Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը

  • Ավատատիրության ձևավորումը Հայաստանում

Հայաստանում անցումը ավատատիրության կատարվում էր առավել արագ, քան Արևմուտքի որոշ երկրներում, որտեղ ստրկատիրությունը խոր արմատներ էր ձգել: Ավատականացման միտումներ Հայաստանում նկատվում էին դեռևս մեր թվականության առաջին դարերում, սակայն ավատատիրության հաղթանակի հետևանքով IV դ. սկզբներից մեր հայրենիքում կարևոր վերափոխություններ են կատարվում թե’ տնտեսության և թե’ կրոնի ու պետական կառուցվածքի մեջ:

Ավատականացման հետևանքով ձևավորվեցին ազատների և անազատների դասերը: Եթե մինչ ավատատիրության հաղթանակը գյուղական համայնքների պարտականությունն էր հարկեր տալ պետությանը և պարհակներ կատարել, ապա դրանից հետո ազատ համայնականներն աստիճանաբար վերածվեցին անազատների: Այժմ նրանք պարտավոր էին բերքի մի մասը վճարել իրենց հողերին տիրացող կամ տիրացած ավատատեր-հողատերերին և նրանց համար կատարել հարկադիր աշխատանք: Աստիճանաբար նրանք վերածվում էին հողի վարձակալների: Միաժամանակ, ագարակ-դաստակերտներում բանող մշակ-ստրուկները, որոնց աշխատանքը դարձել էր խիստ անարտադրողական, իրենց արտադրանքի մի մասի նկատմամբ ձեռք էին բերում որոշ իրավունքներ և իրավապես աստիճանաբար հավասարվում շինականներին կամ գյուղացիներին:

  • Օգտվելով տարբեր աղբյուրներից ներկայացրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը/գրավոր կամ վիդեոդասի միջոցով

Մեծ Հայքի թագավորության աստիճանակարգությունը հիշեցնում էր մի բուրգ, որի գլուխ կանգնած էր արքան: Նա երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով և համարվում գլուխ երկրին Հայոց: Նա ուներ անսահմանափակ իրավունքներ իր հպատակների կյանքի ու գույքի նկատմամբ:

Թագավորն իրավունք ուներ պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, դեսպանություններ ընդունելու և բանակցելու այլ երկրների հետ: Միայն թագավորն իրավունք ուներ երկու ոտքին կարմիր կոշիկներ կրել: Բոլոր նախարարները եղել են նրան ստորակա, կատարել են ի սպասու ծառայություն և թագավորին տրամադրել իրենց զորաջոկատները: Թագավորական հրովարտակներն ու հրամաններն օրենքի ուժ ունեին: Պետական կարևորություն ունեցող հարցերում թագավորը խորհրդակցել է երկրի մեծամեծ իշխանների ու կաթողիկոսի հետ, իսկ անհրաժեշտության դեպքերում հրավիրել է աշխարհաժողովներ, որոնց մասնակցել են ոչ միայն նախարարներն ու հոգևորականությունը, այլև քաղաքային դասի և շինականների ներկայացուցիչները: Աշխարհաժողովները գումարվում էին երկրի առաջ ծառացած կարևոր խնդիրների լուծման նպատակով:

  • Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն /բանավոր, 7-րդ դասարանի դասագիրք, էջ 6-8, 11-13, :
  • Ներկայացրե՛ք Քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը /գրավոր/.

Հայաստանն առաջինն էր, որ Քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։ Հայերի կյանքը ամբողջությամբ փոխվեց, Քրիստոնեության ընդունումից հետո հայերը սկսեցին շատ չպատերազմել, քանի որ հետրում էին Աստվածաշնչին և նրա խորհուրդներին, որոնք էլ թշնամուն սիրել էին սովորեցնում, ինձ թվում է, որ դա շատ սխալ է։ Մենք հեթանոս ժամանակ ավելի խիզախ էինք, ավելի ամուր էինք, մեր սահմանները երկար էին, մեծ պետություն ունեինք, բայց երբ Քրիստոնեությունը հաստատվեց սկսեցինք թուլանալ։

Համո Սահյան-Ընթերցումներ

Ընթերցեցինք` Ես- Վերգինե Խաչատրյանս
Եվ դասընկերուհիս` Միլենա Դանիելյանը

Համո Սահյանը մեծանուն, ամենահայտնի բանաստեղծներից մեկն է: Ծնվել է Սիսիանի շրջանի Լոր գյուղում 1914 թվականի ապրիլի 14: Իրական անունը` Հմայակ Գրիգորյան, սակայն հոր անունը` Սահակ, վերցերլ է, որպես կեղծանուն:Սկզբնական կրթությունը ստացել է իր գյուղում, ապա ուսումը շարրունակել է Բաքվում` ստացել միջնակարգ և բարձրագույն կրթություն: Մասնակցել է Հայրնական պատերազմին 1941- 1945 թթ: Զորյանը եղել է նրա ուղեկիցը դեպի գրականություն: Հենց նրա հրավրով է Սահյանը եկել Երևան, հաստատել բնակություն, ապա Զորյանի օգնությամբ Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Համո Սահյանը գրել է Զորյանի մասին`

Դուք հոր նման խիստ եք եղել,
Ու հոր նման ներող,
Ձեր խորհուրդը խորն է եղել
Ու խրատը՝ գերող։

Հայտնի ժողովածուներն են  «Սեզամ, բացվիր»,  «Ինձ բացակա չդնեք»,  «Քարափների երգը»,  «Իրիկնահաց» և այլն: 1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը։ Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։ Թաղված է Կոմիտասի անվան Պանթեոնում:

Առաջադրանքներ

Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է համր մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:
Թե կան սրտեր` չար նախանձով,
դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով
խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան,
դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն
իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք,
թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով
բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան,
թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ
ողջագուրվեն այս գիշեր:

. Ստեղծագործությունից դու՛րս գրիր ածականները և նշիր դրանց տեսակը (որակական, հարաբերական)

որակական-Նոր, երջանիկ

հարաբերական-փակ, դատարկ, համր, լացող, տխուր, չար, բարի, ներող, ուրախ, մոլորված, սրբագործված, փշոտ, հայրենական

Կապակցության իմաստն արտահայտի՛ր մեկ ածական
անվամբ.
ա.                                                                         բ.
1. ճահիճներով պատված-ճահճապատ        1. նոր տնկած-նորատունկ
2. մանրէներ ծնող-մանրէածին                     2. նվեր տվող-նվիրատու
3. մորը սիրող-մայրասեր                                3. նուրբ հնչող-նրբահունչ
4. մարդկանց ատող-մարդատյաց                4. շահույթ բերող-շահույթաբեր
5. մաքուր գրած-մաքրագիր                           5. շեկ վարսերով-շիկահեր
6. միայնակ կյանք վարող-մենակյաց          6. շատ շնորհներ ունեցող-շնորհալի
7. մեգով պատված-միգապատ                      7. ինչքից զուրկ-ընչազուրկ

ՃԱՌԱԳԱՅԹԱԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ

1. Ո՞վ և ո՞ր թվականին է հայտնագործել ճառագայթաակտիվությունը։

Մարի Կյուրին 1896 թ

Անրի Բեկերելը 1986 թ

Պիեռ Կյուրին 1986 թ

Ոչ մեկը

2. Ատոմի միջուկում կան

Պրոտոններ և էլեկտրոններ

Էլեկտրոններ և նեյտրոններ

Դրական պրոտոններ և չեզոք նեյտրոններ

3. Նշված տարրերի ո՞ ր խումբն է ռադիոակտիվ։

ՈՒՐԱՆ,ԵՐԿԱԹ ՋՐԱԾԻՆ

Ուրան,ռադիում,երկաթ

Ուրան, ռադիում,թորիում

Ջրածին , պղինձ,ռադիում

4. Ռեզերֆորդի փորձում քանի՞մասի բաժանվեց ուրանի ճառագայթը և որո՞նք են դրանք

2 ալֆա և բետտա

3,ալֆա,բետտա և գամմա

4 ալֆա,բետտա,գամմա և թետտա

1 ալֆա

5. Ռադիոակտիվ ճառագայթներից ,ո՞րը վտանգավոր չի,քանի դեռ դրանք արձակող նյութերը չեն ընկել բաց վերքի մեջ:

ալֆան

բետտան

գամման

6. Ռադիոակտիվ ճատագայթներից,որը ունի ամենամեծ ներթափանցման հատկությունը։

Ալֆան

Բետտան

Գամման

7. Ռադիումը մոտավորապես միլիոն անգամ ավելի ռադիոակտիվ է ,քան ուրանը:

սխալ է

ճիշտ է

ռադիումը ռադիոակտիվ տարր չէ

8. Ինչպե՞ս է որոշվում ճառագայթման կլանված բաժնեչափը:

D=E/m

D= m/E

D= mE

E=mD

9. Նշեք սխալ պատասխանը:

Ալֆա ճառագայթումը անցնում է մաշկի շերտով և վտանգավոր է:

Ճառագայթահարումը բացասաբար է անդրադառնում ժառանգականության կոդի վրա:

Փոքր չափաբաժիններով ճառագայթահարումը կարող է նպաստել որոշ հիվանդությունների բուժման:

Կարճ ժամանակում ստացած 3-5 Գր ճառագայթման բաժնեչափը մահացու է:

10. Ո՞վ է հայտնագործել նեյտրոնը:

Էռնեստ Ռեզերֆորդը

Ջեյմս Չեդվիկը

Թոմսոնը

11. Ինչպե՞ս ենք որոշում միջուկի զանգվածային թիվը:

Z= A+N

A = Z-N

A = Z+ N

A = N-Z

12. Իզոտոպներ են կոչվում

այն քիմիական տարրերը ,որոնք ունեն նույն կարգաթիվը և նույն ատոմային զանգվածը:

այն քիմիական տարրերը ,որոնք ունեն նույն կարգաթիվը և տարբեր ատոմային զանգվածներ:

այն քիմիական տարրերը ,որոնք ունեն տարբեր կարգաթվեր և նույն ատոմային զանգվածը:

այն քիմիական տարրերը ,որոնք ունեն տարբեր կարգաթվեր և տարբեր ատոմային զանգվածներ:

13. Ատոմային ռումբի գործողության հիմքում

ընկած է կառավարելի շղթայական ռեակցիա

ընկած է կառավարելի միչուկային ռեակցիա

ընկած է անկառավարելի շղթայական ռեակցիա

ընկած է անկառավարելի քիմիական ռեակցիա

14. Ատոմային էներգիան արտադրվում է

ՀԷԿ-ում

ՀԷԿ-ում և ՋԷԿ- ում

ԱԷԿ-ում

ՋԷԿ-ում

15. Քանի՞պրոտոն կա լիթիումի ատոմի միջուկում: LI73

7

3

4

10

16. Քանի նեյտրոն կա լիթիումի ատոմի միջւկում: Li73

7

3

4

10

Միսաք Մեծարենց- ընթեցանումներ

Միսաք Մեծարենցի բանաստեղծություններից ընթերցեցի «Աքասիաներու շուքին տակ», «Վայրկյան», «Սիրերգ», «Անանուն», «Երազի օրեր» բանաստեղծությունները։

Միսաք Մեծարենցի բանաստեղծություններն ընթերցելիս աչքիդ առաջ միանգամից պատկերվում են այն բնության կադրերը, որոնք նա այդքան գեղեցիկ ներկայացնում է, շատ գունավոր, պատկերավոր և ճիշտ ու հատուկ ընտրված բառերով: Նրա բանաստեղծությունները բավականին պարզ են թվում, եթե ասոցացնեմ գույների հետ կընտրեմ պարզ ու հանգիստ գույներ, օրինակ՝ սպիտակ, մոխրագույն, այլ բաց գույներ: Առաջին հայացքից թվում է, թե Միսարենցը պարզապես բնությունն է նկարագրել իր բանաստեղծություններում, սակայն մի փոքր խորանալով կարող ենք նկատել, որ նա բնութագրել է շուրջն ու բնությունը ըստ իր հոգեվիճակի, նաև փորձել է ասոցացնել բնությունն ու իր կյանքը ինչ-որ ուրախ ու տխուր երևույթներով: Այսպիսով իր բանաստեղծությունները ուղիղ կապ ունեն իր անձի, տեսակի, զգացմունքների և հոգեվիճակի հետ:

Ինքնաստուգում- 20.04

Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։

Առաջադրանք

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….

Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։

Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։

Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
Ու համբերությունն այս մեծ քարափի։
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
Կամ թե այնպիսի մի հարստություն,
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։



Դուրս գրված բառեր- հայերեն, ձյուներդ, լույս, ճյուղից, Հայաստան, այտերս, այրվում են, այդպես, հյուրընկալ, մանկության, քարայծի, բարությունը, համբերությունն, նայի, աղբյուր, հարստություն, յոթ, այս

2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա, ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,համբյուր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ, Հյուսն։

3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելիերկհնչյուն կա։
Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,յուրային։

Դուրս գրված բառեր` պայթյուն, հայություն, մայրություն, այժմյա, կայունություն, հարյուրամյա, լայնություն, վայրագություն, յուրային:

4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորներիու բաղաձայնների քանակը։
Ակունք- 2 ձայնավոր, 3 բաղաձայն
բարձունք- 2 ձայնավոր, 5 բաղաձայն 
խճանկար- 4 ձայնավոր, 5 բաղաձայն  
անդունդ- 2 ձայնավոր, 4 բաղաձայն  
հրաժեշտ- 2 ձայնավոր, 6 բաղաձայն 
պայթյուն- 2 ձայնավոր, 5 բաղաձայն  
դաստիարակ- 4 ձայնավոր, 5 բաղաձայն  
մանրէ- 2 ձայնավոր, 3 բաղաձայն  
սրբատաշ- 3 ձայնավոր, 6 բաղաձայն  
հյուլե- 1 ձայնավոր, 4 բաղաձայն
անընդհատ- 3 ձայնավոր, 5 բաղաձայն 
սրընթաց- 3 ձայնավոր, 5 բաղաձայն
մերթընդմերթ- 1 ձայնավոր, 10 բաղաձայն 
մտավոր- 2 ձայնավոր, 5 բաղաձայն
դազգահ- 2 ձայնավոր, 4 բաղաձայն 

5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
Հեքիաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ,էքսկուրսիա, խավիար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենիամին,մումիա, Սիսիան, փասիան, միմիանց, Արաքսիա, դաստիարակ, լյարդ, քիմիա,օվկիանոս, անցյալ, Ազարիա, Անանիա, Եղիա, Եղիազար, Երեմիա, հեծյալ,Զաքարիա, Մարիամ, Ամալիա, Օֆելյա։

6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգիոն, հետիստն, արդյոք, մարմարիոն,թեորեմ, մեդալյոն, միլիոն, ակորդեոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն,տրիլիոն, օրիորդ ավիացիոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելեոն։

7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
Կայուն, հայելի, Միքաել, զրոյական, է.ություն, նայել, վայելել, գայիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆաել, միայն, պոեմ, պոետ,միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական

Հին Հայաստանի մշակույթը. Հայկական առասպելներն ու վիպերգերը: Հայոց նախաքրիստոնեական հավատքը: Գրավոր մշակույթը

  • Հայկական առասպելներն ու վիպերգերը

Առասպելներն ու վիպերգերը արտացոլում են ժողովրդի աշխարհայացքը,պատկերացումները բնության և հասարակության մասին,դրանք հնագույն գրականության ուշագրավտեսակներից են։ Հայկական ամենանշանավոր առասպելներից է  Հայկի և Բելի մասին զրույցը։
Այստեղ Հայկը հանդես է գալիս որպես ազատասեր ու ըմբոստ դյուցազուն֊հսկա,որը մերժում է  հնազանդվել բռնակալ Բելին և հեռանալով Բաբելոնից՝ հաստատվում է Հայքում։Ճակատամարտում սպանելով իր դեմ արշաված Բելին՝Հայկը հաստատում է երկրի անկախությունը։Հայկի անունով երկիրը կոչվում է Հայք։

Համաշխարհային գրականության գլուխգործոցներից է կարելի է համարել Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելը։ Այն այնպիսի լայն տարածում է ունեցել,որ նրա որոշ հատվածներ արտացոլվել են նաև անտիկ հեղինակների երկերում,մասնավորպեսնշանավոր փիլիսոփա Պլատոնի «Հանրապետություն» աշխատությունում։Մովսես Խորենացին ավանդել է նաև Արամի և Տորք Անգեղիմասին առասպելները։ Հայոց պատմության հնագույն դրվագները ներկայացված են հին հայկական ժողովրդական վիպերգերում։Հնագույներից է Տիգրան Երվանդյանի և Աժդահակի վիպերգը,որն առասպելախառն հիշողություն է հայերի ու մարերի փոխհարաբերությունների մասին։

  • Հայոց նախաքրիստոնեական հավատքը

Նախքան քրիստոնեա լինելը մենք հեթանոս էինք։ Երբ քրիստոնեությունը հաստատվեց Հայաստնում, վերացրեցինք մի շարք հեթանոսական տաճարներ։ Եվ հենց այդ տաճարների ավերակների վրա կառուցվեցին մեր քրիստոնեական առաջին եկեղեցիները, նույնիսկ Էջմիածինը։

  • Գրավոր մշակույթը /բանավոր, դասագիրք, էջ 155-169, /
  • Ներկայացրե՛ք Հայոց դիցարանը և համեմատեք հունահռոմեական դիցարանի հետ:/գրավոր/

Հայկական դիցարանը զարգացման,համակարգման,աստվածությունների պաշտամունքի կանոնարկման նոր աստիճան է թևակոխել համահայկական թագավորությունների ժամանակաշրջանում։Հնուց եկող ցեղային֊տեղական և ընդհանուր հնդեվրոպական աստվածությունները շարունակում են գոյատևել ազգային ավանդության մեջ իբրև վիպական պատմական հերոսներ ցեղային նախնիներ։

Հայող հնագույն աստվածը Հայկն էր,որի պաշտամունքի արմատները հասնում են մինչև տոհմատիրական հասարակության ժամանակները։Նրա անունով է կոչվել Օրիոնի համաստեղությունը։Հայկը նախապես հանդես է եկել որպես հսկա որսորդ։Նա խորհրդանշել է հայ ժողովրդի պայքարն օտար բռնակալության դեմ՝հանուն ազատության և անկախության։ Հայերի Տորք աստծո պաշտամունքը տարածված է եղել նաև փոքրասիական մի շարք ժողովուրդների շրջանում։Խեթական թագավորությունում նա հայտնի էր Տարքու անունով  և կարևոր տեղ էր զբաղեցնում դիցարանում։

Արան հայերի  հնագույն աստվածներից է։Նախապես նրա պաշտամունքը կապված է եղել երկրագործության,ցաբքի և գարնան աճող բուսականության հետ։Մեռնող ու հարություն առնող աստվածների պաշտամունքը  լայնորեն տարածված էր հին Արևելքում։ Հայոց դիցարանի մի շարք աստվածությունների պաշտամունքը,որ սկզբնավորվել էր վաղ ժամանակներում,Հայաստանում տարածում է ստանում հաջորդ՝հելլենիստական շրջանում։Դրանցից են Արամազդը,Անահիտը,Միհրը,Տիրը և ուրիշ աստվածներ։

Տաղ Անձնական- Եղիշե Չարենց. վերլուծություն

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգեմ հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
1919թ.

Վերլուծություն

Չարենցն իմ սիրելի բանաստեղծներից մեկն է, իսկ սա իմ սիրելի բանաստեղծությունը…Այս բանաստեղծության մեջ Չարենցը գրում է իր ծննդավայր Կարսի մասին: Ասում է, որ թողել է իր հայրենի տունը, և հիմա թափառում է օտարության մեջ: Նրան ոչ ոք չի հասկանում, ու մարդիկ այնքան սառնասիրտ են նրա հետ վարվում, որ բանաստեղծը նրանց բնութագրելով ասում է  որ մարդկանց դեմքերը կարծես շինված լինեն տապարով: Չարենցը իր կյանքն է նկարագրում տխրությամբ, ասում է որ գորշ, տաղտկալի ու խելագար է իր կյանքը: Բանաստեղծը անգամ ապաշխարհում է իր գործած մեղքերի համար և ասում է որ իր սիրտը ունի ներում… բանաստեղծության վերջին տան մեջ Չարենցը հիշատակում է նաև իր սիրած աղջկան`Կարինե Քոթանճյանին, և դիմում է մարդկանց ասելով , եթե Կարսի փողոցներում տեսնեն իր սիրած աղջկան, թող փոխանցեն որ Չարենցն ասել է նրան «մնաս բարով»:

Խնդիրներ

Շփման հետևանքով մարմինները ձեռք են բերում նոր հատկություն՝ բացի տիեզերական ձգողության ուժից այլ ուժով փոխազդելու հատկություն: Այսպիսով՝ տվյալ փորձը ցույց է տալիս, որ գոյություն ունի էլեկտրական լիցքի երկու տեսակ՝ դրական և բացասական, և որ էլեկտրականացած մարմինները տարբեր ձևով են փոխազդում:

Միջուկի պրոտոնների՝  Z թվի և նեյտրոնների N թվի գումարին անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում A տառով:

A=Z+N, որտեղից՝ N=A−Z

Այս ամենից հետևում է, որ՝ 23=Z+12=>Z=11

Էլեկտրաչեզոք վիճակում՝ 11 էլեկտրոն

Հելիում

q=-1,6*10-19Կլ

Պատասխան՝

Ըստ իս՝ այո, մարմինների լիցքերը միմյանց կփոխազդեն, քանի որ տարանուն լիցքերը միմյանց ձգում են, ապա կլիցքավորցի Բ մարմինը բացասական լիցքով:

Քանի որ միայն Բ էլեկրացույցն է էլեկտրականացված, ապա իր լիցքերը կփոխանցվեն միայն Գ երկաթի միջոցով:

Այո

Այո, լիցքավորված է բացասական լիցքով, այդ իսկ պատճառով ձգում են միմյանց:

Պատրաստված է ապակուց:

Ոչ, Բ մարմնինն ավելի մեծ ուժով է:

Դրա համար պետք է մարմինը վերցնել և ձեռքով հպել էլեկտրացույցին:

Նման կերպ հնարավոր չէ էլեկտրականցնել ձողիկը, անհրաժեշտ է այն շփել մեկուսիչի միջոցով: