Հայոց լեզու- Առաջադրանքներ

1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը։

Համերգը մոտենում էր վախճանին, իսկ Փափազյանը շարունակում էր սառնասիրտ ու ամբարտավան ոճով՝ կարծես արհամարհելով հանդիսականներին։ Հայտարարվեց վերջին համարը՝ մենախոսություն «Մագբեթ» ողբերգությունից։ Երկու խոսք էլ չէր ասել, և մեկ էլ ամբողջ դահլիճը լարվեց ու շունչը պահած ակնապիճ նայում էր դերասանին։ Նրա մի այտը քարացավ, իսկ մյուսը ջղային ցնցվում էր։ Մկանները ջղագրգիռ դողում էին, իսկ աչքը կարծես ծռվել էր և ահա, ուր որ է, դուրս պիտի պոռթկար ակնակապիճից։ Տանջալլուկ մի ոճրագործ էր մեր աչքի առաջ։
Երկու մարդ կռվում էին Փափազյանի մեջ, ու հաղթեց անօրեն ոճրագործը։ Երբ նա բարձրացրեց աջ ձեռքը՝ երևակայական դաշ-նը բռնած,՝ մարդիկ տեսան այդ դաշույնը։ Այո՛, տեսան։ Ու թեև գիտեի՝ նրա ձեռքիքն ոչինչ չկար, ոչ ոք ինձ չէր կարող համոզել, թե նրա ձեռքին այդ պահին լույսի տակ փայլող դաշույն չտեսա։ 

2. Դուրս գրիր քեզ առաջին անգամ հանդիպած բառերը, գտիր դրանց բացատրությունները։
ջղագրգիռ- ջղեր գրգռող, նյարդայնացնող
ակնակապիճ- ակնաբուն, ակնախոռոչ
ոճրագործ- հանցագործ, ոճիր կատարող մարդ

 3. Վանկատիր և գրիր, թե քանի բաց և քանի փակ վանկ ունեն  հանդիսական, հայտարարվեց, մենախոսություն, երևակայական  բառերը։
հան-դի-սա-կան ( 2 փակ, 2 բաց վանկ)
հայ- տա- րար-վեց (3 փակ, 1 բաց վանկ)
մե-նա-խո-սու-թյուն (2 բաց, 3 փակ վանկ)
ե-րե-վա -կա-յա-կան (3 բաց, 3 փակ վանկ)

4. Տեքստում գտիր ավարտ, բառ, թուշ, շեղվել, հանցագործ բառերի հոմանիշները։
ավարտ – վախճան
բառ – խոսք
թուշ – այտ
շեղվել – ծռվել
հանցագործ – ոճրագործ

Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր

  • Արշակ 2-րդի քաղաքականությունը

350-368թթ։ Նա սկսել է վարել ինքնուրյուն քաղաքականություն։ Հայոց այրուձին խեղճացնելու նպատակով կայսրը հրամայեց սպանել նրա եղբորը՝ Տրդատին։ Արշակը չընկճվեց։ Հայաստան է վերադառնում Գնելն ու Տիրիթը՝ Արշակի թոռները։ Տիրիթը ամուսնացած է լինում Փառանձեմի հետ, Գնելն էլ ուզում է այնպես անել, որ Տիրիթը ընկնի Արշակի աչքից։ Դրա համար Գնելը Արշակին սուտ բաներ է պատմում և Արշակը սպանում է Գնելին, Տիրիթին, ամուսնանում է Փառանձեմի հետ։

354թ․  Արտիշատի ժողով է լինում՝ արգելվում են հեթանոսական տոներից որոշները, ծառաներին ասում են, որ պետք է հնազանդվեն իրենց տերերին, իսկ տերերը պետք է գթասիրտ լինեն իրենց ծառաների նկատմամբ։ Կառուցվում են դպրոցներ և եկեղեցիներ։

Կաթոլիկոս՝ Ներսես Մեծ

Սպարապետ՝ Վասակ Մամիկոնյան

359-363թթ․։ Հակապարսկական ապստամբություն։

  • Պապ թագավոր /բանավոր, դասագիրք, էջ 18-25/

Ինչպես գիտենք, Պապ թագավորը գահ բարձրացավ մի բարդ ժամանակահատվածում, երբ Հայաստանը գտնվում էր Պարսկաստանի և Հռոմի շրջափակման մեջ և յուրաքանչյուր վայրկյան ենթակա էր հարձակման: Թագավորը` Արշակ 2-րդը, գտնվում էր գերության մեջ, թագուհին պաշարված էր Երազգավորսում, սպարապետը մորթազերծ էր արված և դրված էր Անհուշ բերդում` Արշակի առաջ, իսկ կաթողիկոս Ներսես Մեծը, փոխանակ երկիրը առաջնորդելու, զբաղված էր եկեղեցիներ կառուցելով և նորոգելով: Պապ թագավորը գահ բարձրանալով իր առջև խնդիր է դնում ստեղծել այնպիսի պետություն, որը չպետք է կախում ունենար Հռոմից կամ Պարսկաստանից: Իսկ թե ինչքանով դա ստացվեց նրա մոտ կտեսնենք քիչ հետո:

  • Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները/գրավոր/
  • Ներկայացրե՛ք Աշտիշատի եկեղեցական ժողովը և նրա ընդունած կանոններն ու որոշումները։

354թ․  Արտիշատի ժողով է լինում՝ արգելվում են հեթանոսական տոներից որոշները, ծառաներին ասում են, որ պետք է հնազանդվեն իրենց տերերին, իսկ տերերը պետք է գթասիրտ լինեն իրենց ծառաների նկատմամբ։ Կառուցվում են դպրոցներ և եկեղեցիներ։

  • Ներկայացրե՛ք Պապի բարեփոխումները և ձեր դիրքորոշումը նրա վերաբերյալ/գրավոր/.

Ինձ թվում է, որ Պապը ճիշտ քաղաքականություն է վարել։ Նա փակել է բոլոր կուսանոցները, կանանց ասել է, որ նրանք ամուսնանան հայ տղամարդկանց հետ, զարգացնեն սերունդը։ Տեսնելով, որ հայ եկեղեցու տնտեսական հզորությունը մեծ հարված է հասցնում երկրին` նա խլեց եկեղեցու ունեցվածքի յոթ մասից հինգը` հօգուտ պետության և բանակի:Նա վերացնում է պտղին և տասնորդը:

ծնի 1677 թ. ժողովըֈ Իսրայել Օրին և նրա գործունեությունըֈ

Ազատագրական պայքարի նոր փուլը : Էջմիածնի 1677 թ. ժողովըֈ Իսրայել Օրին և նրա գործունեությունըֈ

Էջմիածնի եկեղեցական ժողով 1677 ֊ ի նպատակն էր  գաղտնի խորհրդաժողովներ Հայաստանը պարսկա-թուրքական տիրապետությունից ազատագրելը։ Իսլամադավան նվաճողների ազգային, կրոնական, տնտեսական ու հարկային ծանր քաղաքականությունը, պատերազմները, գերեվարություններն ու արտագաղթերը հայ ժողովրդին մղել են ազատագրական պայքարի։ Ազատագրական շարժման կազմակերպման գործն ստանձնել է Հայ եկեղեցին։ Հայոց կաթողիկոսներն ու հոգևորականներըփութաջանորեն մասնակցել են շարժման գաղափարախոսության մշակմանը և անձամբ գլխավորել քաղաքական բանակցությունները Արևմուտքի երկրների հետ։ Իսրայել Օրին շատերիս հայտնի է, հիմա ձեզ կպատմեմ իր մասին։

Հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ է եղել Իսրայել Օրին։ Ծագում էր Պռոշյանների իշխանական տոհմից։ Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձևավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։

Սյունիքում և Արցախում ունենալով գաղափարակիցներ՝ նա արմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։ Արդյունքում իր մահից մեկ դար անց Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսական կայսրությանը: Դեռ այն ժամանակ ազատագրված հայկական հողերի վրա այսօր կան հայկական երկու պետականություններ՝ Հայաստանի Հանրապետություն ու Արցախի Հանրապետություն։

Ես և Նա- Նար Դոս

Պատմվածքն ունի հերոսներ որոնք միաժամանակ ունեցան «նույն» ճակատագիրը, միայն այն հարցում, որ նրանք երկուսն էլ մերժված  եղան իրենց սիրեցյալի կողմից, սակայն ցավն իսկապես կարող է միայն ժամանակավորապես ընկճել մեզ, բայց ոչ առմիշտ կործանել:
Բայց թե ինչ կլինի այդ ժամանակավոր ընկճումից հետո, ամբողջովին կախված է մեզանից, մեր գործողություններից: Ահա այս դեպքին առընչվեցին, «ես»-ը և «նա»-ն, նրանցից ամեն մեկն ընտրեց իր ուղղին և կերտեց իր ապագան ու կյանքը: «Ես»-ը ընտրեց ամենահեշտ և անարդյունք ճանապարը՝ թուլացավ, տրվեց հոսանքին, եղավ բոլորի խղճահարության կենտրոնում. Այդ ամենը նրանից ջանքեր չպահանջեց, իսկ այն, ինչը ջանքեր չի պահանջում չի տալիս նաև արդյունք: Յուրաքանչյուր թույլ մարդ կարող է այդպես անել, կարող է շարունակել միշտ տանջվողի, միշտ անբախտի խղճուկ դերը: Այս առիթով կցանկանայի մեջբերել հայտնի ֆիզիկոս Պլատոնի խոսքերից. «Ամենակարևոր հաղթանակը սեփական «ես»-ի նկատմամբ տարած հաղթանակն է։ Սեփական «ես»-ի կողմից հաղթված լինելը և ամոթ է, և նվաստացուցիչ»: Իսկ ինչ վերաբերում է «նա»-ին ապա չհանձնվեց, չթուլացավ՝  միայն այն պատճառով, որ ունի մերժված սեր, այլ, ընդհակառակը՝ թափ առնելով այդ թոհուբոհից նա բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով բարձրացավ, բարձրացավ, անվերջ բարձրացավ …
Մի հանձնվեք այն պատճառով, որ որևէ գործում մինչև հիմա հաջողության չեք հասել, այլ շարունակեք, քանի որ մինչև հիմա հաջողության չեք հասել:

Տիգրան Մեծի տերությունը

  • Հայկական աշխարհակալության սահմանները’

Հյուսիսից՝ Պոնտոսի պետություն, Հյուսի-արևելք՝ Կուռ գեռ մինչև Կասպից ավազան, հարավից՝ Ասորեստան, արևմուտքից՝ Հռոմեական կայսրություն, իր Փոքր Հայքի շրջաններով։

  • Տիգրան մեծի հիմնած բնակավայրերը

Աղձնիքում Տիգրանակերտ մայրաքաղաքի հիմնադրումից բացի Տիգրանն աչքի էր ընկնում իր ակտիվ քաղաքաշինական գործունեությամբ։ Նրա հրամանով Մեծ Հայքի տարբեր նահանգներում կառուցվում էր ամրոցներ, ջրամբարներ, ճանապարհներ, իջևանատներ և այլ շինություններ։ Բավականաչափ նշանակալի էր կենսական կարևորություն ունեցող արքունի պողոտան, որ միացնում էր հին մայրաքաղաք Արտաշատը Տիգրանակերտին։

  • Տիգրան մեծը ժամանակակիցների գնահատմամբ /բանավոր, դասագիրք, էջ 104-106, նաև այլ աղբյուրներ/.
  • Նկարագրե՛ք մայրաքաղաք Տիգրանակերտը /գրավոր/.

Տիգրանակերտը հիմնադրվեց Աղձնիք նահանգում․ Տիգրիս գետի ձախ ափին, 70 ական թվականներին։ Տիգրան Մեծը նվաճած երկրների բնակչությանը բռնազավթեցրեց Հայաստան։ Այսպիսով Կապադովկիայից տեղափոխվեց 300000 մարդ, Կիլիկիայի 12 քաղաքներից՝ 100000 մարդ։ Պլուտարքոսի խոսքերով, Տիգրանակերտը գանձերի և աստվածներին նվիրված ընձաներով լի քաղաք է եղել։ Քաղաքը շրջապատված է եղել 25մ պարսպով։ Տիգրանակերտը մշակույթի, արևտրի, արհեստագործության խոշոր կենտրոն էր։ Քաղաքն ունեցել է թատրոն։ Տիգրանակերտ անունով քաղաքներ կառուցվել են նաև այլ վայրերում, նաև Արցախում։

Մեյոզի և միտոզի տարբերությունները և նմանությունները

Տարբերություններ
1.Միտոզից հետո ստացվում է երկու բջիջ, իսկ մեյոզից հետո ՝ չորս:
2.Միտոզը տեղի է ունենում սոմատիկ բջիջներում, իսկ մեյոզը ՝ սեռական:
3. Միտոզից հետո դուստր բջիջներում քրոմոսոմների քանակը մնում է նույնը` ինչ մայրականում, իսկ մեյոզից հետո այն կրճատվում է 2 անգամ:
3. Միտոզից հետո ստացվում են սոմատիկ բջիջները`մարմնական բջիջներ, իսկ մեյոզից հետո ՝ սեռական բջիջները` գամետները — սպերմատազոիդ և ձվաբջիջ: Բույսերում մեյոզից հետո առաջնում է սպորները:

Նմանություններ
1. Նրանք ունեն նույն բաժանման փուլերը:
2.Միտոզից և մեյոզից առաջ տեղի են ունենում քրոմոսոմների կրկնապատկում և պարուրում, ինչպես նաև ԴՆԹ-ի կրկնապատկում:

Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին.

Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին.

  • Թագավորության ստեղծումը: Արտաշես 1-ին

Ք․ա․ 190 թվականին տեղի ունեցավ Մագնեզիայի ճակատամարտը, որտեղ Սելևկյաններին պարտության մատնելով՝ հայերը կարողացան վերականգնել իրենց անկախությունը։ Ստեղծվեց Արտաշեսյան արքայատոհմը։

Արտաշես 1 (Ք․ա․ 189-160)։ Արտաշես 1-ին սկսեց կառավարել Մեծ հայքի տարածքում, իսկ Զարեհը Փոքր Հայքի տարածքում։

  • Արտաշես 1-ինի բարենորոգումները /բանավոր, դասագիրք, էջ 82-90։

Ք․ա․ 180 թվականին ստեղծեց սահմանաքարերը, որոնք առանձնացնում են հողերը միմյանցից։ Կատարեց տոմարի բարեփոխում, սահմանեց նավարկություն, Հայաստանը բաժանեց 120 ստրատեգիաների և 185 թվականին ստեղծեց Արտաշատ մայրաքաղաքը։ Սահմանեց նախնիների պաշտամունքը։

  •  Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի՝ հայկական հողերի միավորման գործընթացը

Արևմուտքում գրավեց Դարանաղյաց գավառը, Կարինը, Դերջանը։ Արևելքում՝ Փայտակարանը, Կասպյան շրջաններ։ Հյուսիսում՝ Գուգարքը, Հարավում՝ Տմորիքը։

  • . Ի՞նչ բարենորոգումներ է իրականացրել Արտաշես 1-ինը: Որո՞նք էին դրանց նշանակությունը /գրավոր/.

Երկիրը բաժանում է 4 զորամիավորումների՝ Արևմուտքում կառավարիչ նշանակեց Տիրանին, Արևելքում՝ Արտավազդը, Հարավում՝ Զարհեը, իսկ հյուսիսում՝ Սմբատը։

Լիցքեր

1.Ինչու սովորական պայմաններում մարմինը լիցք չունի: 

Սովորական պայմաններում մարմինը լիցք չունի, քանի որ մարմնի էլեկտրոնների գումարային լիցքի բաձարձակ արժեքը հավասար է միջուկի լիցքին։

2.Բացատրել հպված մարմինների էլեկտրականացման երևույթը: 

Էլեկտրականացման ժամանակ ատոմային միջուկներ և էլեկտրոններ չեն ստեղծվում և չեն անհետանում։ Ըեղի է ունենում մի էլեկտրոնի անցում մի մարմնից մյուսից։

3.Ինչու շփումով էլեկտրականացնելիս մարմինների վրա առաջանում են բացարձակ արժեքով հավասար, բայց տարանուն լիցքեր: 

Շփումով էլեկտրականացնելիս մարմիններից մեկը լիցքավորվում է դրական լիցքով, մյուսը բացասաման։

4.Որն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքը: 

Երբ մարմինների համակարգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում և նրանց լիցքերիհանրահաշվական գումարը մնում է կայուն։ Այդ փաստը կոչվում է էլեկտրական լիցքի պահպանման օրենք։

5.Որ նյութերն են կոչվում էլեկտրականության հաղորդիչներ: 

Այն նյութերը որոնք ունեն էլեկտրական լիցք հաղորդելու հատկություն կոչվում են հաղորդիչներ։

6.Որ նյութերն են կոչվում մեկուսիչներ: 

Այն նյութերը որոնք չեն կարողանում էլեկտրական լիցք հաղորդել, կոչվում են մեկուսիչներ։

7.Բերել հաղորդիչների և մեկուսիչների օրինակներ: 

Հաղորդիչներ են բոլոր մետաղները, և հողը։ Իսկ մեկուսիչներ են մետաքսը կապրոնը , յուղը օդը և այլն։

8.Ինչով են տարբերվում էլեկտրականցված և չէլեկտրականցված մարմիների շրջապատող տարածությունները: 

Ի տարբերություն չէլեկտրականացված մարմինների էլեկտրականացված մարմինները շրջապատված են էլեկտրական դաշտով և ազդում են այլ մարմինների վրա։

9.Ինչպես կարելի է հայտնաբերել  էլեկտրական դաշտը: 

Էլեկտրական դաշտը կարելի է հայտնաբերել նրա ազդոցությամբ այլ մարմինների վրա։

Ինքնաստուգում

1․ Քանի՞ անգամ պետք է մեծացնել լիցքերի միջև հեռավորությունը, որպեսզի նրանցից մեկի լիցքի մեծությունը 16 անգամ մեծացնելուց հետո նրանց փոխազդեցության ուժը մնա նույնը: 

Screenshot_9.png
4

2․ Նկարում պատկերված երեք կետային լիցքերից որո՞նք են իրար ձգում: 

Screenshot_2 (3).png
  • A և B
  • C և B
  • A և C

3․ Քրոմի միջուկում կա 52 մասնիկ, դրանցից 28-ը նեյտրոններ են: Միջուկում քանի՞ պրոտոն կա: 

52-28=24

446px-Capa_electrónica_024_Cromo.svg.png

4․ −5 նԿլ , −4 նԿլ և −3 նԿլ լիցքերով 3 միատեսակ գնդեր հպում են միմյանց, այնուհետև իրարից հեռացնում: Որքա՞ն կլինի յուրաքանչյուր գնդի ձեռք բերած լիցքը: 

металлические шары. jpg.jpg
-4

5․ Նկարում հոսանքի ո՞ր ազդեցությունն է պատկերված: 

08355b.gif
  • ջերմային
  • մագնիսական
  • քիմիական
  • կենսաբանական

6․ Ո՞ր մասնիկների շարժումով է պայմանավորված էլեկտրական հոսանքը պղնձե հաղորդալարում: 

RF_choke_coil.jpg_220x220.jpg
  • բացասական իոնների
  • դրական իոնների
  • էլեկտրոնների
  • նեյտրոններիվ

7․ Որքա՞ն ժամանակում հաղորդալարով կտեղափոխվի 24 Կլ լիցք, եթե հոսանքի ուժը նրանում 2.5 Ա է:

t=q/I = 24/2.5=9.6

8․ Ի՞նչ սարքերից է կազմված նկարում պատկերված էլեկտրական շղթան: 

0004-005-Vyberite-pary.png
  • Ռեզիստոր
  • Ամպերաչափ
  • Մարտկոց
  • Անջատիչ
  • Լամպ
Om2.gif

9․ Ջահի լամպի պարույրով յուրաքանչյուր 8 վայրկյանում անցնում է 2 Կլ լիցք: Ինչի՞ է հավասար հոսանքի ուժը լամպում:

I=q/t= 2/8=0.25

10․ Էլեկտրական սղոցը, որով անցնում է 10 Ա հոսանք 25 րոպեում=1500վ կատարեց 5700 կՋ=5700000Ջ աշխատանք: Որքա՞ն է լարումը նրա սեղմակներին: 

U=A/q =5700000/15000=380Վ q=I•t=10•1500=15000Կլ

4717_1_b.jpg

11․ Որքա՞ն է լարումը 0.4 կՕմ դիմադրություն ունեցող հաղորդչի ծայրերին, եթե նրանով անցնող հոսանքի ուժը 200 մԱ է: 

Om2.gif

U = IR = 200*0,4 =  80

12․ Ռեզիստորով, որի ծայրերին կիրառված է 4 Վ լարում, 2 րոպեում անցել է 90 Կլ լիցք: Գտեք հաղորդչի դիմադրությունը: Պատասխանը գրեք ամբողջ թվի ճշտությամբ: 

0004-005-Vyberite-pary.png

R = U/I

I = q/t = 90 / 120 = 0,75

R = 4/0,75 = 5,3 = 5

13․ Քանի՞ էլեկտրոն կանցնի 300 Օմ դիմադրություն ունեցող հաղորդալարով 50 վայրկյանի ընթացքում, եթե նրա ծայրերին կիրառվի 4.8 Վ լարում: Պատասխանը գրել հարյուրերորդականի ճշտությամբ: 

heating-wire.png

14․ Որքա՞ն է նկարում պատկերված շղթայի տեղամասով անցնող հոսանքի ուժը, եթե հաղորդիչներից առաջինի դիմադրությունը՝ R1 = 5 Օմ է, երկրորդինը՝ R2 = 5 Օմ: Լարումը տեղամասի ծայրերում՝ U = 60 Վ: 

13.jpg

R = R1+R2=10

I = U/R = 60/10 = 6