Հետ վերադարձ

Դժբախտաբար, թե բարեբախտաբար ես չեմ կարող կիսվել իմ առաջին տպավորություններով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին, քանի որ նախկինում սովորել եմ այստեղ: Այս պահին ես զգում եմ, որ վերադարձել եմ իմ հին ու բարի օրերին և մեծ սիրով կրկին այստեղ կապրեմ նոր օրեր, որոնք նույնպես շատ հաճելի կլինեն ապագայում հիշել: Դպրոցը ինձ իսկապես հարազատ է, և անչափ ուրախ եմ հետ վերադառնալ: Իմ բացակայության ընթացքում մեծ տարբերություն չեմ նկատել նախկինում ճանաչածս դպրոցի և ներկայիս դպրոցի միջև, սակայն ընթացքը դեռ ցույց կտա: Մեր ճամբարային օրերն անցնում են հագեցած, հետաքրքիր քննարկումներով և այցելություններով լի: Հուսամ՝ մուտքի ճամբարը կհաջողվի բոլորիս համար:

Оставьте комментарий