Միսաք Մեծարենց- ընթեցանումներ

Միսաք Մեծարենցի բանաստեղծություններից ընթերցեցի «Աքասիաներու շուքին տակ», «Վայրկյան», «Սիրերգ», «Անանուն», «Երազի օրեր» բանաստեղծությունները։

Միսաք Մեծարենցի բանաստեղծություններն ընթերցելիս աչքիդ առաջ միանգամից պատկերվում են այն բնության կադրերը, որոնք նա այդքան գեղեցիկ ներկայացնում է, շատ գունավոր, պատկերավոր և ճիշտ ու հատուկ ընտրված բառերով: Նրա բանաստեղծությունները բավականին պարզ են թվում, եթե ասոցացնեմ գույների հետ կընտրեմ պարզ ու հանգիստ գույներ, օրինակ՝ սպիտակ, մոխրագույն, այլ բաց գույներ: Առաջին հայացքից թվում է, թե Միսարենցը պարզապես բնությունն է նկարագրել իր բանաստեղծություններում, սակայն մի փոքր խորանալով կարող ենք նկատել, որ նա բնութագրել է շուրջն ու բնությունը ըստ իր հոգեվիճակի, նաև փորձել է ասոցացնել բնությունն ու իր կյանքը ինչ-որ ուրախ ու տխուր երևույթներով: Այսպիսով իր բանաստեղծությունները ուղիղ կապ ունեն իր անձի, տեսակի, զգացմունքների և հոգեվիճակի հետ:

Оставить комментарий