նրանց հարաբերությունները, որոնք պարզվեց պարզապես երևակայություններ էին: Տղան ինձ թվում է չափից դուրս երազկոտ կերպար էր, ով շուտ էր կտրվում իրականությունից և տրվում ենթադրություններին: Տղան եզրակացնում է,թե աղջիկն էլ իրեն է նայյում, ուշադիր է, ինչ-որ կապ է տեսնում իրենց միջև, այն ինչդա պարզապես իր երևակայությունն էր: Ասելիքը նոովելի այն է, որ հաճախ մենք տեսնում և նկատում ենք այն ինչ ցանկանում ենք, այլ ոչ թե այն ինչ կա իրականում: Մենք բոլորս էլ շատ հաճախ զբաղվում ենք ինքնախաբեությամբ, և մեզ խաբելով փորձում առաջ շարժվել, իսկ երբ դա բացահայտում ենք չենք ցանկանում ընդունել ճշմարտությունը: Չէ որ, շատ ավելի հեշտ է տեսնենք ամեն ինչ ինչպես մեր ձեռք է տալիս, քան այն ինչ կա իրականում: