Նախադասությունը բառացի աշխարհաբա՛ր դարձրու և կատարիր առաջադրանքները, հետո խմբագրի՛ր (այնպես արա, որ ճիշտ ու գեղեցիկ լինի): Ինչպե՞ս ես հասկանում այս խրատը:
1. Ընկալարուք զխրատ եւ մի՛ զարծաթ, եվ զգիտութիւն, քան զոսկի ընտիր: Լաւ է իմաստութիւն, քան զականս պատուականս:
ընկալարուք — ընկալեցեք, վերցրեք
ակն — ակ, թանկարժեք քար
զականս պատուականս — պատվական քարեր(ը)
Ընդունեցեք խրատը և ոչ թե արծաթը, և գիտությունը, ոչ թե ընտիր ոսկին: Լավ է իմաստութունը, քան պատվական քարերը:
2. Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ:
ոչ կեցցէ — չապրի, չի ապրի, չպիտի ապրի, չի ապրելու
ամենայն — ամեն, ամեն մի
բանիւ — խոսքով
ելանէ — ելնում է
ի բերանոյ — բերանից
Բան արմատով քեզ ծանոթ բառեր գրիր:
բանավոր, պատմաբան, բանաստեղծ,
Աշխարհաբար դարձրու հացիւ բառը և ի բէրանոյ Աստուծոյ բառակապակցությունը:
հացիւ – հացով
բէրանոյ Աստուծոյ – Աստծո բերանից
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու:
Մարդը միայն հացով չի ապրի, այլ ամեն խոսքով, որ ելնում է Աստծո բերանից:
3. Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել. կամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէ, կամ զմին մեծարիցէ եւ զմիւսն արհամարհիցէ:
ոք — մեկը, ինչ-որ մեկը, մի մարդ
ոչ կարէ — չի կարող
երկուց տերանց — երկու տիրոջ
զմին — մեկին
ատիցէ — ատի, կատի, պիտի ատի
Այս բառերն աշխարհաբա՛ր դարձրու (յուրաքանչյուրի դիմաց միայն մեկ բառ գրիր, որը համապատասխանի տեքստին).
սիրիցէ – կսիրե
մեծարիցէ – կմեծարի
արհամարհիցէ – կարհամարի
զմիւսն – մյուսին
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու:
Ոչ մի մարդ չի կարող երկու տիրոջը ծառայել. մեկին կատի և մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի:
Երկու տիրոջ ծառա արտահայտությունը բացատրի՛ր:
4. Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, հայցեցէ´ք՝ եւ գտջիք, բախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ: Զի ամենայն որ խնդրէ՝ առնու, եւ որ հայցէ, գտանէ, եւ որ բախէ, բացցի նմա:
տացի — տրվի, կտրվի, պիտի տրվի, տրվելու է
հայցել — խնդրել, աղաչել, աղերսել, պահանջել, կամենալ, փնտրել, որոնել
զի — որովհետև, քանի որ, թե
բացցի — բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է
գտջիք — գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք
առնու — առնում է, վերցնում է
Աշխարհաբա՛ր դարձրու՝
խնդրէ – խնդրեցի, կխնդրի
հայցէ – աղաչեցի, կաղաչի
գտանէ – գտա, կգտնի
բացցի նմա – կբացվի նրա համար
Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու:
Խնդրե՛ք՝ և ձեզ կտրվի, աղաչե´ք՝ և կգտնեք, թակե´ք՝ և ձեզ համար կբացեն: Որովհետև նա ով կխնդրի՝ կստանա, և ով կաղաչի, կգտնի, և ով կթակի, նրա համար կբացվի:
Այս հատվածի ո՞ր մասը կառանձնացնես որպես ասույթ:
Խնդրե՛ք՝ և ձեզ կտրվի, աղաչե´ք՝ և կգտնեք, թակե´ք՝ և ձեզ համար կբացեն:
5. Որպես կամիք թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպէս արասջիք եւ դուք նոցա:
կամիք — կամենում եք
արասցեն — անեն, կանեն, պիտի անեն, անելու են
արասջիք — արեք, անեք, կանեք, պիտի անեք, անելու եք
Նոցա բառն աշխարհաբա՛ր դարձրու:
նոցա – նրանց
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու և համեմատի՛ր այս նախադասության հետ.
Ինչպես որ վարվեք մարդկանց հետ, այդպես էլ ձեզ հետ կվարվեն:
Ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ հետ վարվեն, այնպես էլ դուք վարվեք նրանց հետ:
Լրացուցիչ առաջադրանք
Այս նախադասություններից մեկը ընտրիր և դրա վերաբերյալ մթքերդ շարադրիր:
Ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ հետ վարվեն, այնպես էլ դուք վարվեք նրանց հետ:
Այս խոսքերը ինձ շատ դուր եկան: Ես լսել էի դրան շատ նման մի խոսք. «Ծնողների հետ վարվեք այնպես, ինչպես ուզում եք, որ ձեր երեխաները վարվեն ձեզ հետ»: Այդպես ասում էր Սոկրատեսը: Ինձ դուր եկավ այն, որ այս նախադասությունների խոսքերը շատ ճիշտ են, բայց դրաք հեշտ չէ իրականացնել: Մարդ պետք է ունենա կամքի ուժ, որ կարողանա իրականացնել դա: