Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։
Առաջադրանք
1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:
Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….
Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։
Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
Ու համբերությունն այս մեծ քարափի։
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
Կամ թե այնպիսի մի հարստություն,
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։
Դուրս գրված բառեր- հայերեն, ձյուներդ, լույս, ճյուղից, Հայաստան, այտերս, այրվում են, այդպես, հյուրընկալ, մանկության, քարայծի, բարությունը, համբերությունն, նայի, աղբյուր, հարստություն, յոթ, այս
2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա, ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,համբյուր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ, Հյուսն։
3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելիերկհնչյուն կա։
Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,յուրային։
Դուրս գրված բառեր` պայթյուն, հայություն, մայրություն, այժմյա, կայունություն, հարյուրամյա, լայնություն, վայրագություն, յուրային:
4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորներիու բաղաձայնների քանակը։
Ակունք- 2 ձայնավոր, 3 բաղաձայն
բարձունք- 2 ձայնավոր, 5 բաղաձայն
խճանկար- 4 ձայնավոր, 5 բաղաձայն
անդունդ- 2 ձայնավոր, 4 բաղաձայն
հրաժեշտ- 2 ձայնավոր, 6 բաղաձայն
պայթյուն- 2 ձայնավոր, 5 բաղաձայն
դաստիարակ- 4 ձայնավոր, 5 բաղաձայն
մանրէ- 2 ձայնավոր, 3 բաղաձայն
սրբատաշ- 3 ձայնավոր, 6 բաղաձայն
հյուլե- 1 ձայնավոր, 4 բաղաձայն
անընդհատ- 3 ձայնավոր, 5 բաղաձայն
սրընթաց- 3 ձայնավոր, 5 բաղաձայն
մերթընդմերթ- 1 ձայնավոր, 10 բաղաձայն
մտավոր- 2 ձայնավոր, 5 բաղաձայն
դազգահ- 2 ձայնավոր, 4 բաղաձայն
5. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
Հեքիաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ,էքսկուրսիա, խավիար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենիամին,մումիա, Սիսիան, փասիան, միմիանց, Արաքսիա, դաստիարակ, լյարդ, քիմիա,օվկիանոս, անցյալ, Ազարիա, Անանիա, Եղիա, Եղիազար, Երեմիա, հեծյալ,Զաքարիա, Մարիամ, Ամալիա, Օֆելյա։
6. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգիոն, հետիստն, արդյոք, մարմարիոն,թեորեմ, մեդալյոն, միլիոն, ակորդեոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն,տրիլիոն, օրիորդ ավիացիոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելեոն։
7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
Կայուն, հայելի, Միքաել, զրոյական, է.ություն, նայել, վայելել, գայիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆաել, միայն, պոեմ, պոետ,միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական